Կոլումբոսի տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլումբոսի տունը
Տեսակթանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունԼաս Պալմաս
Ղեկավարության նստավայրԼաս Պալմաս, Իսպանիա
ՀասցեColón 1
Հիմնադրվել է1952
Կայքcasadecolon.com/portal/home.cmc(իսպ.)

«Կոլումբոսի տուն» (իսպ.՝ Casa de Colon), թանգարան Լաս-Պալմաս-դե-Գրան-Կանարիա քաղաքի հնագույն թաղամասերից մեկում՝ Լա-Վեգետայում։ Ավանդության համաձայն Քրիստափոր Կոլումբոսը իր ճանապարհորդության ընթացքում հանգրվանել է այստեղ, մինչև սարքում են իր նավերից մեկը։ Շինությունը վերակառուցված է 1777 թվականին։ 1952 այնտեղ բացվում է թանգարան, որտեղ ցուցադրվում են ինչպես իսկական առարկաները այնպես էլ վերակառուցվածները, որորնք վերաբերում են աշխարհահռչակ ծովագնացների ճանապարհորդություններին։

Թանգարանի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բաղկացած է 5 մասից՝

  1. Ամերիկայի նախակոլոմբոսյան ժամանակաշրջանը,
  2. Կոլումբոսը և իր արշավը,
  3. Կանարյան կղզիներ և Ամերիկայի բացահայտումը,
  4. Պատմությունը և զարգացումը Լաս-Պալմաս-դե-Գրան-Կանարիայի,
  5. Բնանկար 16-20-րդ դարերի։

Թանգարանի ցուցանմուշներն գտնվում են 3 հարկի 12 սենյակներում, 2 գավիթներում և ստորգետնյա սենյակում։ Վերջինս նվիրված է նախակոլումբոսյան ժամանակաշրջանին։ Առաջին հարկը նվիրված է Կոլումբոսի արշավներին, քարտեզագրության և Կանարյան կղզիների պատմությունը, ներկայացված է որպես «դարպաս» Նոր Աշխարհի։ Երկրորդ հարկի սրահներում ներկայացված է պատմությունը Լաս-Պալմաս-դե-Գրան-Կանարիա քաղաքի 15-19-րդ դարերում։ Մի առանձին սենյակում ժամանակավորապես ներկայացված է Պրադո թանգարանի նմուշները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլումբոսի տունը» հոդվածին։