Կոլումբոսի ասպետները
Կոլումբոսի ասպետները , հռոմեական կաթոլիկ եկեղեցու կաթոլիկ շարժում, քրիստոնեական եղբայրություն, որը միավորել է գործող տղամարդ կաթոլիկներին և հիմնադրվել է բարեգործական, սոցիալական գործունեության համար։ «Կոլումբոսի ասպետներ» կաթոլիկ շարժման նպատակն է շարունակել Քրիստոֆեր Կոլումբոսի աշխատանքը, որը քրիստոնեությունը բերել է Նոր աշխարհ։ Հիմնադրվել է 1882 թվականի մարտի 29-ին կաթոլիկ քահանա Մայքլ Մաք Գիվնիի կողմից, որի կյանքը այժմ դիտարկվում է Կաթոլիկ եկեղեցու կողմից` իր հետագա սրբացման համար։ Կոլումբոսի ասպետների կաթոլիկ շարժումը ղեկավարել է Մեծ ասպետը; 10/1/2000 թվականից ի վեր Մեծ ասպետը Կառլ Ա. Անդերսոնն է, ով կազմակերպության ստեղծման օրվանից համարվում է տասներեքերորդ մեծ ասպետը։
Ծագման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1882 թվականի մարտի 29-ին քահանա Մայքլ Մաք Գիվնին հիմնել է «Կոլումբոսի ասպետներ» կազմակերպությունը, որի նպատակն էր միավորել տղամարդկանց, ովքեր կարող էին իրենց նյութական ներդրումն ունենալ ներգաղթյալներին օգնելու, որբերի և այրիների խնամակալությամբ զբաղվելու հարցերում։ 20-րդ դարի սկզբից «Կոլումբոսի ասպետներ» կաթոլիկ շարժումը արագորեն զարգացել է և այժմ ընդգրկում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեքսիկայի և Ֆիլիպինների շատ նահանգներ։ Այսօր «Կոլումբոսի ասպետներ» կաթոլիկ շարժումը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ամենատարածված կաթոլիկ կազմակերպություններից մեկն է։ Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի կողմից սրբագործված Սուրբ Ռաֆայել Գիսար Վալենսիան պատկանել է «Կոլումբոսի ասպետներին»։
Ժամանակակից գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր գործունեությունը հիմնելով Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սոցիալական և դոգմատիկ ուսմունքների վրա՝ «Կոլումբոսի ասպետներ» կաթոլիկ շարժումը, ունենալով զգալի նյութական հիմք և տարածված կառուցվածք եկեղեցական և պետական կառույցներում, ակտիվորեն ազդել է Միացյալ Նահանգների քաղաքական և սոցիալական գործունեության վրա՝ աջակցելով որոշակի թեկնածուների Միացյալ Նահանգների նախագահի ընտրության ժամանակ` խոսելով ընտրական հարթակում, որը չի հակասում բարոյականության և էթիկայի ոլորտում կաթոլիկական դոկտրինային։ Մասնավորապես, «Կոլումբոսի ասպետներ» կազմակերպության անդամները ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավի ընթացքում աջակցել են այն թեկնածուին, որը դեմ է հղիության արհեստական ընդհատումը սահմանափակելուն կամ արգելելուն, միասեռ ամուսնությունների օրինականացմանը, մարդու սաղմերի վրա կատարվող փորձերին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Интервью с Великим Рыцарем Карлом А. Андерсом»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-23-ին։ Վերցված է 2009-08-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոլումբոսի ասպետները կատեգորիայում։ |
|