Կոլումբիայի մրցաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլումբիայի մրցաշար (իսպ.՝ Vuelta a Colombia), ամենամյա հեծանվային սպորտի մրցավազք, որը տեղի է ունենում Կոլումբիայի տարբեր շրջաններում, երբեմն Վենեսուելայում և Էկվադորում օգոստոս ամսվա առաջին օրերին։ Այն կազմակերպում է Կոլումբիայի հեծանվասպորտի ֆեդերացիան[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի առաջին մրցաշարն անց է կացվել 1951 թվականին։ Այն 1233 կիլոմետր տարածություն ընդգրկող մրցաշար էր, որը բաժանվում էր 10 փուլերի՝ ներառելով երեք հանգստյան օրեր[2]։ Մրցաշարին մասնակցել են 35 հեծանվորդներ, որոնցից 30-ն են հասել վերջնագծին[3]։ Մրցաշարի առաջին հաղթողն է եղել Էֆրեն Վուելտա Տրվինյոն, որը հաղթել է մրցաշարի 7 փուլերում[4]։ Երկրորդ մրցաշարի ժամանակ փուլերը դարձան 13, տարածությունը՝ 1670 կմ։ Այն տեղի ունեցավ 1952 թվականի հունվարի 12-ից մինչև 27 կամ 28-ը։ Մրցաշարին ներկայացել են 60 հեծանվորդներ[5]։ 3-րդ մրցաշարի ժամանակ 15 փուլերի ընդհանուր տարածությունը կազմել է 1750 կմ[6]։

Տարիների ընթացքում մրցաշարում տեղի են ունեցել մի քանի լուրջ դժբախտ պատահարներ, անգամ՝ մահ։ Լուրջ, կարիերան դժբախտ պատահարով ավարտող հեծանվորդներից են Կոնրադո «Տիտո» Գալոն, Ջիլբերտո Աչիկանոյը, Ֆիլիպ Լինան և Էռնեստո Սանտանդերը[7]։ 2005 թվականի մրցաշարի ժամանակ տեղական ռադիոլրագրող Ալբերտո Մարտինես Պրադերը հեռարձակման ժամանակ մահացավ։ Մարտինեսը, Խոսե Ֆերնանդո Լոպեսի և Հեկտոր Ուրեգոյի հետ մեքենայով ընթանում էին, իջնելով Լա Լինեա գագաթից դեպի Կալարկա, երբ մեքենան շրջապտույտների վրա կորցրեց հսկողությունը և ընկավ կիրճը[8]։

Այժմ մրցաշարը կազմված է 15 փուլերից։ 2010 թվականին Indeportes Antioquia-Idea-FLA-Lotería de Medellín թիմից մրցանակի է արժանացել Սերխիո Լուիս Էնաոն[9]։

Նախկին հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երկիր Մարզիկ Թիմ
1951 Կոլումբիա Կոլումբիա Էֆրեն Ֆորերո Տրվինյո Planta de Soda de Zipaquirá-Cundinamarca
1952 Ֆրանսիա Ֆրանսիա Ժոզե Բեյարտ Automoto Valle
1953 Կոլումբիա Կոլումբիա Ռամոն Օյոս Coltejer-Antioquia A
1954 Կոլումբիա Կոլումբիա Ռամոն Օյոս Antioquia Fuerzas Armadas
1955 Կոլումբիա Կոլումբիա Ռամոն Օյոս Coltejer-Antioquia
1956 Կոլումբիա Կոլումբիա Ռամոն Օյոս Antioquia A
1957 Իսպանիա Իսպանիա Խոսե Գոմես դել Մորալ Spain (national team)
1958 Կոլումբիա Կոլումբիա Ռամոն Օյոս
1959 Կոլումբիա Կոլումբիա Ռուբեն Դարիո Գոմես
1960 Կոլումբիա Կոլումբիա Էռնան Մեդինա Կալդերոն Antioquia-Cervunión
1961 Կոլումբիա Կոլումբիա Ռուբեն Դարիո Գոմես Camisas Jarcano
1962 Կոլումբիա Կոլումբիա Ռոբերտո «Պախարիտո» Բուտրագո
1963 Կոլումբիա Կոլումբիա Մարտին Էմիլիո Ռոդրիգես Antioquia Blue Bell-Wrangler
1964 Կոլումբիա Կոլումբիա Մարտին Էմիլիո Ռոդրիգես Antioquia A
1965 Կոլումբիա Կոլումբիա Խավիեր Սուարես Antioquia Suramericana
1966 Կոլումբիա Կոլումբիա Մարտին Էմիլիո Ռոդրիգես
1967 Կոլումբիա Կոլումբիա Մարտին Էմիլիո Ռոդրիգես Antioquia Wrangler-Caribú
1968 Կոլումբիա Կոլումբիա Պեդրո Խուլիո Սանչես Telepostal
1969 Կոլումբիա Կոլումբիա Պաբլո Էռնանդես Pierce Cundinamarca
1970 Կոլումբիա Կոլումբիա Ռաֆայել Անտոնիո Նինյո Junta Administradora de Deportes-Cundinamarca
1971 Կոլումբիա Կոլումբիա Ալվարո Պաչոն Singer
1972 Կոլումբիա Կոլումբիա Միգել Սամակա Singer
1973 Կոլումբիա Կոլումբիա Ռաֆայել Անտոնիո Նինյո Ferretería Reina
1974 Կոլումբիա Կոլումբիա Միգել Սամակա Licorera de Cundinamarca
1975 Կոլումբիա Կոլումբիա Ռաֆայել Անտոնիո Նինյո Banco Cafetero
1976 Կոլումբիա Կոլումբիա Խոսե Պատրիսիո Խիմենես Banco Cafetero
1977 Կոլումբիա Կոլումբիա Ռաֆայել Անտոնիո Նինյո Banco Cafetero
1978 Կոլումբիա Կոլումբիա Ռաֆայել Անտոնիո Նինյո Benotto
1979 Կոլումբիա Կոլումբիա Ալֆոնսո Ֆլորես Օրտիս Freskola A
1980 Կոլումբիա Կոլումբիա Ռաֆայել Անտոնիո Նինյո Droguería Yaneth
1981 Կոլումբիա Կոլումբիա Ֆաբիո Պառա Lotería de Boyacá
1982 Կոլումբիա Կոլումբիա Կրիստոբալ Պերես Lotería de Boyacá
1983 Կոլումբիա Կոլումբիա Ալֆոնսո Ֆլորես Օրտիս Varta-Colombia
1984 Կոլումբիա Կոլումբիա Լուիս Էրերա Varta-Colombia
1985 Կոլումբիա Կոլումբիա Լուիս Էրերա Varta-Café de Colombia
1986 Կոլումբիա Կոլումբիա Լուիս Էրերա Café de Colombia
1987 Կոլումբիա Կոլումբիա Պաբլո Վիլչես Postóbon-Manzana
1988 Կոլումբիա Կոլումբիա Լուիս Էրերա Café de Colombia
1989 Կոլումբիա Կոլումբիա Օլիվերիո Ռինկոն Castalia
1990 Կոլումբիա Կոլումբիա Գուստավո Վիլչես Postóbon-Manzana-Ryalcao
1991 Կոլումբիա Կոլումբիա Ալվարո Սիերա Postóbon-Manzana
1992 Կոլումբիա Կոլումբիա Ֆաբիո Պառա Amaya Seguros
1993 Կոլումբիա Կոլումբիա Կառլոս Խարամիյո Aguardiente Antioquena
1994 Կոլումբիա Կոլումբիա Չեպե Գոնսալես Postóbon-Manzana
1995 Կոլումբիա Կոլումբիա Չեպե Գոնսալես Kelme-Pony Malta
1996 Կոլումբիա Կոլումբիա Միգել Անխել Սանաբրիա Selle Italia-Gaseosas Glacial-Magniflex
1997 Կոլումբիա Կոլումբիա Խոսե Կաստելբլանկո Telecom-Capitel-Kelme
1998 Կոլումբիա Կոլումբիա Խոսե Կաստելբլանկո Avianca-Telecom-Kelme
1999 Կոլումբիա Կոլումբիա Կառլոս Ալբերտո Կոնտրերաս Kelme-Costa Blanca
2000 Կոլումբիա Կոլումբիա Էկտոր Պալասիո 05-Orbitel
2001 Կոլումբիա Կոլումբիա Էռնան Բուենաորա Selle Italia Baterías MAC
2002 Կոլումբիա Կոլումբիա Խոսե Կաստելբլանկո Colombia Selle Italia Alc.Cabimas
2003 Կոլումբիա Կոլումբիա Լիբարդո Նինյո Lotería de Boyacá
2004 Կոլումբիա Կոլումբիա Խոսե Կաստելբլանկո Orbitel-05
2005 Կոլումբիա Կոլումբիա Լիբարդո Նինյո Lotería de Boyacá-Coordinadora
2006 Կոլումբիա Կոլումբիա Խոսե Կաստելբլանկո Gobernación del Zulia-ALC Cabimas
2007 Կոլումբիա Կոլումբիա Սանտիագո Բոտերո UNE-Orbitel
2008 Կոլումբիա Կոլումբիա Ջովանի Բաես EPM-UNE
2009 Վենեսուելա Վենեսուելա Խոսե Ռուխանո Gobernación del Zulia
2010 Կոլումբիա Կոլումբիա Սերխիո Էնաո Indeportes Antioquia-Idea-FLA-Lotería de Medellín
2011 Կոլումբիա Կոլումբիա Ֆելիքս Կարդենաս GW Shimano
2012 Կոլումբիա Կոլումբիա Ֆելիքս Կարդենաս GW Shimano
2013 Իսպանիա Իսպանիա Օսկար Սևիլյա EPM–UNE
2014 Իսպանիա Իսպանիա Օսկար Սևիլյա EPM–UNE–Área Metropolitana
2015 Իսպանիա Իսպանիա Օսկար Սևիլյա EPM–UNE–Área Metropolitana
2016 Կոլումբիա Կոլումբիա Մաուրիսիո Օրտեգա Supergiros-Gane-Redetrans

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Federacion Colombia na de Ciclismo» (իսպաներեն). Ciclismode Colombia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «History of the Vuelta a Colombia». Compania Nacional de Chocolates. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
  3. «1a Vuelta a Colombia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. «Vuelta a Colombia Histoia 1951». Ciclismo de Colombia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «2a Vuelta a Colombia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «3a Vuelta a Colombia 1953». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «Anecdotario de la Vuelta». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. «Sports journalist dies in accident in Tour of Colombia». People's Daily online. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. «Henao wins Vuelta a Colombia». Cyclingnews.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]