Կոլումբիայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլումբիայի աշխարհագրություն
Տեսակաշխարհագրական դիրքի աշխարհագրություն
Երկիր Կոլումբիա
Քարտեզ
Քարտեզ

Կոլումբիա, պետություն Հարավային Ամերիկայի հյուսիսում[1]։

Տարածքը՝ 1 141 748կմ²։

Կոլումբիան արևմուտքից ողողվում է Խաղաղ օվկիանոսով, հյուսիս-արևմուտքում՝ Կարիբյան ծովով։ Երկրի արևմուտքում հյուսիսից հարավ ձգվում է Անդերը՝ մասնատված գետահովիտներով։ Արևելքում տարածվում են սարահարթեր, որոնք հատվում են Ամազոնի վտակներով։ Ափամերձ հատվածներով ձգվում են ցածրավայրերը[2]։ Կոլումբիայի տարածքում Անդերը բաժանված է երեք գլխավոր լեռնաշղթաների՝ Արևմտյան Կոորդիլերներ, Կենտրոնական Կորդիլերներ և Արևելյան Կորդիլերներ։ Երկրի հյուսիսում գտնվում է Սիերա-Նևադա-դե-Սանտա-Մարտա առանձնացված լեռնային զանգվածը՝ Կրիստոբալ-Կոլոն (5775մ) սառցապատ գագաթով, որը հանդիսանում է Կոլումբիայի ամենաբարձր լեռը։

Կոլումբիայի ծայր արևմտյան կետը Մալպելո կղզին է, ամենահյուսիսայինը՝ Սան-Անդրես և Պրովիդենսիա կղզիախումբը։

Կոլումբիայի տարածքում գերիշխում են հասարակածային և մերձհասարակածային կլիմայի տիպերը։

Ներքին ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայում գետային ցանցը շատ խիտ է, գետերի սնուցումը մեծ մասամբ անձրևային է։ Շատ գետեր ունեն ջրի ծախսի մեծ տատանումներ, որը սահանքայնության հետ միասին դժվարացնում են նավարկությունները։ Առավել կարևոր նշանակություն ունի Մագդալենայի գետային ցանցը, Կոլումբիայի մյուս գետերը ավելի քիչ նշանակություն ունեն։

Կոլումբիայի խոշոր գետերին է պատկանում Ամազոնը, որով էլ հարավ արևելքում անցնում է սահմանը Պերույի հետ, Օրինոկոն, որով էլ երկրի արևելքում անցնում է սահմանը Վենեսուելայի հետ, Մագդալենան իր Կաուկա վտակով, Ատրատո գետը, արևելյան հարթավայրային Գուվայարե, Մետա ևՎիչադա (Օրինոկոյի վտակ), Պուտումայո և Կակետա(Ամազոնի վտակ) գետերը։ Կոլումբիայի առավել քան 240 գետեր թափվում են Խաղաղ օվկիանոս, որոնք շատ ջրառատ են, բայց կարճ, դրանցից ամենախոշորներն են Պատիյա և Սան Խուան գետերը։

Լեռնային գետերը առաջացնում են ջրվեժներ, որոնցից առավել հայտնի են Բորդոնեսը, Տեկենդաման և Տեկենդամիտան։

Անդերում, հատկապես Արևելյան Կոորդիլերների մեծ մասում, կան մնացորդային (սառցադաշտ) շատ լճեր և Մերձկարիբյան ցածրավայրում, Ատրատո գետի հովտում՝ ճահիճներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «USGS P 1386-I -- Colombia - Intro». pubs.usgs.gov. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  2. «The Republic of Colombia shares land borders with five (5) countries». cancilleria.gov.co.