Կոլումբացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոլումբացիներ
Ընդհանուր քանակ

48 միլիոն մարդ

Բնակեցում
Կոլումբիա Կոլումբիա 45,4 մլն [1]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 730 510 [2]
Վենեսուելա Վենեսուելա 609 196 [3]
Իսպանիա Իսպանիա 289 296 [4]
Իտալիա Իտալիա 17 640
Կանադա Կանադա 15 865
Արգենտինա Արգենտինա 13 876
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 12 331
Լեզու(ներ)
Իսպաներեն
Հավատք(ներ)
Կաթոլիկություն

Կոլումբացիներ, Կոլումբիայի հիմնական բնակչությունը (ավելի քան 21 միլիոն, 1971)։ Խոսում են իսպաներեն։ Կազմավորվել են երեք հիմնական էթնիկական տարրերից՝ հնդկացիներից, իսպանացիներից և սևամորթներից (XVII դարի վերջին Աֆրիկայից բերվել են իբրև ստրուկներ)։ Հետագայում միացել են Իտալիայից, Գերմանիայից և Եվրոպայի մյուս երկրներից ներգաղթածները։ Կոլումբացիներ մեծ մասամբ խառնածիններ են (սպիտակների և հնդկացիների խառնուրդ), մնացածները՝ կրեոլներ (իսպանական վերաբնակների հետնորդներ), մուլատներ (եվրոպոիդների և սևամորթների խառնուրդ), նեգրեր։ Բուն հնդկացիների քանակը 300-400 հազար է։ Հավատացյալները գլխավորապես կաթոլիկներ են։ Հիմնականում աշխատում են գյուղատնտեսության մեջ (մշակում և արտահանում են սուրճ, բանան, շաքարեղեգ, բամբակ, զբաղվում անասնապահությամբ), մասամբ՝ նավթի, ոսկու, պլատինի, սննդի և այլ ձեռնարկություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 520 CC-BY-SA-icon-80x15.png
  1. «Departamento Administrativo Nacional de Estadística»։ Dane.gov.co։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 2010-05-16 
  2. Table FBP-1. Profile of Selected Demographic and Social Characteristics: 2000 U.S. Census Bureau
  3. Población nacida en el exterior, por año llegada a Venezuela, según pais de nacimiento, censo 2001 Instituto Nacional de Estadística
  4. Avance del Padrón municipal a 1 de enero de 2010 Instituto Nacional de Estadística