Կոլոման Սոկոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոլոման Սոկոլ
սլովակ.՝ Koloman Sokol
Liptovský Mikuláš reliéf Kolomana Sokola.jpg
Ծնվել էդեկտեմբերի 12, 1902(1902-12-12)[1][2][3][4]
ԾննդավայրԼիպտովսկի Միկուլաշ, Žilina Region
Վախճանվել էհունվարի 12, 2003(2003-01-12)[3][4] (100 տարեկանում)
Մահվան վայրԹուսոն, Արիզոնա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Slovakia.svg Սլովակիա
ԿրթությունՊրահայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունարվեստների գործիչ, նկարիչ, համալսարանի պրոֆեսոր և գրաֆիկական դիզայներ
ՊարգևներԹոմաս Մասարիկի շքանշան
ԱնդամակցությունSdružení českých umělců grafiků "Hollar"?

Կոլոման Սոկոլ (սլովակ.՝ Koloman Sokol, դեկտեմբերի 12, 1902(1902-12-12)[1][2][3][4], Լիպտովսկի Միկուլաշ, Žilina Region - հունվարի 12, 2003(2003-01-12)[3][4], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), 20-րդ դարի սլովակ մեծագույն նկարիչների մեկը, գրաֆիկ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլոման Սոկոլը ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 12-ին Լիպտովսկի-Միկուլաշ քաղաքում: 1921-1924 թվականներին Կոշիցեում սովորել է գեղանկարչության մասնավոր դպրոցում, իսկ 1925 թվականին ընդունվել է Գուստավ Մալիի դպրոց, որ գտնվում էր Բրատիսլավայում: 1925-1932 թվականներին Կոլոման Սոկոլը հաճախել է Մաքս Շվաբինսկու և Տավիկ Ֆրանտիշեկ Շիմոնի դասերին Պրահայի գեղարվեստի ակադեմիայում: Դրանից հետո նա մեկնել է Փարիզ, որտեղ մեկ տարի անցկացրել է Ֆրանտիշեկ Կուպկայի (1932-1933) արվեստանոցում: Հետագայում նա շատ է ճանապարհորդել: Չեխոսլովակիայում դարձել է SČUG Hollar միության անդամ, որը համախմբում էր գրաֆիկ նկարիչներին:

1937 թվականին Կոլոման Սոկոլը Մեքսիկայի մշակույթի ու կրթության նախարարության կողմից հրավիրվում է գրաֆիկա դասավանդելու Մեխիկոյում գտնվող Ազգային ինքնավար համալսարանին կից գրքային արվեստի դպրոցում: Մեքսիկայում Կոլոման Սոկոլը դասավանդել է մինչև 1942 թվականը, որից հետո տեղափոխվել է ԱՄՆ: Այնտեղ նա մանկավարժական գործունեությամբ է զբաղվել Նյու Յորքում: 1946 թվականին նկարիչը վերադարձել է Չեխոսլովակիա և աշխատել Բրատիսլավայի Սլովակիայի տեխնիկական համալսարանում ու Կոմենսկու համալսարանում: 1948 թվականին Կոլոման Սոկոլը նորից մեկնել է ԱՄՆ, որտեղ բնակվել է Ֆիլադելֆիայի արվարձանում: 1960-ական թվականներին նա վարել է մեկուսի կյանք. նրա արվեստում զարգացել է հատուկ, սիմվոլիկ-առասպելաբանական ոճ: Իր կյանքի վերջին տարիները Կոլոման Սոկոլն անցկացրել է Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում, որտեղ էլ մահացել է 2003 թվականի հունվարի 14-ին, 100 տարեկանում:

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլոման Սոկոլին առավել հարազատ էր էքսպրեսիոնիզմի ոճը, որ մարդուն կենտրոնական տեղ էր հատկացնում գեղարվեստական ստեղծագործության մեջ (գերմանական «Կամուրջ» խմբի, Գեորգ Գրոսի, Կետե Կոլվիցի աշխատանքների ազդեցությամբ): Կոլոման Սոկոլի աշխատանքները հաճախ նվիրված են եղել սոցիալական ու հասարակական տարբեր խնդիրների: Նրա համար տիպական է եղել փայտափորագրումները:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլովակիայի ազգային մրցանակ (1947)
  • Տոմաշ Գարրիգ Մասարիկի 2-րդ աստիճանի շքանշան (1991)
  • Սլովակիայի մշակույթի նախարարության մրցանակ (2001)
  • Սլովակիա Սպիտակ կրկնակի խաչի շքանշանի Մեծ (կամ 1-ին աստիճանի) խաչ (2003)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/275815
  2. 2,0 2,1 Koloman Sokol
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. Slovak republic website, State honours : 1st Class in 2003 (click on "Holders of the Order of the 1st Class White Double Cross" to see the holders' table)

External links[խմբագրել | խմբագրել կոդը]