Կոլյա Ավետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոլյա Ավետյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1931 (93 տարեկան) Սարահարթ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կոլյա Թորգոմի Ավետյան (մարտի 18, 1931, Սարահարթ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1984)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1931 մարտի 18-ին, Սպիտակի շրջանի Սարահարթ գյուղում։ 1949 թվականին ավարտել է Սպիտակի թիվ 2 դպրոցը և ընդունվել ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։ 1955 թվական, ավարտելով ԵՊՀ-ն, աշխատանքի է անցել ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում։ 1957 թվականին տեղափոխել է նյпւթի կառուցվածքի ամբիոն և զբաղեցրել սկզբում ասիստենտի, այնուհետև ավագ դասախոսի պաշտոն։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրա, 1984 թվականին պաշտանել է թեկնածուական ատենախոսություն։ 1985 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 1963 թվականիցից դասավանդում է ԵՊՀ֊ում։
Հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումների, համահեղինակ «Ատոմային ֆիզիկայի պրակտիկում» (Ե., 1965), «Ատոմային ֆիզիկա (լաբորատոր աշխատանքներ)» (Ե., 2006) ուսումնական ձեռնարկների։ 1980-1982 թվականներին Պետրոս Բեզիրգանյանի և նրա ջանքերով հաջողվել է նախագծել, պատրաստել և փորձարկել մի համակարգ, որը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում ձևավորել և մոնիտորի էկրանին ցուցադրել բյուրեղային կառուցվածքի արատները։ ԵՊՀ-ն Լենինգրադի «Բուրեվեստնիկ» գիտաարտադրական ձեռնարկության հետ համատեղ պատրաստել և Խորհրդային Միության մի շարք գիտական կենտրոնների է տրամադրել մոտ մեկ տասնյակ այդպիսի համակարգեր։ Այդ աշխատանքների համար 1984 թվականին գործընկերների հետ միասին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կենսագրական հանրագիտարան, ԵՊՀ հրատ., 2009, էջ 120։