Կոլյա Առստամյան
Արտաքին տեսք
Կոլյա Առստամյան | |
---|---|
օգոստոսի 12, 1966 - ապրիլի 1, 1993 (26 տարեկան) | |
Ծննդավայր | Պողոսագոմեր, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մոխրաթաղ, Թարթառի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Պողոսագոմեր |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կոլյա Աշոտի Առստամյան (12 օգոստոսի, 1966, Պողոսագոմեր, Մարտակերտի շրջան - 1 ապրիլի, 1993, Մոխրաթաղ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլյա Առստամյանը ծնվել է 1966 թ. օգոստոսի 12-ին Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղում։ Ավարտել է Չլդրանի միջնակարգ դպրոցը։ Ստեփանակերտի ավտոդպրոցում ստացել է վարորդի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղում, իր մասնագիտությամբ։ Արցախյան շարժման կամավորներից էր։ Զոհվել է 1993 թ. ապրիլի 1-ին՝ Մոխրաթաղ գյուղի ազատագրության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Պողոսագոմերի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կոլյա Առստամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.