Կոլմ Ֆիոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Կոլմ Ֆիոր
Colm Feore at the 2013 Canadian Film Centre Annual Gala & Auction.jpg
Հասակը 183 սմ[1]
Ծնվել է օգոստոսի 22, 1958 (59 տարեկան)[1]
Ծննդավայր Բոստոն, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրթություն Կանդայի ազգային թատերական դպրոց
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Canada.svg Կանադա
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն Դերասան, Սցենարիստ[1]
Ակտիվ շրջան 1986–այժմ[1]
Ժանրեր Դրամա,
Թրիլեր,
Մարտական[1]
Ընտրանի "Ազգային անվտանգություն",
"Հրեշտակների քաղաքը",
"Ռիդիկի ժամանակագրությունը"
Ամուսին(ներ) Սիդոնի Բոլ
(ամուսնալուծված)
(1 երեխա),
Դոննա Ֆիորի
(3 երեխա)[1]
Երեխա(ներ) 4 երեխա
Պարգևներ և մրցանակներ
Կանադայի միաբանության սպա
IMDb ID 0272173
ԿինոՊոիսկ ID 14917


Կոլմ Ֆիոր (անգլ.՝ Colm Feore, 1958 օգոստոսի 22, Բոստոն, ԱՄՆ), ամերիկա-կանադացի դերասան, սցենարիստ։ Հանդիսատեսին հայտնի է «Ազգային անվտանգություն», «Հրեշտակների քաղաքը», «Ռիդիկի ժամանակագրությունը», «Հատուցման ժամը» և «Տոր» ֆիլմերից։ Դերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիր է։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլմ Ֆիորին ծնվել է Մասաչուսեթսի Բոսթոն քաղաքում։ Ծնողներն իռլանդացիներ են, ինքն էլ մանուկ հասակում որոշ ժամանակ ապրել է Իռլանդիայում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ուինսոր (Օնտարիո), որտեղ էլ մեծանում է Ֆիորին[2]։ Սենտ Կատարայնսի Ռիդլիի քոլեջն ավարտելուց հետո (Օնտարիո) ուսանել է Մոնրեալի Ազգային թատերական դպրոցում, ինչպես նաև Օնտարիոյի Վինձորի համալսարանում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիորին հմտանում էր դերասանական վարպետության մեջ Կանադայի Ստրատֆորդի Շեքսպիրյան փառատոնում, որտեղ անց կացրեց 16 խաղաշրջան՝ խաղալով տարբեր դերեր, այդ թվում՝ Ռոմեո, Համլետ, Ռիչարդ III և Սիրանո։ 2006 թվականին խաղացել է 4 ներկայացումներում, այդ թվում՝ «Դոն Ժուանում»՝ անգլերեն և ֆրանսերեն, ինչպես նաև կատարել է Ֆեյգինի դերը «Օլիվեր Թվիստ» բեմադրությունում։ 2009 թվականին գլխավոր դերն է խաղացել «Մակբեթ», և Սիրանոյի դերը՝ «Սիրանո դե Բերժերակ» ներկայացումների մեջ և կրկին հանդես եկել Ստրատֆորդի Շեքսպիրյան փառատոնին։

Կանադայում Ֆիորիի ամենահայտնի դերերից մեկը 2002 թվականի հեռուստատեսային «Տրյուդո» մինի սերիալում վարչապետ Պիեռ Տրյուդոյի դերն էր, որն արժանացավ քննադատների հավանությանը։ Այս դերի համար Ֆիորին ստացավ Gemini Award մրցանակը՝ լավագույն տղամարդու դերի համար և դրամատիկական սերիալում լավագույն դերի համար։ 2006 թվականին նա խաղաց «Վատ լավ ոստիկան» ֆիլմի գլխավոր դերերից մեկը, որը նրան ևս մեկ Genie Awards մրցանակ բերեց 2007 թվականին՝ որպես լավագույն դերասան։ Նա հանդես եկավ նաև Կանադայում հայտնի «Պարսատիկներ և նետեր» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի մի քանի դրվագներում, իսկ ավելի ուշ աշխատում էր ԱՄՆ-ի Sundance Channel-ում, որը հեռարձակում էր անկախ կինո, կարճամետրաժ և փաստագրական ֆիլմեր։

Կանդայի սահմաններից դուրս Ֆիորին հանդես է եկել շատ հեռուստա և կինոդերերով։ ԱՄՆ-ում նրա հայտնի դերերից են համարվում երկրորդական դերերն այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են «Հատուցման ժամը» (2003), «Ազգային անվտանգություն» (2003), «Ռիդիկի ժամանակագրությունը» և «Չիկագո»-ն, որը ներկայացվեց Օսկար մրցանակի։ Նա հայտնվեց նաև Բրոդվեյում՝ Դենզել Վաշինգտոնի հետ «Հուլիոս Կեսար» ներկայացման և այլ թատրոնների բեմադրությունների մեջ, օրինակ՝ Լև Շրայբերի հետ՝ «Համլետ»-ում։ 2003 թվականին խաղաց ամերիկայն «24» հեռուստասերիալի մի քանի դրվագներում, իսկ 2000 թվականին՝ «Արևմտյան թև» սերիալի մի դրվագում։ Ֆիորիի վերջին դերերից մեկը սառցե հսկա Լաֆեի դերն էր 2011 թվականի «Թոր» ֆիլմում[3], որը մտնում է Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքի մեջ և համանուն կոմիքսի էկրանավորումն է[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիորին ամուսնացել է 2 անգամ․ երկրորդ կինը՝ պարուսույց Դոննա Ֆիորին է, ում հետ դաստիարակում է 3 երեխա՝ Ջեկ, Թոմ և Աննա, իսկ առաջին ամուսնությունից ունի որդի՝ Ջեկը։ Ապրում է Կանադայի Օնտարիո նահանգի Ստրատֆորդ քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «kinopoisk»։ Վերցված է 2015 Նոյեմբերի 26 
  2. Colm Feore — Northern Stars
  3. George 'El Guapo' Roush (2009-09-22)։ «Thor, Iron Man And The Fighter Are Facebook Friends With David Fincher»։ Latino Review։ Վերցված է 2009-09-23 
  4. Weintraub Steve (2010-12-10)։ «Colm Feore On Set Interview THOR; The King of the Frost Giants Reveals All!»։ Collider 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]