Կոլլո Դանիել Սանու
| Կոլլո Դանիել Սանու | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբեր 1949 (75 տարեկան) կամ 1949[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և սցենարիստ |
Կոլլո Դանիել Սանու (դեկտեմբեր 1949 կամ 1949[1]), բուրկինաբեցի ռեժիսոր, ինչպես նաև գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի սցենարիստ ու պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանուն ծնվել է 1951 թվականին Բորոդուգույում։ Կրթությունն ստացել է Կոտ դ'Իվուարի Աբիջան քաղաքի Արվեստների Ազգային Ինստիտուտում՝ ձեռք բերելով բակալավրի աստիճան, իսկ մագիստրոսի աստիճանն ստացել է Ֆրանսիայում, Փարիզի Ֆրանսիական կինոյի ազատ կոնսերվատորիայում[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականից ի վեր Սանուն եղել է 25 վավերագրական, գեղարվեստական ու անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր կամ սցենարիստ։ Նա նաև Taxi Brousse հեռուստասերիալի ռեժիսորն է, իսկ 2001-2004 թվականներին եղել է նաև պրոդյուսերը[2]։
Հիշատակության արժանի նրա առաջին ֆիլմը եղել է Paweogo -ն (անգլ.՝ The Immigrant), որը նկարահանվել է 1982 թվականին CINAFRIC կինոընկերության կողմից, որը հիմադրվել էր տեղաբնիկ բիզնեսմեն Մարշալ Օուեդրաոգոյի կողմից բուրկինաբեական ֆիլմեր ստեղծելու և տարածելու համար։ Սակայն ֆիլմի ստեղծումից կարճ ժամանակ անց այդ ընկերությունը սնանկացել է ու ներդրումների պակասի պատճառով ստիպված փակվել։ Paweogo-ն միակ ֆիլմն է, որ այդ ընկերությունը երբևէ թողարկել է[3]։ Ֆիլմը ներկայացվել է այդ տարվա FESPACO մրցանակաբաշխությանը, սակայն չի հաղթել[4]։
Սանուն եղել է 2004 թվականին նկարահանված Tasuma (Կրակ) ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը․ կատակերգություն-դրամա, որը պատմում է Ֆրանսիայում ծառայած ու հայրենի գյուղ վերադարձած բուրկինաբեցի պատերազմի վետերանի մասին[5]։ Քննադատների կողմից ֆիլմը լավ է ընդունվել, չնայած ամերիկացի կինոքննադատ Դեյվ Քերը նշել է, որ ֆիլմը վերադարձել է աֆրիկյան կինեմատոգրաֆիայի հին ավանդույթներին, ինչպիսին են ժողովրդական թեման ու գյուղական միջավայրը[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 : Beogo Naba (Վաղվա առաջնորդը)
- 1982 : Paweogo (Ներգաղթյալը)
- 1992 : Jigi (Հույս)
- 1998 : Marcel et le médiateur du Faso (Մարսելն ու Ֆասոյի միջնորդը) (համառեժիսոր՝ Պիեռ Ռոուամբա)
- 2004 : Tasuma (Կրակ)
- 2009: Nyama (Երդում)
- 2011 : Le poids du serment (Երդման ծանրությունը)
- 2012 : Docteur Yeelzanga (Բժիշկ Յիլզանգա)
- 2012 - 2016 : Affaires Publiques (Հանրային գործեր)
- 2018 Tasuma 2 (Կրակ 2)
Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 : Les Dodos
- 1984 : L'Artisanat et son pays
- 1984 : Jubilé d'une cathédrale (Մայր տաճարի հոբելյանը)
- 1987 : Sarraouina (Սարոնա)
- 1989 : Fespaco 1989 (Ֆեսպակո 1989)
- 1987 : L'artisanat et son pays
- 1991 : Siao 1991 (Սիոա 1991)
- 2000 : La Piraterie, un fléau en Afrique de l'Ouest (Ծովահեն, ժանտախտ Արևմտյան Աֆրիկայում)
- 2006 : Droit de mémoire (Հիշողության իրավունք) (համառեժիսոր՝ Պիեռ Ռոուամբա)
- 2007 : Après l'urgence (Արտակարգ իրավիճակներից հետո) (համառեժիսոր՝ Ժան-Կլոդ Ֆրիսք)
- 2013 : Le Bon Riz de Madame Moui (Մադամ Մուիի լավ բրինձը) (թողարկվել է Թայվանից ստացված դրամաշնորհով)
Անիմացիոն ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 : L'Aigle et le Caméléon (Արծիվը և քամելեոնը)
Հեռուստաֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 - 2004 : Taxi Brousse (Տաքսի բրուս)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #136753949 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 «Kollo Daniel Sanou». African Film Festival, Inc. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Sawadogo, Boukary (2018 թ․ մայիսի 7). «A Closer Look At Burkinabe Cinema». Cinema Escapist. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Les 18 éditions précédentes» (French). RFI. 2005 թ․ փետրվարի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sanou Kollo Daniel – Producer – Director – Scriptwriter». africine.org (French). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kehr, Dave (2004 թ․ հուլիսի 30). «FILM IN REVIEW; 'Tasuma, the Fighter'». The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.