Կոլաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոլլաժից)
Կոլաժ

Կոլաժ (ֆր.՝ collage, բառացի՝ սոսնձել), տեխնիկական հնարք կերպարվեստում, հիմնաշերտի վրա տարբեր գույն և ֆակտուրա ունեցող նյութեր փակցնելը։ Կոլաժ է կոչվում նաև ամբողջովին այդ տեխնիկայով կատարված ստեղծագործությունը։

Կոլաժը հիմնականում կիրառվում է գրաֆիկայում՝ ստեղծագործության ֆակտուրայի առավել հուզականություն արտահայտելու, տարատեսակ նյութերի անսպասելի համադրումներ ստանալու համար։ Որպես ձևական փորձարարություն կոլաժին առաջին անգամ դիմել են կուբիստները, ֆուտուրիստները և դադաիստները (թերթի, լուսանկարի, պաստառի, տաշեղի և այլնի կտորտանքի սոսնձումը կտավի մակերեսին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 513
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլաժ» հոդվածին։