Կոլին Թոդ
Կոլին Տոդ անգլ.՝ Colin Todd | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 12, 1948[1] (75 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Չեստեր լե Ստրիտ, Անգլիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կոլին Թոդ[2] (անգլ.՝ Colin Todd, դեկտեմբերի 12, 1948[1], Chester-le-Street, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Որպես ֆուտբոլիստ Անգլիայի առաջնությունում մասնակցել է 600 հանդիպման՝ հանդես գալով «Սանդերլենդի», «Դերբի Քաունթիի», «Էվերթոնի», «Բիրմինգհեմ Սիթիի», «Նոթինգհեմ Ֆորեստի», «Օքսֆորդ Յունայթեդի» և «Լուտոն Թաունի» կազմերում[3], նաև հանդես է եկել կանդական «Վանկուվեր Ռոյալս» և «Վանկուվեր Ուայտկեպս» ակումբների կազմերում։ 1970-ականներին «Դերբի Քաունթիի» հետ միասին երկու անգամ հաղթել է ֆուտբոլային լիգան և 1975 թվականին ՊՖՄ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 27 հանդիպում[4]։
Կոլին Թոդը մարզել է անգլիական լիգայի մի շարք ակումբներ, որոնց թվում են «Միդլսբրոն», «Բոլթոն Ուոնդերերսը», «Սիունդոն Թաունը», «Դերբի Քաունթին», «Բրեդֆորդ Սիթին», «Դարլինգտոնը» և դանիական Սուպերլիգայում հանդես եկող «Ռաններսին»։ «Բոլթոնին» հավաքած 98 միավորներով և հեղինակած 100 գոլերով, Թոդը հասցնում է Պրեմիեր Լիգա, սակայն ակումբը չի կարողանում այնտեղ հաստատվել։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոդը Չեստեր լե Ստրիտում ապրող հանքափորների ընտանիքի վեցերորդ երեխան է։ Մանուկ հասակում երկրպագել է «Նյուքասլ Յունայթեդին»[5]։ Ակումբով Թոդը սկսում է հետաքրքրվել այն բանից հետո, երբ հայրը նրան տանում է ակումբի խաղերից մեկը դիտելու[6], բացի դրանից 50-ականներին ակումբը գտնվում էր ծաղկման շրջանում։ Ակումբը հինգ տարիների ընթացքում երեք անգամ հաղթանակ է տանում Անգլիայի գավաթի խաղարկությունում։ Թոդը շարունակում է երկրպագել այդ ակումբին անգամ այն ժամանակ, երբ այն 1961 թվականին լքում է բարձրագույն առաջնությունը[7]։ Սակայն կարիերայի ընթացքում Թոդը այդպես էլ «Նյուքասլի» հետ չի առնչվում։
Ֆուտբոլիստի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սանդերլենդ» և վարձավճար «Վանկուվեր Ռոյալսում»
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ Թոդը ուներ հնարավորություն պայմանագիր կնքելու «Նյուքասլ Յունայթեդի» և «Միդլսբրոյի» հետ, սակայն ընտրում է «Սանդերլենդը»՝ ակումբի «երիտասարդների հետ կապված ավանդույթների համար»[5]։ Ֆուտբոլիստը կարևոր դեր է խաղում «Սանդերլենդի» համար 1967 թվականին Անգլիայի երիտասարդական գավաթը հաղթելու հարցում. եզրափակչում 2-0 ընդհանուր հաշվով ակումբը հաղթում է «Բիրմինգհեմ Սիթիին», իսկ այդ ժամանակ Թոդի ակումբը գլխավորում էր մարզիչ Բրայան Կլաֆը[8]։ Անգլիացին արդեն մեծ մասամբ համարվում էր ակումբի առաջին թիմի ֆուտբոլիստ։ Նա առաջին թիմի կազմում նշում է իր նորամուտը 1966 թվականի սեպտեմբերի 10-ին Առաջին դիվիզիոնի շրջանակներում կայացած «Չելսիի» դեմ խաղում փոխարինում կատարելով։ Այդ խաղը ավարտվում է 1-1 հաշվով[9][10]։ Մրցաշրջանի միջնամասում նա հաստատվում է ակումբի հիմնական կազմում[9]։
1967 թվականին Թոդը վարձավճարային պայմանագիր կնքելով՝ համալրում է կանադական «Վանկուվեր Ռոյալս» ակումբի կազմը։ Այդ մրցաշրջանում Թոդը «Սանդերլենդի» կողմից վարձով տրված միակ ֆուտբոլիստը չէր։ Վանկուվեր նրա հետ միասին ուղևորում է նաև Ջոն Պարկը, Ջորջ Մալհոլը, Ջիմի Մոնտգոմերին, Նիլ Մարտինը, Ջորջ Կինելը, Բիլլի Հյուզը և Ջորջ Հերդը։ Ակումբի կազմում Թոդը մասնակցում է 12 հանդիպման և դառնում է մեկ գոլի հեղինակ, իսկ ակումբը Խաղաօվկյանոսյան դիվիզիոնում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը[11]։
«Սանդերլենդ» վերադառնալուց հետո Թոդը հաջորդ երեք մրցաշրջաններում բաց է թողնում ընդամենը երեք հանդիպում[12]։ Հենց այդ երրորդ մրցաշրջանում ակումբը լքում է բարձրագույն դիվիզիոնը։ «Սանդերլենդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 191 խաղերից և երեք գոլերից հետո, Թոդը հետևելով մարզիչ Բրայան Կլաֆին 1971 թվականի փետրվարին համալրում է «Դերբի Քաունթի» ակումբի կազմը[9][13]։
«Դերբի Քաունթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]Միանալով «Դերբիին», Թոդը նոր բրիտանական տրանսֆերային ռեկորդ է սահմանաում պաշտպանի համար. գործարքի արժեքը կազմում է 175000 ֆունտ սթերլինգ։ Երբ Թոդը փորձաշրջան էր անցնում «Դերբիում», Բրայան Կլաֆը նշում է. «Մենք չենք կարող ձեռք բերել Թոդին»։ Այդ նույն օրը պաշտպանը պայմանագիր է կնքում ակումբի հետ[14]։ Կոլինը ակումբում և հավաքականում կազմում է խաղային զույգ Ռոյ Մակֆարլենդի հետ։
1972 թվականի մայիսի 1-ին «Դերբիին» սպասում էր «Լիվերպուլի» դեմ խաղը։ Այդ խաղը մրցաշրջանի վերջին խաղն էր և այդ խաղով որոշվում էր առաջնության չեմպիոնության ճակատագիրը։ Երկու ակումբների ֆուտբոլիստները լավ գիտակցում էին, որ միայն հաղթանակը կարող է ապահովել առաջին հորիզոնականը։ «Բեյսբոլ Գրաունդում» անցկացվող խաղի 63-րդ րոպեին Ջոն Մակգավերնի հարվածը առաջ է մղում «Դերբիին»։ Խաղում Թոդը ցուցադրում է լավ խաղ պաշտպանական դիրքերում, ինչի շնորհիվ «Լիվերպուլը» չէր կարողանում արդյունքի հասնել գրոհելիս՝ չնայած բազմաթիվ փորձերի։ Բրայան Կլաֆի ակումբը հաղթանակ է տանում։ Այդպիսով Թոդը օգնում է «Դերբիին» հաղթել իր առաջին չեմպիոնական տիտղոսը[14]։ Երկրորդ տիտղոսը Թոդը հաղթում է արդեն Դեյվ Մակայի գլխավորության շրջանում՝ 1975 թվականին։
1971-72 թվականների մրցաշրջանում Թոդը «Դերբիի» հետ միասին հաղթանակ է տանում Տեխակո գավաթի խաղարկությունում։ Այդ մրցաշարը հովանավորվում էր «Տեխասո» ընկերության կողմից և նրանում մասնակցություն էին ունենում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի մի շարք ակումբներ։ Մրցաշարը անցկացվում էր երկրորդ անգամ։ «Դերբին» մինչև եզրափակչում «Էյրդրիոնիանսի» հետ հանդիպելը՝ հաղթահարել էր «Դանդի Յունայթեդի», «Սթոք Սիթիի» և «Նյուքասլի» արգելքները։ Առաջին խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից հետո «Դերբին» հաղթանակ է տանում մրցակիցների դեմ երկրորդ խաղում՝ 2-1 հաշվով[15]։
Նախորդ տարում «Դերբիի» առաջնությունում չեմպիոն ճանաչվելուց հետո, Թոդը իր նորամուտն է նշում եվրոպական հարթակում։ Բրայան Կլաֆը առաջին փորձից հասցրել էր «Դերբիին» մինչև Եվրոպական չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ։ Նրանք 3-0 հաշվով հաղթել էին Էյսեբիոյի առաջնորդության տակ գտնվող «Բենֆիկային», որը 1960-ականների եվրոպական գրադներից մեկն էր։ Եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ «Դերբին» դարձել էր երկրորդ ակումբը («Այաքսից» հետո), որին հաջողվել էր «Բենֆիկայի» դեմ կայացած երկու խաղերում գոլ բաց չթողնել։ «Դերբին» կիսաեզրափակչում 3-1 հաշվով պարտվում է «Յուվենտուսին», չնայած նրան, որ Բրայան Կլաֆը բողոքարկել էր այդ ակումբի հաղթանակը, առաջադրելով այն կարծիքը, որ իտալական ակումբը գնել է խաղի պաշտոնական դեմքերին[16]։
Դեյվ Մակայը առաջին անգամ «Դերբիին» դուրս է բերում եվրոգավաթների խաղարկություններ այն ժամանակ, երբ ակումբը 1973-74 մրցաշրջանի առաջնությունում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Այս անգամ «Դերբին» նշում է իր նորամուտը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում։ Թոդի ակումբը առաջին տուրում 6-2 ընդհանուր հաշվով վստահ հաղթանակ է տանում շվեյցարական «Սերվետի» դեմ կայացած խաղում, երկրորդ տուրում կայացած «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում իրար են հաջորդում 2-2 հաշվով ավարտված երկու խաղեր. «Դերբին» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթում է 7-6 հաշվով։ Երրորդ փուլում Թոդը մասնակցում է հարավսլավյան «Վելեժի» դեմ խաղին. տնային խաղում «Դերբին» 3-1 հաշվով հաղթանակ է տանում, սակայն արտագնա խաղում նրանք պարտվում են 4-1 հաշվով և լքում են առաջնության հետագա պայքարը[17]։
Անգլիական ֆուտբոլային շրջաններում նախընտրելի Թոդը՝ 1975 թվականին ՊՖՄ-յան վարկածով ճանաչվում է տարվա լավագույն ֆուտբոլիստ Անգլիայում[18]։ Այդ նույն տարում նա իր չեմպիոնական տիտղոսների թվին է ավելացնում ևս մեկը։ Որպես Անգլիայի չեմպիոն «Դերբին» Անգլիայի սուպերգավաթի խաղարկությունում մրցում է գավաթի խաղարկության հաղթող՝ «Վեստ Հեմ Յունայթեդի» հետ։ Հանդիպման 20-րդ րոպեին «Դերբիի» կազմում գոլի հեղինակ է դառնում Կևին Հեկտորը, խաղակեսի ավարտից երկու րոպե առաջ ակումբի առավելությունը կրկնապատկում է Ռոյ Մակֆարլենդը։ Երկրորդ խաղակեսում հանդիպման հաշիվը չի փոխվում, և Թոդը ակումբի հետ միասին դառնում է Անգլիայի սուպերգավաթի դափնեկիր[19]։
Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում, «Դերբին» հաղթահարելով «Սլովան Բրատիսլավայի» արգելքը՝ հանդիպում է «Ռեալ Մադրիդին»։ Նժարի վրա էր դրված քառորդ եզրափակչի ուղեգիրը, իսկ «Դերբին» չէր հուսահատվել ավելի հեղինակավոր ակումբի հանդիպելիս։ Չառլի Ջորջը հետ-տրիկի հեղինակ է դառնում, իսկ Թոդը կազմակերպերպում է պաշտպանության հաջող խաղը, ինչի շնորհիվ ակումբը տնային խաղում տանում է 4-1 հաշվով հաղթանակ։ Սակայն արդեն արտագնա խաղում, դաշտի տերերի 3-1 հաշվով առավելության ժամանակ, իսպանական ակումբի ֆուտբոլիստ Պիրրիի ջանքերով հանդիպման 83-րդ րոպեին իրացված 11 մետրանոց հարվածի շնորհիվ՝ խաղը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ, որտեղ մադրիդյան ակումբին 6-5 ընդհանուր հաշվով հաղթանակ է պարգևում Սանտիլյանան[14]։
Հետագա կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին Թոդը լքում է «Դերբին» և համալրում է «Էվերթոնի» կազմը։ Ակումբի կազմում նա կատարում է իր նորամուտը 1978 թվականի սեպտեմբերի 23-ին ընդդեմ «Վեստ Հեմի». այդ խաղում «Էվերթոնը» 2-0 հաշվով հաղթանակ է տանում։ Մերսիսայդցիների կազմում նա մասնակցում է 32 հանդիպման և խփում է իր կարիերայի վերջին գոլը։ Այդ մրցաշրջանում «Էվերթոնը» առաջնությունում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը[20]։
Թոդի մյուս ակումբն է դառնում «Բիրմինգհեմ Սիթին»։ 1979 թվականի սեպտեմբերի 22-ին նա նշում է իր նորամուտը նոր ակումբի կազմում՝ «Լեյթոն Օրիենտի» դեմ կայացած խաղում փոխարինում կատարելով։ Այդ խաղն ավարտվում է 2-2 հաշվով։ «Բիրմինգհեմի» կազմում այդ խաղի Թոդի խաղերի շրջանում միակն էր, որի ժամանակ նա դուրս է գալիս խաղադաշտ ոչ մեկնարկային կազմի հետ։ Կարողանալով հաստատվել ակումբի հիմնական թիմի կազմում նա անցկացնում է 93 հանդիպում[21]։ 1979-80 թվականների մրցաշրջանում «Բիրմինգհեմ Սիթին» մեկ դիվիզիոնային մակարդակով վերև է բարձրանում։ Թոդի հանդես գալու տարիներին բարձրագույն դիվիզիոնում գրանցված արդյունքներոից ամենահաջողը՝ առաջնությունում 13-րդ հորիզոնականը զբաղցնելն էր (1980-81 մրցաշրջան)։
1982 թվականին Թոդը դառնում է «Նոթինգհեմ Ֆորեստի» ֆուտբոլիստ։ Առաջին խաղը նոր թիմի կազմում Թոդը անցկացնում է ընդդեմ «Վեստ Հեմ Յունայթեդի», որում «Ֆորեստը» հաղթում է 2-1 հաշվով։ 1983-84 թվականների մրցաշրջանում Թոդը «Ֆորեստի» հետ միասին դառնում է Առաջին դիվիզիոնի բրոնզե մեդալակիր։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր վերջին մրցաշրջանը Թոդը մեկնարկում է «Օքսֆորդ Յունայթեդի» հետ, որի հետ միասին հաղթում է երկրորդ դիվիզիոնը՝ երկու միավորով գերազանցելով Թոդի նախկին ակումբը համարվող «Բիրմինգհեմ Սիթիին»։ Այդ նույն տարում Թոդը կարիերայում երկրորդ անգամ խաղում է արտասահմանյան ակումբի կազմում։ Այդ ակումբն է դառնում «Վանկուվեր Ուայտկեպսը»[22], որում այդ ժամանակ հանդես էին գալիս մի շարք հայրնակիցներ՝ Փոլ Բրեդշոուն, Դևիդ Կրոսը, Մարկ Նիկիսը, Թոնի Թաուերսը և Կառլ Վալենտայնը։ Ակումբի կազմում անցկացնելով ընդամենը ութ հանդիպում Թոդը ստիպված է լինում լքել ակումբը իր վատ մարզավիճակի պատճառով։ «Լուտոն Թաունի» կազմում ոչ այնքան երկար ժամանակ անցկացնելուց հետո Կոլին Թոդը ավարտում է ֆուտբոլիստի իր կարիերան։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի ազգային հավաքականի կազմում Թոդը անցկացրել է 27 հանդիպում։ Նա նշել է իր նորամուտը միջազգային հարթակում Մեծ Բրիտանիայի տնային առաջնության շրջանակներում կայացած Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղում՝ 1972 թվականի մայիսի 23-ին. Անգլիայի հավաքականը պարտվում է նվազագույն հաշվով։ Թոդից բացի այդ խաղում իր նորամուտն էր նշում նաև Թոնի Կարին։ Այդ խաղից հետո Թոդը շուրջ երկու տարի հանդես չի գալիս հավաքականի կազմում։ Հաջորդ խաղը Թոդը անցկացնում է 1974 թվականի ապրիլի 3-ին։ Այդ խաղը Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ խաղն էր, որը ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով։ Պորտուգալիայի հավաքականի դեմ Թոդը խաղում է նաև նոյեմբերի 20-ին, Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։ Թոդը խաղին մասնակցում է հանդիպման 23-րդ րոպեից սկսած, իսկ խաղը կրկին ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով, որը Անգլիայի ազգային հավաքականի պատմության մեջ դառնում է 100-րդը[23]։ Հաջորդ խաղը հավաքականի կազմում Թոդը անցկացնում է ԳԴՀ-ի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում։ Չնայած Ռոյ Մակֆառլենդի բացակայությանը, Թոդը հարձակվողական զույգ է կազմում Դեյև Ուոտսոնի հետ, իսկ Անգլիայի հավաքականը հաղթում է աշխարհի չեմպիոններին 2-0 հաշվով։ Այն ամենը. ինչը գերմանացիները կարող էին մտածել հարձակման գծում՝ բավարար չէր Թոդի պես պաշտպանին շրջանցելու համար[14]։
1976 թվականին Թոդը ազգային հավաքականի հետ միասին մասնակցություն է ունենում Bicentennial Cup Tournament մրցաշարին։ Այդ մրցաշարին մասնակցում էին Անգլիայի, Իտալիայի, Բրազիլիայի և հյուսիսամերիկյան լիգայի հավաքականները։ Թոդը մասնակցում է Բրազիլիայի հավաքականի դեմ կայացած խաղին, նրա հավաքականը կրում է նվազագույն հաշվով պարտություն, որը դառնում է Հավաքականի պատմության մեջ 100-րդը։ Ուշ Անգլիան հաղթում է Իտալիային և 3-2 և 3-1 հաշիվներով հմամապատասխանաբար և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Բրազիլիայի հավաքականին, որը հաղթանակներ էր տարել անցկացրած բոլոր խաղերում[24]։ Հավաքականի կազմում անցկացրած իր հաջորդ խաղում Թոդը նշում է իր նորամուտը աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Հավաքականի մրցակիցը Ֆինլանդիայի հավաքականն էր։ Խաղում Անգլիայի հավաքականը 4-1 հաշվով հաղթանակ է տանում։ Թոդը մասնակցում է նաև ֆինների դեմ կայացած մյուս խաղին, որում Անգլիան կրկին հաղթում է, սակայն այս անգամ արդեն 2-1 հաշվով։ Հավաքականի կազմում Կոլինը անցկացնում է իր վերջին խաղը 1977 թվականի մայիսի 28-ին։ Ինչպես առաջին խաղի դեպքում այնպես էլ վերջինի, Թոդը մրցում է Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականի դեմ։ Առաջին րոպեներին իռլանդացիները առավելություն ունեին խաղի հաշվում, սակայն հանդիպման 27-րդ րոպեին Անգլիան հավասարեցնում է խաղի հաշիվը, հանդիպման վերջին մրցավարական սուլոցից չորս րոպե առաջ կրկին գոլ է հեղինակում և հաղթանակ տանում այդ խաղում[23]։
Միջազգային հարթակում անցկացրած խաղեր և գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլերը հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Քաղաք | Մրցակից | Հաշիվ1 | Արդյունք | Մրցաշար |
1 | 20 ապրիլի 1972 թվական | Օլբորգ, Դանիա | Հունաստան | 4:0 | Հաղթանակ | ՕԽ-1972-ի ընտրական մրցաշար |
2 | 26 ապրիլի 1974 թվական | Սոֆիա, Բուլղարիա | Բուլղարիա | 2:0 | Հաղթանակ | ԱԱ-1974-ի ընտրական մրցաշար |
3 | 17 մայիսի 1974 թվական | Կոպենհագեն, Դանիա | Հունաստան | 7:1 | Հաղթանակ | ԱԱ-1974-ի ընտրական մրցաշար |
4 | 11 հոկտեմբերի 1974 թվական | Կոպենհագեն, Դանիա | Ռումինիա | 3:0 | Հաղթանակ | ԱԱ-1974-ի ընտրական մրցաշար |
5 | 11 սեպտեմբերի 1974 թվական | Կոպենհագեն, Դանիա | Ուելս | 1:0 | Հաղթանակ | Ընկերական խաղ |
6 | 25 օգոստոսի 1974 թվական | Կոպենհագեն, Դանիա | Լիտվա | 4:0 | Հաղթանակ | ԱԱ-1994-ի ընտրական փուլ |
7 | 13 հոկտեմբերի 1976 թվական | Կոպենհագեն, Դանիա | Հյուսիսային Իռլանդիա | 1:0 | Հաղթանակ | ԱԱ-1978-ի ընտրական փուլ |
8 | 17 օգոստոսի 1976 թվական | Կոպենհագեն, Դանիա | Ֆինլանդիա | 2:1 | Հաղթանակ | Ընկերական խաղ |
9 | 8 հունվարի 1981 թվական | Էր-Ռիյադ, Սաուդյան Արաբիա | Սաուդյան Արաբիա | 2:0 | Հաղթանակ | Ֆահդի արքայի գավաթ 1981 |
10 | 7 հունիսի 1982 թվական | Կոպենհագեն, Դանիա | Կիպրոս | 4:0 | Հաղթանակ | ԵԱ-1984-ի ընտրական փուլ |
11 | 24 ապրիլի 1984 թվական | Կոպենհագեն, Դանիա | Շոտլանդիա | 2:0 | Հաղթանակ | Ընկերական խաղ |
12 | 9 հունիսի 1984 թվական | Շեֆֆիլդ, Անգլիա | Պորտուգալիա | 1:1 | Ոչ-ոքի | Եվրոպայի առաջնություն 1984 |
13, 14 | 19 հունիսի 1984 թվական | Շեֆֆիլդ, Անգլիա | Թուրքիա | 3:0 | Հաղթանակ | Եվրոպայի առաջնություն 1984 |
15 | 9 հոկտեմբերի 1984 թվական | Կոպենհագեն, Դանիա | Հունաստան | 2:1 | Հաղթանակ | ԱԱ-1986-ի ընտրական մրցաշար |
16 | 29 մարտի 1984 թվական | Սպլիտ, Խորվաթիա | Խորվաթիա | 1:1 | Ոչ-ոքի | ԱԱ-1986-ի ընտրական մրցաշար |
17 | 30 ապրիլի 1984 թվական | Կոպենհագեն, Դանիա | Սլովենիա | 4:0 | Հաղթանակ | ԱԱ-1986-ի ընտրական մրցաշար |
18 | 10 սեպտեմբերի 1984 թվական | Կոպենհագեն, Դանիա | Խորվաթիա | 3:1 | Հաղթանակ | ԱԱ-1986-ի ընտրական մրցաշար |
19 | 25 մարտի 1984 թվական | Գլազգո, Շոտլանդիս | Շոտլանդիա | 1:0 | Հաղթանակ | Ընկերական խաղ |
20 | 28 հունիսի 1986 թվական | Սեն-Դենի, Ֆրանսիա | Նիգերիա | 4:1 | Հաղթանակ | Աշխարհի առաջնություն 1986 |
21 | 3 հուլիսի 1986 թվական | Նանսի, Ֆրանսիա | Բրազիլիա | 2:3 | Պարտություն | Աշխարհի առաջնություն 1986 |
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոդի ուժեղ կողմերից կարելի է նշել գնդակը առանց խախտման հաջողությամբ խլելու կարողությունը, ինչի շնորհիվ նա Անգլիայի ազգային հավաքականի կազմում ոչ մի անգամ դեղին կամ կարմիր քարտ չի ստացել[23]։ Թոդը նաև ունի գլխով ճշգրիտ հարված կատարելու կարողություն։ Թոդին համեմատում էին հայտնի անգլիացի պաշտպան Բոբբի Մուռի հետ այն բանի համար, որ նա կարողանում էր ընդունել գնդակը և երկար փոխանցմամբ օնգել դուրս գալ պաշտպանությունից[14]։ Լինելով վստահելի պաշտպան, նա ընդունակ էր ճշգրիտ փոխանցում կատարել 50-60 ֆուտ հեռավորության վրա։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միդլսբրո»
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոդը սկսել է իր մարզչական գործունեությունը 1990 թվականի մարտին «Միդլսբրո» ակումբում փոխարինելով ակումբի գլխավոր մարզիչ Բրյուս Ռիոխին։ «Միդլսբրոն» պայքարում էր երկրորդ դիվիզիոնում մնալու համար և իր առաջին մրցաշրջանում Թոդին դժվարությամբ է հաջողվում խույս տալ երկրորդ դիվիզիոնը լքելուց։ Մեկ տարի անց ակումբը դուրս է գալիս փլեյ-օֆֆ փուլ և հնարավորություն է ստանում տեղափոխվել առաջին դիվիզիոն, սակայն նրանց չի հաջողվում դիվիզիոնային մակարդակի բարձրացում ստանալ այն պատճառով, որ նրանք փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում պարտվում են մրցության ապագա հաղթող «Նոտս Քաունթիին»։ Շուտով այդ դեպքից հետո Թոդը լքում է ակումբը[25]։
«Բոլթոն Ուոնդերերս»
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին Կոլին Թոդը միանում է «Բոլթոնին», որպես ակումբի գլխավոր մարզիչ Բրյուս Ռիոխի օգնական։ 1994-95 թվականների մրցաշրջանից հետո Ռիոխը տեղափոխվում է «Արսենալ»[26], իսկ «Բոլթոն» է գալիս Թոդի վաղեմի խաղընկեր Ռոյ Մակֆարլենդը, ում հետ Թոդը կազմում է արդեն մարզչական դուետ[27]։
«Բոլթոնը» ամեն կերպ ցանկանում էր հաստատվել Պրեմիեր Լիգայում և 1996 թվականի սկզբում Մակֆարլենդը հեռացվում է պաշտոնից, ինչի արդյունքում Թոդը դառնում է ակումբի միակ մարզիչը։ Նա չի կարողանում փրկել «Բոլթոնին» դիվիզիոնը լքելուց, սակայն շուտով ակումբին դուրս է հանում ետ՝ բարձրագույն դիվիզիոն, շնորհիվ այն բանի, որ նրա գլխավորության շրջանում ակումբը հաղթանակ էր տարել 1996-97 թվականների մրցաշրջանում։ Չնայած նոր ձեռքբերումներին, «Բոլթոնը» պայքարում էր բարձրագույն դիվիզիոնում իր տեղը պաշտպանելու համար, սակայն մրցաշրջանի ավարտից հետո ակումբը կրկին ցած է իջնում։ 1999 թվականին ակումբը հասնում է մինչև փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ, որում ակումբը պարտություն է կրում «Ուոտֆորդի» դեմ կայացած խաղում։ 1999-00 մրցաշրջանում անցկացրած յոթ խաղերից և Պեր Ֆրանսենի վաճառքից հետո «Բլեքբեռն Ռովերսը» առաջարկ է կատարում Թոդին[28]։
Չնայած 1990-ականներում Բոլթոնի ոչ ստաբիլ խաղի[29], Թոդի ակումբը երկրպագուների կողմից ստանում է յուրահատուկ աջակցություն։
«Սուինդոն Թաուն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաժեշտ տալով «Բոլթոնին», Թոդը դառնում է «Սուինդոն Թաունի» ֆուտբոլիստ։ «Սունիդոնը» լքել էր առաջին դիվիզիոնը և Թոդը հույս ուներ օգնել ակումբին դիվիզիոնային մակարդակի բարձրացման հացում, նրա աշխատանքը ակումբում հաջող չէր, ակումբի վատ արդյունքները պատճառ են դառնում «գոյատևման» համար ընթացող պայքարի։ Ակումբի հետ անցկացրած 20 խաղերում և Թոդին հաջողվում է հաղթել միայն հինգում, ինչից հետո, չավարտելով մրցաշրջանը նա հեռացվում է պաշտոնից և նրան փոխարինելու է գալիս Էնդի Քինգը։ Արդյունքում ակումբը ավարտում է մրցաշրջանը լքման տարածքից մեկ հորիզոնական բարձր զբաղեցրած[30]։
«Դերբի Քաունթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոդը հրաժեշտ է տալիս «Սուինդենին» 2000 թվականի նոյեմբերին, որպեսզի վերադառնա «Դերբի»՝ որպես գլխավոր մարզիչ Ջիմ Սմիթի օգնական։ Երբ Սմիթը հեռանում է ակումբից, 2001 թվականի հոկտեմբերին Թոդը դառնում է գլխավոր մարզիչ[31], սակայն նա հեռացվում է պաշտոնից այն բանից հետո, երբ երեք ամսվա ընթացքում չի կարողանում փրկել «գոյատևման» (տեղը դիվիզիոնում պահպանել ցանկացող ակումբ) համար պայքարող ակումբին[32]։ Այդ հարցում որոշիչ է դառնում Անգլիայի գավաթի երրորդ փուլի շրջանակներում ակումբի 3-1 հաշվով կրած պարտությունը։ Խաղում նրանք պարտվել էին երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բրիսթոլ Ռովերսին»։ Թոդին փոխարինելու է գալիս Ջոն Գրեգորին, իսկ ակումբը այդպես էլ չի կարողանում մնալ բարձրագույն դիվզիոնում։
«Բրեդֆորդ Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոդը դառնում է «Բրեդֆորդ Սիթիի» գլխավոր մարզիչ Բրայան Ռոբսոնի օգնականը 2003 թվականին։ Երբ 2003-04 թվականների մրցաշրջանում Ռոբսոնը լքում է ակումբը՝ Թոդը դառնում է ակումբի գլխավոր մարզիչը[33]։ Մարզչական կարիերայում արդեն չորրորդ անգամ նա օգնականից դառնում է մարզիչ։ Վերջին քսան տարիների ընթացքում նա ամենից երկար մարզել է «Բրեդֆորիդին»։ Նրա գլխավորության ժամանակաշրջանում ակումբը առաջնությունում զբաղեցնում էր միջին հորիզոնականներ։ Տասը խաղում մեկ հաղթանակ գրանցած արդյունքի պատճառով 2007 թվականի փետրվարին Թոդը հեռացվում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[34]։ Շուտով այդ ակումբը լքելով առաջին դիվիզիոնը համալրում է՝ երկրորդը։ Թոդը այդ իրադարձության պատճառը տեսնում էր նրանում, որ ակումբից հեռացել էին որոշ առանցքային ֆուտբոլիստներ և չկային նոր ձեռքբերումների հնարավորություններ[35]։
«Ռաններս»
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոդը դառնում է դանիական «Ռանդերս» ակումբի գլխավոր մարզիչը 2007 թվականի ամռանը 1992 թվականի Եվրոպայի չեմպիոն Լարս Օլսենին փոխարինելով[35][36]։ Թոդը ըստ որոշման պետք է լքեր ակումբը 2009 թվականի հունիսին և նրան փոխարինելու էր գալու «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Իյոն Իյենսենը։ Սակայն ակումբի հետ ունեցած Թոդի պայմանագիրը խզվում է դեռևս 2009 թվականի հունվարին, որից հետո ակումբը գլխավորում է Իյենսենը։ Թոդը իր հիասթափությունն է արտահայտում կապված այդ իրավիճակում ակումբի տնօրինության կատարած որոշման հետ և բացեիբաց քննադատում է ակումբին այն բանի համար, որ նրանք իրեն բարդ իրադրության մեջ էին դրել[37][38]։
«Դարլինգտոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոդը նշանակվում է երկրորդ լիգայում հանդես եկող «Դարլինգտոն» ակումբի նոր մարզիչը՝ 2009 թվականի մայիսի 20-ին։ Նա փոխարինում է Դեյվ Պենին, որը լքել էր ակումբը, որպեսզի միանա առաջին լիգայում հանդես եկող «Օլդեմ Ատլետիկին»։ Թոդը ակումբը է բերում Դին Ուինդասին, ֆուտբոլիստ, որը նրա օգնականն էր եղել «Բրեդֆորդ Սիթիում»։ Դարլինգտոնը վատ է մեկնարկում 2009-10 թվականների մրցաշրջանը՝ անցկացրած ութ խաղերում ընդամենը մեկ միավոր վատակելով. Թոդը համաձայնվել էր ակումբի նախագահ Ռաջեմ Սինգհոմի հետ, որ կլքի ակումբը, եթե ի վիճակի չի լինի հաղթել ակումբի 10-րդ խաղում՝ ընդդեմ «Գրիմսբի Թաունի»։ «Դարլինգտոնը» «Գրիմսբիի» հետ խաղն ավարտում է 1-1 հաշվով և Թոդը Ուինդասի հետ միասին լքում է ակումբը[39]։ Նրա գլխավորության շրջանում ակումբը անցկացրած 11 խաղերից միայն մեկում էր հաղթել և այս արդյունքը ակումբի համար ամենավատ արդյունքներից մեկն էր[39][40]։
«Դարլինգտոնից» հեռանալուց հետո Թոդը, ըստ մեկ վարկածի, փորձում էր դառնալ Անգլիայում տեղակայված երրորդ դիվիզիոնում հանդես եկող շոտլանդական «Բերվիկ Ռեյնջերս» ակումբի գլխավոր մարզիչը[41]։
2012 թվականին Թոդը, որպես սկաուտ աշխատում էր իր նախկին ակումբ «Բիրմինգհեմ Սիթիում»[42]։
Վերադարձ «Ռաններս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունիսի 5-ին հայտարարվում է այն մասին, որ Կոլին Թոդը մինչև հարմար թեկնածուի գտնելը՝ փոխարինելու է Մայքլ Հեմինգսենին, ով կատարում է «Ռաններս» դանիական ակումբի գլխավոր մարզչի պատրականությունները[43]։ 2012 թվականի օգոստոսի 3-ին հայտարարվում է, որ Թոդը ամենայն հավանականությամբ շարունակել է իր գործունեությունը, որպես այդ ակումբի հիմնական մարզիչ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը[44]։ 2013 թվականի փետրվարի 8-ին ՈՒԵՖԱ-ն ճանաչում է Թոդի մարզչական հավաստագիրը անվավեր, այդ դեպքում «Ռաններսը» կարող էր նշանակել նրան, որպես ակումբի մշտական մարզիչ[45]։ 2012-13 թվականների մրցաշրջանում ակումբը առաջնությունում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Կոպենհագենին» և «Նորշելանին» և դառնում է գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից, որում պարտություն է կրում «Էսբերգից»։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը ձեռք է բերում Եվրոպայի լիգայի ուղեգիր, որտեղ սկսում է ելույթները երրորդ որակավորման փուլից։ 2014 թվականի փետրվարին Թոդը վիրահատություն է կրում, ինչի պատճառով բաց է թողնում մրցաշրջանի առաջին հինգ խաղերը։ Ակումբը ժամանակավոր գլխավորում էր Թոմաս Թոմասբերգը։ 2016 թվականի մայիսի 4-ին ակումբը հայտարարում է, որ Թոդը մրցաշրջանի ավարտից հետո լքելու է ակումբը[46]։ Սկզբնականապես Թոդը ակնարկել էր, որ հրաժեշտ է տալու պրոֆեսիոնալ ֆուտբոլին։ Բացի դրանից, ավելի ուշ նա տեղեկացնում է դանիական մամուլին, որ եթե այլ ակումբներից ստանա առաջարկ, ապա ամեն դեպքում կանդրադառնա նրանց[47]։
«Էսբերգ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսի 8-ին, «Ռաններսի» ղեկին անցկացրած վերջին խաղից 40 օր հետո, Թոդը նշանակվում է «Էսբերգի» նոր մարզիչ[48]։ Ակումբի հետ կնքվում է մեկ տարի ժամկետով պայմանագիր[49]։ Հուլիսի 17-ին Թոդը իր նորամուտն է նշում «Էսբերգում», իսկ ակումբը 4-0 հաշվով պարտություն է կրում «Բրոնդբյուից»[50]։ Օգոստոսի 8-ին Թոդը վաստակում է իր առաջին միավորը «Էսբերգում». ակումբը «Օրհուսի» դեմ կայացած տնային խաղն ավարտում է 2-2 հաշվով, չնայած այն բանի, որ սկզբում հաղթում էր 2-0 հաշվով[51]։ Մեկ շաբաթ անց «Էսբերգը» 2-1 հաշվով պարտություն է կրում «Օլբորգից»[52] և այդպիսով կրկնում է ակումբի պատմության ամենավատ մեկնարկի ցուցանիշը Սուպերլիգայում։ Ակումբը 2010-11 մրցաշրջանի առաջին հինգ խաղերում հավաքել էր ընդամենը մեկ միավոր։ Մեկ շաբաթ անց Թոդը վերջապես կարողանում է տանել իր առաջին հաղթանակը «Էսբերգում». նրանք 3-2 հաշվով հաղթում է «Օդենսեին»[53]։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Թոդը հեռացվում է «Էսբերգի» գլխավոր մարզչի պաշտոնից, քանի որ ակումբը գտնվում էր մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում[54]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Ակումբ | Երկիր | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|---|
1966/67 | Սանդերլենդ | Անգլիա | 24 | 0 |
1967 | Վանկուվեր Ռոյալս | Կանադա | 12 | 1 |
1967/68 | Սանդերլենդ | Անգլիա | 42 | 2 |
1968/69 | Սանդերլենդ | Անգլիա | 41 | 0 |
1969/70 | Սանդերլենդ | Անգլիա | 40 | 1 |
1970/71 | Սանդերլենդ | Անգլիա | 36 | 0 |
1970/71 | Դերբի Քաունթի | Անգլիա | 14 | 0 |
1971/72 | Դերբի Քաունթի | Անգլիա | 40 | 2 |
1972/73 | Դերբի Քաունթի | Անգլիա | 41 | 1 |
1973/74 | Դերբի Քաունթի | Անգլիա | 40 | 0 |
1974/75 | Դերբի Քաունթի | Անգլիա | 39 | 0 |
1975/76 | Դերբի Քաունթի | Անգլիա | 42 | 1 |
1976/77 | Դերբի Քաունթի | Անգլիա | 41 | 1 |
1977/78 | Դերբի Քաունթի | Անգլիա | 32 | 1 |
1978/79 | Դերբի Քաունթի | Անգլիա | 4 | 0 |
1978/79 | Էվերթոն | Անգլիա | 29 | 1 |
1979/80 | Էվերթոն | Անգլիա | 3 | 0 |
1979/80 | Բիրմինգհեմ Սիթի | Անգլիա | 34 | 0 |
1980/81 | Բիրմինգհեմ Սիթի | Անգլիա | 40 | 0 |
1981/82 | Բիրմինգհեմ Սիթի | Անգլիա | 19 | 0 |
1982/83 | Նոթինգհեմ Ֆորեստ | Անգլիա | 23 | 0 |
1983/84 | Նոթինգհեմ Ֆորեստ | Անգլիա | 13 | 0 |
1983/84 | Օքսֆորդ Յունայթեդ | Անգլիա | 12 | 0 |
1984 | Վանկուվեր Ուայտկեպս | Կանադա | 8 | 0 |
1984/85 | Լուտոն Թաուն | Անգլիա | 2 | 0 |
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերի 4-ի[40][55].
Ակումբ | Երկիր | Սկսած | Մինչև | Արդյունքներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
G | W | D | L | % հաղթանակ | ||||
Միդլսբրո | 1990, մարտ | 1991, հունիսի | 70 | 28 | 16 | 26 | 40,00 | |
Բոլթոն Ուոնդերերս | 1995, հունիսի | 1996, հունվար | 28 | 5 | 7 | 16 | 17,86 | |
Բոլթոն Ուոնդերերս | 1996, հունվար | 1999, սեպտեմբեր | 183 | 79 | 53 | 51 | 43,17 | |
Սուինդոն Թաուն | 2000, մայիս | 2000, նոյեմբեր | 20 | 5 | 6 | 9 | 25,00 | |
Դերբի Քաունթի | 2001, հոկտեմբեր | 2002, հունվար | 17 | 4 | 2 | 11 | 23,53 | |
Բրեդֆորդ Սիթի | 2004, հունիս | 2007, փետրվար | 139 | 44 | 46 | 49 | 31,65 | |
Ռանդերս | 2007, հունիս | 2009, հունվար | 57 | 22 | 17 | 18 | 38,60 | |
Դարլիգտոն | 2009, մայիս | 2009, սեպտեմբեր | 11 | 1 | 2 | 8 | 9,09 | |
Ռանդերս | 2012, հունիս | 2016, մայիս | 152 | 64 | 41 | 47 | 42,11 | |
Էսբերգ | 2016, հուլիս | 2016, դեկտոմբոր | 21 | 3 | 7 | 11 | 14,29 |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոդը ամուսնացած է, կնոջ անունը Ջեն է։ Նրանք ունեն երկու տղա. Սթիվենը և Էնդին։ Վերջինս նույնպես ֆուտբոլիստ է դարձել և կարիերայի սկզբում հանդես է եկել «Միդլսբրոյում» և «Բոլթոնում»։ Թողել է ֆուտբոլը 2013 թվականին՝ ավստրիական «Արմադեյլ» ակումբում մրցաշրջանը ավարտելուց հետո[56]։
2008 թվականի ամռանը Թոդը հրատարակում է իր սեփական ինքնակենսագրական գիրքը՝ «Թոդի. Կոլին Թոդի պատմությունը» և այցելում է մի քանի ֆուտբոլային ակումբեր, որոնց կազմում հանդես է եկել, որպեսզի ներկայացնի գիրքը[57]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Matthews, Tony (1995). Birmingham City: A Complete Record. Derby: Breedon Books. էջ 129. ISBN 978-1-85983-010-9.
- ↑ «Colin Todd». UK A–Z Transfers. Neil Brown. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- ↑ 5,0 5,1 Gornall, Katie; Newsum, Matt (2008 թ․ մայիսի 29). «Colin Todd – A life in football». BBC Sport. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Paul Fraser (2008 թ․ սեպտեմբերի 8). «Todd sees a lot of Clough in Keane». The Northern Echo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «The Post War Years at Newcastle United: 1945-1979» (անգլերեն). Newcastle United F.C. official website. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Sunderland AFC 1966/67». Rokerpark.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Player Details Colin Todd». The Stat Cat. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Match Details Saturday, 10 September 1966». The Stat Cat. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «American Soccer History Archives». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Appearances by season and competition». The Stat Cat. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Nannestad, Ian (2007 թ․ նոյեմբերի 13). «PFA Centenary Auction – a tribute to the stars featured in this unique collection». Professional Footballers' Association (PFA). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Colin Todd». mirrorfootball.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Tom Lewis (2007 թ․ դեկտեմբերի 20). «Anglo-Scottish Cup & Texaco Cup – Full Results». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Brian Clough obituary». The Guardian. 2004 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «1974/75 UEFA Cup - Matches - Second Round». uefa.com. 2012 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Only here for the peers». BBC Sport. 2001 թ․ ապրիլի 20. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «1975/76 Charity Shield». footballsite.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «The Everton Story – 1961 to 1980». Everton F.C. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Colin Todd - Birmingham City FC». sporting-heroes.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «North American Soccer League Players Colin Todd». nasljerseys.com. Dave Morrison. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 «Colin Todd». englandstats.com. Davey Naylor. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «USA Bicentennial Cup Tournament results & table». englandfootballonline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Smailes, Gordon (2000). The Breedon Book of Football Records. Derby: Breedon Books. էջեր 166. ISBN 1859832148.
- ↑ Կաղապար:Soccerbase (manager)
- ↑ Կաղապար:Soccerbase (manager)
- ↑ Nixon, Alan (1999 թ․ սեպտեմբերի 23). «Evans in the wings as Todd leaves Bolton». London: The Independent. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Roger G. Noll (2002). The economics of promotion and relegation in sports leagues: The case in English football. Stanford.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Mattick, Dick (2002). 100 Greats: Swindon Town Football Club. Tempus. ISBN 0-7524-2714-8.
- ↑ «Todd's tough test». BBC Sport. 2001 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Derby sack Todd». BBC Sport. 2002 թ․ հունվարի 14. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Todd gets the nod as Bantams boss». BBC Bradford & West Yorkshire. 2004 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Bradford part company with Todd». BBC Sport. 2007 թ․ փետրվարի 12. Վերցված է 2008 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 35,0 35,1 Chowdhury, Saj (2007 թ․ հունիսի 6). «Exodus led to relegation – Todd». BBC Sport. Վերցված է 2008 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Faxe præsenteret i Randers». Bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Colin Todd vil fyres». Bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Todd skuffet over håndteringen». Bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 39,0 39,1 Stoddart, Craig (2009 թ․ սեպտեմբերի 26). «Darlington FC manager leaves». The Northern Echo. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 40,0 40,1 «Colin Todd's managerial career». Soccerbase. Centurycomm. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Berwick manager Ian Little given award boost». BBC Sport. 2011 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Gregg Evans (08.04.2012). «Birmingham City: Blues to broaden their scouting network». birminghammail.co.uk.
- ↑ Helmin, Jesper (2012 թ․ հուլիսի 5). «Randers fyrer Hemmingsen - Todd afløser» (Danish). bold.dk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Akbal, Ejder (2012 թ․ օգոստոսի 3). «Todd fortsætter efteråret ud i RFC» (Danish). bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Anker-Møller, Kristian (2013 թ․ փետրվարի 8). «UEFA siger god for Todd som RFC-træner» (Danish). bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Colin Todd forlader Randers FC til sommer». randersfc.dk. 04.05.2016.
- ↑ Ole Hoffskov (2016 թ․ մայիսի 4). «Todd måske ikke på pension alligevel». tipsbladet.dk.
- ↑ «Randers FC ordnede Esbjerg: Flot farvel til Colin Todd». bt.dk. 29.05.2016.
- ↑ «Colin Todd ny cheftræner i EfB». efb.dk. 08.07.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Brøndby IF 4:0 Esbjerg fB». danskfodbold.com.
- ↑ «Esbjerg fB 2:2 AGF». danskfodbold.com.
- ↑ «AaB 2:1 Esbjerg fB». danskfodbold.com.
- ↑ «Esbjerg fB 3:2 OB». danskfodbold.com.
- ↑ Blond, Mikael (2016 թ․ դեկտեմբերի 5). «Esbjerg fyrer Todd - Lungi ny cheftræner» (Danish). bold.dk. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Colin Todd's managerial career in Randers FC». Ligafodbold (Danish). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Colin Todd - Biography». IMDb. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Rod Coustan (2008 թ․ սեպտեմբերի 25). «Toddy: The Colin Todd Story». ESPN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլին Թոդ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլային մարզիչներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Պրեմիեր Լիգայի մարզիչներ
- Նոթինգհեմ Ֆորեստի ֆուտբոլիստներ
- Դերբի Կաունտիի ֆուտբոլիստներ
- Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլիստներ
- Սանդերլենդի ֆուտբոլիստներ
- Լուտոն Թաունի ֆուտբոլիստներ
- Վանկուվեր Ուայթքեփսի ֆուտբոլիստներ