Կոլիմայի լեռնաշղթա
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլիմա (այլ կիրառումներ)
Կոլիմայի լեռնաշղթա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Մագադանի մարզ, Չուկոտկայի ինքնավար օկրուգ և Կամչատկայի երկրամաս |
Նյութ | գրանիտ, Գնեյս, Թերթաքարեր, siltstone? և Ավազաքար |
Լեռնաշղթա | Eastern Siberian Bergland? |
Բարձրություն (ԲԾՄ) | 569 մետր |
Երկարություն | 500 կիլոմետր |
Մեծագույն գագաթ | Omsukchan Ridge? |
Կոլիմայի լեռնաշղթա (ռուս.՝ Колымское нагорье), Կոլիմայի բարձրավանդակ, Գիդան, Գեդան, Ռուսաստանի ասիական մասի հյուսիս֊արևելքում։ Կազմված է լեռնաշղթաների, սարավանդների և բլրաշարերի համակարգից։ Երկարությունը՝ 1300 կիլոմետր։ Հյուսիս-արևմուտքում գերակշռում են սարավանդները, կարճ լեռնաշղթաները և գրանիտային զանգվածները (1500-1800 մետր)։ Դեպի հյուսիս-արևելք են տարածվում տեկտոնական իջվածքներով իրարից բաժանված մի շարք լեռնաշղթաներ։ Արևմտյան մասը կազմված է պերմի, տրիասի և յուրայի հասակի ալևրոլիտներից և ավազաքարերից, ալևրոլիտները՝ էֆուզիվ նստվածքներից։ Իջվածքներում կան քարածխի հանքավայրեր և տաք աղբյուրներ։ Արևմտյան լանջն ունի խիստ ցամաքային կլիմա, արևելյանը՝ հողմադեմ է, խոնավ։ Մինչև 500 (հյուսիսում) և 800 մետր (հարավում) բարձրություններն անտառապատ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 512)։ ![]() |
|