Կոլիիվշչինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոլիիվշչինա, գյուղացիական-կազակային խոշոր ապստամբություն Աջափնյա Ուկրաինայում 1768 թվականին, Մաքսիմ ժելեզնյակի գլխավորությամբ՝ ընդդեմ լեհական ճորտատիրական և կրոնական ճնշման։ Սկսվել է մայիսին, Կիևի վոյեվոդության հարավում, ապա տարածվել այլ շրջաններ։ Գյուղացիները զինված էին սառը զենքով և բրերով։ Ցարական կառավարությունը, երկնչելով ապստամբության թափից, դաժանորեն ճնշել է այն։ Տարաս Շևչենկոն այդ շարժմանն է նվիրել «Հայդամակներ» պոեմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 512 CC-BY-SA-icon-80x15.png