Jump to content

Կոլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլետ
ֆրանսերեն՝ Sidonie-Gabrielle-Claudine Colette[1]
ֆրանսերեն՝ Sidonie-Gabrielle Colette[2]
Ծննդյան անունֆրանսերեն՝ Sidonie-Gabrielle Colette[3]
Ծնվել էհունվարի 28, 1873(1873-01-28)[4][5][5][…]
ԾննդավայրՍեն Սովյոր ան Պյուիզե[1]
Վախճանվել էօգոստոսի 3, 1954(1954-08-03)[5][5][6][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 1-ին շրջան, Փարիզ[1]
ԳերեզմանGrave of Colette
Գրական անունColette Pavic[1] և Colette Willy[7]
Մասնագիտությունվիպասան, Գրպանային գրող, լրագրող, լիբրետիստ, սցենարիստ, վիպասան, դրամատուրգ, արձակագիր, դերասանուհի և գրող
Լեզուֆրանսերեն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներԺիժի, La Chatte?, Chéri?, The Vagabond?, The House of Claudine? և Green Wheat?
ԱնդամակցությունԳոնկուրյան ակադեմիա[3] և Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[8]
ԱշխատավայրLe Figaro
Պարգևներ
ԱմուսինՄորիս Գոդեկե[1], Անրի Գոթյե-Վիլար[1] և Անրի դը Ժուվենել[1]
Համատեղ ապրողMathilde de Morny?[9][10] և Bertrand de Jouvenel?[11]
ԶավակներԿոլետ դը Ժուվենել
Изображение автографа
Կոլետ Վիքիքաղվածքում
 Colette Վիքիպահեստում

Սիդոնի-Գաբրիել Կոլետ (ֆրանսերեն՝ Sidonie-Gabrielle Colette, հունվարի 28, 1873(1873-01-28)[4][5][5][…], Սեն Սովյոր ան Պյուիզե[1] - օգոստոսի 3, 1954(1954-08-03)[5][5][6][…], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի կին գրող, նամակագրուհի, հայտնի է նաև որպես դերասանուհի և լրագրողուհի։ Գոնկուրների ակադեմիայի անդամ (1944)։ 1948 թ․ առաջադրվել է Գրականության նոբելյան մրցանակին։ Սկզբում ստորագրել է Վիլլի (առաջին ամուսնու անունը) կեղծանունով։ Լավագույն ստեղծագործություններից են «Կլոդինի տունը» (1922), «Սիդո» (1930) վեպերը։ «Երեկոյան աստղ» (1946) օրագիրը գերմանաֆաշիստական զավթիչների կողմից Ֆրանսիայի օկուպացման և դիմադրության շարժման մասին է։ Լայն ճանաչում է ստացել «Ջիջի» վեպով, որը հիմք դարձավ 1958 թ․ նկարահանված համանուն ֆիլմի և 1973 թ․ բեմադրության համար։

Կյանքը և կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքը և ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդոն-Գաբրիել Կոլետը ծնվել է 1873 թ․ հունվարի 28-ին պատերազմի հերոս և հարկահավաք Ժյուլ-Ժոզեֆ Կոլետի և նրա կին՝ Ադել Էվգենի Սիդոնի ընտանիքում, Բուրգունդիայի Յոն նահանգի Սեն Սովյոր ան Պյուիզե գյուղում։ Սկզբում ընտանիքը եղել է ապահովված, սակայն ֆինանսական վատ կառավարումը էապես կրճատեց ընտանիքի եկամուտները։ 6-17 տարեկան հասակում Կոլեթը հաճախել է հանրային դպրոց։ Նա ուներ զարմիկ՝ Ժնեվիեն, որի հետ բավական մոտ էր։

Վաղ տարիներ (1873-1912)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թվականին Կոլետն ամուսնացել է հայտնի գրող, հրապարակախոս Անրի Գոտիե-Վիլարի (1859-1931) հետ, որն օգտագործում էր Վիլլի Ֆրանսիացի կեղծանունը։ Ահա այս կեղծանվամբ էլ տպագրվել են Կոլետի առաջին չորս ստեղծագործությունները՝ չորս «Կլոդինի պատմվածքները»՝ «Կլոդինը դպրոցում», «Կլոդինը Փարիզում», «Կլոդինի ամուսնությունը», «Կլոդինը հեռանում է»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 510
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլետ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլետ» հոդվածին։