Jump to content

Կոլգեյթ-Պալմոլիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլգեյթ-Պալմոլիվ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1806 և 1953
ՀիմնադիրWilliam Colgate?
ՎայրՆյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
ՏնօրենNoel Wallace?
Արդյունաբերությունհիգիենայի միջոցներ
Հասույթ18 մլրդ $ (2022)[2]
Դուստր ընկերություններColgate-Palmolive (Switzerland)?, Hill's Pet Nutrition? և Hill's Pet Nutrition Manufacturing?
Կայքcolgatepalmolive.com(անգլ.)
ԲորսաNYSECL[3]
 Colgate-Palmolive Վիքիպահեստում

Կոլգեյթ-Պալմոլիվ (անգլ.՝ Colgate-Palmolive), լրիվ անվանումը: Colgate-Palmolive Company (NYSECL), միջազգային ընկերություն, որն արտադրում է օճառ, բերանի հիգիենայի միջոցներ, ատամի մածուկ ու խոզանակ, տնային կենդանիների կեր, կենցաղային քիմիա։ Ընկերությունն ունի մասնաճյուղեր և գրասենյակներ աշխարհի ավելի քան 200 երկրում։ Ընկերությանն են պատկանում այնպիսի ապրանքանիշների իրավունքները, ինչպիսիք են՝ Colgate, Palmolive, Mennen, Lady Speed Stick, Softsoap, Protex, Sorriso, Kolynos, Ajax, Axion, Soupline, Suavitel և Fab, ինչպես նաև կենդանիների կերերը՝ Hill’s:

«Palmolive» օճառի գովազդ, 1915 թվական

1806 թվականին Մանհեթենի Դաթչ ստրիթ փողոցում Վիլյամ Կոլգեյթը հիմնադրել է «William Colgate & Company» ընկերությունը։ Այդ ժամանակից ի վեր՝ ընկերությունը մի քանի անգամ փոխել է իր անունը։ 1953 թվականից սկսած՝ կրում է «Colgate-Palmolive Company» անվանումը։

1920-30-ական թվականներին դարձել է ռադիոնովելների արտադրության հիմնադիրը, 1940-ականներին հանդես է եկել որպես օպերաների, իսկ 1950-ականներից՝ նաև հեռուստանովելների պրոդյուսեր։

«Colgate» ընկերության պատմությունը սկսվում է դեռևս 19-րդ դարում՝ 1806 թվականին։ Ընկերության հիմնադիրն էր Վիլյամ Կոլգեյթը՝ էմիգրանտ Մեծ Բրիտանիայից, որը օսլայի, մոմերի և օճառի վաճառքի բիզնես էր բացել Նյու Յորքում[4]։ 1817 թվականին նա ստեղծել է ընկերության առաջին կարգախոսը՝ «Soap, Mould and Dipt Candles»։ Այդ ժամանակ ընկերությունը հիմնականում արտադրում էր հիգիենիկ օճառ և հատիկավոր օսլա։

1857 թվականը նշանավորվեց տխուր իրադարձությամբ`ընկերության հիմնադիր Ուիլյամ Կոլգեյթի (William Colgate) վախճանով։ Ընկերությունն այդ ժամանակ կրում էր «Colgate & Company» անվանումը։ 1866 թվականին սկսվեց բուրավետ օճառի և պարֆյումերային արտադրանքի արտադրությունը, իսկ 6 տարի անց գրանցվեց նոր ապրանքանիշ ՝ բուրավետ օճառ «Cashmere Bouquet»։

Ատամի մածուկի պատմությունը սկսվում է 1873 թվականին, երբ ստեղծվեց բուրավետ դենտալ կրեմ, այսինքն՝ ատամի մածուկ։ 1896 թվականին ատամի մածուկի պահպանության համար օգտագործվող ապակյա բանկաների փոխարեն սկսեցին կիրառել անագե պարկուճներ, որոնք նման էին մեր օրերում օգտագործվողներին[5]։ Ատամի մածուկի պատմության մեջ մածուկի կիրառման գաղափարը, որպես մածուցիկ ապրանքներ, մտել է ատամնաբույժ Շեֆիլդի շնորհիվ. մեկ տարի անց «Colgate»-ը սկսեց մածուկի արտադրությունը պարկուճի մեջ և դարձավ այս գյուտի իրավատերը։

1906 թվականին արտադրություն սկսվեց Ջերսի Սիթիում։ Երկու տարի անց ընկերությունը ամբողջ կազմով տեղափոխվեց Ջերսի Սիթի։ 1928 թվականին «Colgate & Company» ընկերությունը միացավ «Palmolive» ընկերությանը[6]։ Այս գործարքի արդյունքում գործարար ընկերությունը, որն այժմ կոչվում էր «Colgate-Palmolive-Pit Company», դարձավ արդյունաբերության խոշորագույններից մեկը․ մինչև 1940 թվականը վաճառքը գերազանցեց 100 միլիոն դոլարը, և «Colgate»-ի պատմությունը սկսեց նոր փուլ։ Դա պատմության մեջ առաջին անդրազգային ընկերություններից էր, որն արտադրում էր ատամի մածուկներ և օճառ։ Քսանականներին մասնաճյուղեր բացվեցին Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Մեքսիկայում, իսկ հետագայում նաև Ֆիլիպիններում, Բրազիլիայում և Արգենտինայում։ 1937 թվականին ընկերությունը մասնաճյուղեր բացեց Հարավային Աֆրիկայի գրեթե բոլոր նահանգներում։ «Fab», «Ajax» և «Palmolive» ապրանքանիշների ընդլայնումով 1947 թվականը նշանավորվեց երկու նշանակալի ապրանքի թողարկմամբ, որոնք հետագայում հայտնի ապրանքանիշեր դարձան լվացքի միջոցների շարքում` «Fab» լվացքի փոշի և «Ajax» լվացող միջոցներ։

1956 թվականին՝ ընկերությունը վերանվանվելուց երեք տարի անց, «Colgate-Palmolive»-ի ներքին և միջազգային շտաբները տեղափոխվեցին Նյու Յորքի Պարկ Ավենյու 300։ 1966 թվականը նշանավորվեց շուկայում նոր արտադրանքի՝ «Palmolive» աման լվացող հեղուկի թողարկմամբ։ 1967 թվականին ընկերության վաճառքը գերազանցեց միլիարդը։ Հաջորդ տարին ատամի մածուկների պատմության մեջ կապված էր բերանի խնամքի միջոցների բուժական և պրոֆիլակտիկ հատկությունների բարելավման հետ, որը մատուցվեց նոր բանաձևով․ ներմուծեց ֆտոր պարունակող միացություններ, որոնք որակվում են որպես ատամների հուսալի պաշտպանություն կարիեսից։ Այնուհետև ընկերությունը թողարկել է նոր արտադրանք՝ «Ultra Brite», որը հանդես է եկել որպես կոսմետիկ ատամի մածուկ։

1976 թվականին կենդանիների դիետիկ սննդի արտադրանքով «Colgate-Palmolive»-ը սկսեց ընդլայնել իր բիզնեսը․ «Hill’s Pet Products» կազմակերպությունը գնելուց հետո սկսեց վաճառել ընտանի կենդանիների սնունդ։ Ընկերությունը անընդհատ թողարկում էր ինչ-որ մի նոր ապրանք. օրինակ՝ 1972 թվականին թողարկվեց «Irish Spring» դեզոդորացնող օճառը, այնուհետև՝ «Colgate Winterfresh» գելի նման ատամի մածուկը, իսկ 1986 թվականին՝ աման լվացող մեքենայի հեղուկը։ 1990-ականները նշանավորվեցին նոր ապրանքանիշների ձեռքբերմամբ, տեսականու նորոգմամբ և բիզնեսի ամեն հնարավոր ամրապնդմամբ (նման ռազմավարություն ընտրվեց նաև «Unilever» ընկերությունը)։

1990 թվականին ընկերությունը ձեռք բերեց «Javex» ապրանքանիշը (սպիտակացման միջոց), ինչի շնորհիվ «Colgate-Palmolive»-ը ԱՄՆ-ում դարձավ առաջինը։ 1991 թվականին «Colgate-Palmolive»-ը միացավ ԱՄՆ-ի փայտամաքրման առաջատար «Murphy Oil Soap» ընկերության բիզնեսին։ 1992 թվականին «Mennen»-ը միացավ «Colgate-Palmolive Corporation»-ին՝ այն դարձնելով մարմնի խնամքի միջոցների շուկայի առաջատարներից մեկը։ Ընկերությունը նաև զարգացավ և մեծացավ համաշխարհային մասշտաբով․ օրինակ՝ 1992 թվականին ընկերությունն ընդլայնեց իր սահմանները և սկսեց աշխատել Արևելյան Եվրոպայում և Չինաստանում։

1993 թվականին ընկերություն դարձավ «S. C. Johnson» ընկերության հեղուկ օճառի բրենդի իրավունքների սեփականատերը, ինչը «Colgate-Palmolive»-ին բերեց ձեռքերի օճառի շուկայի առաջատար դիրք։ 1994 թվականին ավարտվեցին աշխատանքները Չինաստանի «Colgate-Palmolive»-ին պատկանող ֆաբրիկայում, որը զբաղվում է բերանի խոռոչի խնամքի միջոցների արտադրությամբ։ 1998 թվականին «Colgate-Palmoliv»e-ը բացարձակ առաջատար դարձավ Միացյալ Նահանգների ատամի մածուկի շուկայում, ինչին մեծապես նպաստեց «Colgate Total» ատամի մածուկի հաջողությունը։ Այդ արտադրանքը 12 ժամվա ընթացքում ապահովում է հուսալի պաշտպանություն բերանի խոռոչի 12 խնդիրներից։ Այս տեսակի ատամի մածուկ վաճառում են 100 երկրում։ 1997 թվականին այս տեսակի մածուկը հաստատվել է ԱՄՆ-ում սննդի և առողջապահության վարչության, ինչպես նաև ամերիկյան ստոմատոլոգիական ասոցիացիայի կողմից՝ որպես բերանի խոռոչի և ատամների, մասնավորապես՝ կարիեսի և գինգիվիտի հիվանդությունների դեմ դեղամիջոց։ Ներկայումս «Colgate-Palmolive» կորպորացիան 13 միլիարդանոց տրանսկոնտինենտալ ընկերություն է և զբաղվում է բերանի խոռոչի և մարմնի խնամքի, կենցաղային քիմիայի, ինչպես նաև կենդանիների կերերի համար նախատեսված արտադրանքի վաճառքով։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Colgate» ընկերությունը դժվարություններ է ունեցել՝ կապված Իսպանիայում գովազդելու հետ, քանի որ «colgate» բառը նաև նշանակում է «կախվի′ր»։ Այնուամենայնիվ, անգլերեն անվանումը տարբեր կերպ է արտասանվում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Global Research Identifier Database — 2015.
  2. Form 10-K — 2023.
  3. Polygon.io
  4. "Legal/Privacy Արխիվացված Փետրվար 6, 2016 Wayback Machine." Colgate-Palmolive. Retrieved June 26, 2010.
  5. Jones, Geoffrey (2008). «Blonde and blue-eyed? Globalizing beauty, c.1945–c.1980» (PDF). Economic History Review. 61 (1): 125–154. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «Colgate-Palmolive Company History: Creating Bright Smiles for 200 Years». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]