Կոիչի Տանակա
| Կոիչի Տանակա ճապ.՝ 田中耕一 | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | օգոստոսի 3, 1959[1][2][3] (66 տարեկան) |
| Ծննդավայր | Տոյամա (քաղաք), Ճապոնիա[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Տոհոկուի համալսարան (1983), Toyama Chubu High school? և Toyama City Shimazono Junior High School? |
| Գիտական աստիճան | Bachelor of Engineering?[5] |
| Մասնագիտություն | քիմիկոս, համալսարանի դասախոս, ճարտարագետ և աշխարհագրագետ |
| Աշխատատու | Տոկիոյի համալսարան, Ehime University?, Ցուկուբայի համալսարան, Տոհոկուի համալսարան և Shimadzu Corp.? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Ճապոնական ակադեմիա[9] և Science Council of Japan? |
Կոիչի Տանակա (ճապ.՝ 田中 耕一 Tanaka Kōichi, օգոստոսի 3, 1959[1][2][3], Տոյամա (քաղաք), Ճապոնիա[4]) ճապոնացի էլեկտրիկ ինժեներ, ով, կենսաբանական մակրոմոլեկուլների զանգվածային սպեկտրաչափական վերլուծության նոր մեթոդ մշակելու համար, Ջոն Ֆենի և Կուրտ Վյուտրիխի (վերջինս NMR սպեկտրոսկոպիայում աշխատանքի համար) հետ համատեղ արժանացել է 2002 թվականի Քիմիայի Նոբելյան մրցանակին։[10][11]
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանական ծնվել և մեծացել է Ճապոնիայի Տոյամա քաղաքում, նրա կենսաբանական մայրը մահացել է նրա ծնվելուց մեկ ամիս անց: Տանական 1983 թվականին ավարտել է Տոհոկուի համալսարանը՝ ստանալով էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան, այնուհետև միացել է Shimadzu Corporation-ին, որտեղ զբաղվել է զանգվածային սպեկտրոմետրերի մշակմամբ։[12]
Թույլ լազերային դեզորբցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակրոմոլեկուլի, օրինակ՝ սպիտակուցի, զանգվածային սպեկտրոմետրիկ վերլուծության համար անալիտը պետք է իոնացվի և գոլորշիացվի լազերային ճառագայթման միջոցով: Խնդիրն այն է, որ մակրոմոլեկուլի վրա ինտենսիվ լազերային իմպուլսի ուղղակի ճառագայթումը հանգեցնում է անալիտի տրոհման մանր բեկորների և նրա կառուցվածքի կորստի: 1985 թվականի փետրվարին Տանական պարզեց, որ գլիցերինում ծայրահեղ նուրբ մետաղի փոշու խառնուրդը, որպես մատրիցա օգտագործելով, անալիտը իոնացվելիս չի կորցնում իր կառուցվածքը: Նրա աշխատանքը 1985 թվականին ներկայացվել է որպես արտոնագրային հայտ, որի հաստատվելուց հետո, 1987 թվականի մայիսին Կիոտոյում տեղի ունեցած Ճապոնիայի զանգվածային սպեկտրոմետրիայի ընկերության ամենամյա համաժողովում հրապարակվել է որպես թույլ լազերային դեզորբցիա (SLD)։[13]
Այնուամենայնիվ, որոշ քննադատություններ եղան նրա մրցանակը շահելու վերաբերյալ՝ ասելով, որ երկու գերմանացի գիտնականների՝ Ֆրանց Հիլենկամպի և Միքայել Կարասի ներդրումը նույնպես բավական մեծ էր, որպեսզի չանտեսվեր, և, հետևաբար, նրանք նույնպես պետք է ընդգրկվեին որպես մրցանակակիրներ։[14][15] Դա պայմանավորված է նրանով, որ նրանք առաջինը 1985 թվականին զեկուցեցին ավելի բարձր զգայունությամբ մեթոդի մասին, որը փոքր օրգանական միացությունն օգտագործեց որպես մատրիցա, ինչը նրանք անվանեցին մատրիցով ակտիվացրած լազերային դեզորբցիա/իոնացում (MALDI)։[16] Նաև Տանակայի SLD-ն ներկայումս չի օգտագործվում բիոմոլեկուլների վերլուծության համար, մինչդեռ MALDI-ն լայնորեն օգտագործվում է զանգվածային սպեկտրոմետրիայի հետազոտական լաբորատորիաներում: Բայց թեև MALDI-ն մշակվել է մինչև SLD-ն, սակայն մինչ Տանակայի զեկույցը այն չի օգտագործվել սպիտակուցների իոնացման համար։[17]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 https://web.archive.org/web/20080605151723/http://www.jce.divched.org/JCEWWW/features/echemists/document.php?chemid=62
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #137012489 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ The Nobel Prize in Chemistry 2002 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.ms-fund.keio.ac.jp/en/prize/list.html
- ↑ Personal Information - TANAKA Koichi | The Japan Academy
- ↑ Tanaka, K.; Waki, H.; Ido, Y.; Akita, S.; Yoshida, Y.; Yoshida, T. (1988). «Protein and Polymer Analyses up to m/z 100 000 by Laser Ionization Time-of flight Mass Spectrometry». Rapid Commun Mass Spectrom. 2 (20): 151–3. Bibcode:1988RCMS....2..151T. doi:10.1002/rcm.1290020802.
- ↑ «Biographical Snapshots of Famous Women and Minority Chemists: Snapshot». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Peter Badge (2008). Nobel Faces. John Wiley & Sons. էջ 488. ISBN 978-3-527-40678-4.
- ↑ Markides, K; Gräslund, A. «Advanced information on the Nobel Prize in Chemistry 2002» (PDF).
- ↑ Spinney, Laura (2002 թ․ դեկտեմբերի 11). «Nobel Prize controversy». The Scientist. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին. «Nobel Prize for Chemistry awarded amid protests that two of mass spectrometry's inventors overlooked»
- ↑ Victor A. Gault; Neville H. McClenaghan (2008 թ․ դեկտեմբերի 8). Understanding Bioanalytical Chemistry: Principles and Applications. John Wiley & Sons. էջեր 184–185. ISBN 978-0-470-71210-8.
- ↑ Karas, M.; Bachmann, D.; Hillenkamp, F. (1985). «Influence of the Wavelength in High-Irradiance Ultraviolet Laser Desorption Mass Spectrometry of Organic Molecules». Anal. Chem. 57 (14): 2935–9. doi:10.1021/ac00291a042.
- ↑ Karas M, Hillenkamp F (1988). «Laser desorption ionization of proteins with molecular masses exceeding 10,000 daltons» (PDF). Anal. Chem. 60 (20): 2299–301. doi:10.1021/ac00171a028. PMID 3239801. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 11-ին.
