Կոզմա Պրահացի
![]() | |
Ծնվել է | մոտ 1045[1][2][3][…] Պրահա, Չեխիայի թագավորություն կամ Զդիցե[4] |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1125[2][3] Պրահա, Չեխիայի թագավորություն[2][4] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | քրիստոնեություն |
Մասնագիտություն | գրող և պատմաբան |
Տիրապետում է լեզուներին | Եկեղեցական սլավոնական |
![]() |
Կոզմա Պրահացի (լատիներեն՝ Cosmas Pragensis, չեխ․՝ Kosmas Pražský, մոտ. մոտ 1045[1][2][3][…], Պրահա, Չեխիայի թագավորություն և Զդիցե[4] - հոկտեմբերի 21, 1125[2][3], Պրահա, Չեխիայի թագավորություն[2][4]), չեխ առաջին ժամանակագիրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծագում է ազնվական ընտանիքից։ Կրթություն է ստացել Պրահայում և Լիեժում։ Գերմանական կայսր Հենրիխ IV-ի օրոք այցելել է Հունգարիա, Գերմանիա, Իտալիա։ 1110 թվականից Պրահայի Սուրբ Վիտայի տաճարի դեկանն է։ Կոզմա Պրահացու «Չեխական ժամանակագրություն» (լատիներեն՝ Chronica Boëmorum) աշխատությունը (սկսել է գրել 1119-1120 թվականներին) պարունակում է հարուստ ու բազմաբնույթ նյութ և արժեքավոր աղբյուր է (հատկապես երրորդ գիրքը, որում նկարագրվում է Կոզմա Պրահացու ապրած ժամանակաշրջանի՝ 1092-1125 թվականների իրադարձությունները) Չեխիայի պատմության վերաբերյալ։ Կոզմայի գործը շարունակողները նրա ժամանակագրությունը հասցրել են մինչև XIII դարի սկիզբ։
Կոզմայի «Չեխական ժամանակագրությունները» Նեստոր Տարեգրի «Ժամանակների պատմության» ու Գալլ Անանունի «Լեհ կոմսերի կամ կառավարիչների գործերն ու ժամանակագրությունը» աշխատությունների հետ միասին հիմնարար նշանակություն ունեն սլավոնական մշակույթի համար։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Козьма Пражский. Чешская хроника. М. 1962 «Предисловие»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է 2015-03-22 «Книга 1»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է 2015-03-22 «Книга 2»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է 2015-03-22 «Книга 3»։ Восточная литература։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է 18 փետրվարի, 2011
- Русский перевод Чешской Хроники с комментариями по изданию Козьма Пражский. Чешская хроника. М. 1962
- Матвей Пражский. Чешская хроника. — Рязань: Александрия, 2009.
- Chronica Boëmorum աշխատությունը Monumenta Germaniae Historica կայքում, գերմաներեն մեկնաբանություններով(չաշխատող հղում)
- Կոզմա Պրահացու կենսագրությունը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Třeštik D. Kosmas, 2 vyd., Praha, 1972.
- Краткая история Чехословакии. М., 1988.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կոզմա Պրահացի Վիքիպահեստում |
---|
- Chronica Boëmorum — the chronicle accessible on-line at Monumenta Germaniae Historica
- Cosmas biography (in Czech)
- English translation Archived 2013-10-14 at the Wayback Machine. of the chronicle by Lisa Wolverton published by Catholic University of America Press
|