Կոդ (նշանագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նշանագիտության մեջ կոդը կոնվենցիաների կամ ենթակոդերի խումբն է, որն օգտագործվում է իմաստ արտահայտելու համար։ Ամենագործածականը բանավոր խոսքն է, բայց տերմինը կարող է նաև օգտագործվել նշանակելու համար յուրաքանչյուր պատմողական ձև. ենթադրենք նկարի գունային համակարգը (օր.՝ կարմիր գույնը խորհրդանշում է վտանգ) կամ սեղանի խաղի կանոնները (օր.՝ զիվորների նշանակիչները շախմատի մեջ)։

Ֆերդինանդ Դը Սոսյուրը նշել է, որ նշանները ձեռք են բերում իմաստ և արժեք միայն այն դեպքում, երբ նրանք մեկնաբանվում են միմյանց հետ հարաբերության մեջ։ Նա հավատում էր, որ նշանակչի և նշանակյալի միջև հարաբերությունը կամայական է։ Այսպիսով, նշաններ մեկնաբանելը ենթադրում է ծանոթություն կոդերի հետ, որոնք օգտագործվում են իմաստը փոխանցելու համար։

Ռոման Յակոբսոնը(1896–1982)մշակել է այն գաղափարը, որ տեքստերի մեկնաբանությունը կախված է աին կոդերից կամ կոնվենցիաներից, որոնք օգտագործվում են հաղորդակցության համար։ Քանի որ նշանի իմաստը կախված է այն կոդից, որի փոխարեն այն գտնվում է, կոդերը ապահովում են կաղապար, որտեղ էլ հենց նշանները ձեռք են բերում իրենց իմաստները (տես սեմիոզիս

Քննարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոդերը մի լայնածավալ մեկնաբանելի շրջանակ են ներկայացնում, որն օգտագործվում է և՛ ուղարկողի և՛ ստացողի կողմից՝ կոդավորելու և ապակոդավորելու հաղորդագրությունը։ Հաղորդակցությունը հաջողված կարելի է համարել այն դեպքում, երբ ուղարկողը և ստացողը օգտագործում են միևնույն կոդը։ Քանի որ նշանները կարող են ունենալ իմաստների տարբեր մակարդակներ՝ դենոտատիվ իմաստից մինչև կոննոտատիվ, ուղարկողի նպատակը կոդեր ընտրել և հավաքելն է այնպես, որ դրանք սահմանափակեն բոլոր հնարավոր իմաստները, որոնք կարող են հասկացվել հաղորդագրությունը մեկնաբանելու ժամանակ։

Այս ամենին կարելի է հասնել ներառելով մետալեզվական համատեքստային բանալիներ, օրինակ՝ իրադրության բնույթը, ոճը ՝ ակադեմիական, գրական և այլն, ինչպես նաև ծանոթագրություններ կամ այլ կոդեր։ Դասակարգերի կամ խմբավորումների բաժանումները որոշվում են սոցիալական ինքնությամբ, որը յուրաքանչյուր անձնավորություն կառուցում է խոսակցական լեզվի (այսինքն՝ արտասանությամբ կամ որպես բարբառ) կամ գրավոր լեզվի միջոցով (այսինքն նախադասությունների կամ կարճ հաղորդագրության ծառայության մեջ), բնակավայրով, հանգվելու ոճով և ոչ վերբալ վերաբերմունքով(օրինակ՝ տարբերակելով ավանդույթները)։ Սոցիալականացման գործընթացը իրենից ենթադրում է սովորել հասկանալու գերիշխող կոդերը և այնուհետև որոշել՝ որն օգտագործել կոնկրետ պահին, այսինքն գիտակցել, որ երբեմն կոդային համակարգում լինում են գաղափարախոսական որակներ, որը որոշում է սոցիալական թույլատրելիության մակարդակները՝ արտացոլելով ներկա դիրքորոշումները և հավատները։ Այն ներառում է կարգավորող կոդերը, որոնք նախատեսված են կառավարելու նշանակիչ կոդերի օգտագործման ձևերը։

Մարդկային մարմինը ներկայացուցչական կոդեր է արտահայտում դեմքի արտահայտությունների, ժեստերի և հագնվելու միջոցով։ Այսպիսով, բանավոր խոսքը կարող է անթույլատրելի դարձնել կոդերի կոննոտացիան, եթե այն ուղեկցվում է ոչ պատշաճ ոչ վերբալ նշաններով։ Այլ տեսակի կոդերը հիմնվում են գիտելիքի և ադրեսանտների հետաքրքրությունների վրա։ Մասնագիտացված դենոտատիվ կոդերը ապահովում են լեզվի ավելի օբյեկտիվ և անկողմնակալ ձևեր մաթեմատիկական, փիլիսոփայական և գիտական տեքստերի համար։ Ուստի օրինակ, այս կամ այն տեքստը կարդալու կարողությունը կախված է բառապաշարի ավելի մասնագիտացված ձևից։ Կան նաև մասնագիտացված կոննոտատիվ և գաղափարախոսական կոդեր, որոնք արտացոլում են հատուկ սոցիալական, քաղաքական, բարոյական և էսթետիկ արժեքներ։ Երաժշտական և պատկերային կոդերը տեղին են Առնոլդ Շյոնբերգի գործերի, բաբբլգամ փոփի մի նմուշի և Ռեմբրանտի մի կտավի միջև։ Յուրաքանչյուր իրադրություն ունի իր մասնագիտացված կոդերը, և դրանք ավելի բացահայտ դարձնելով, նշանագիտությունը փորձում է բացատրել այն հմտությունները և սովորույթները, որոնք առաջացել են յուրաքանչյուր ձևի մեջ և հասկանալ՝ ինչպես է իմաստը փոխանցվում։ Այս ամենը օգնում է ադրեսանտին բարելավել իր մեթոդները՝ հաշվի չառնելով իրենց գործառական կարիքները, օրինակ՝ որպես քաղաքագետներ, լրագրողներ, արվեստագետներ և այլն։ Իհարկե, իրազեկվածությունը տանում է դեպի կոդերի միտումնավոր խառնուրդի, օրինակ՝ գովազդողը կարող է թողարկել ավելի տպավորիչ գովազդային արշավ՝ օգտագործելով կարգախոս, պատկերներ և երաժշտական կոդեր։ Հաղորդակցական և մեդիա հետազոտության մեջ, հաղորդագրությունը ստացողները այն ապակոդավորում են և առաջացնում են տարբեր փոխազդեցություններ.

the way receivers act towards the message and the way it is encoded becomes relevant, and generates different reactions:

  • «Ռադիկալ ընթերցանության» մեջ լսարանը մերժում է իմաստները, արժեքները և տեսակետները, որոնք կառուցում են տեքստը
  • «Գերիշխող ընթերցանության» մեջ լսարանը ընդունում է իմաստները, արժեքները և տեսակետները, որոնք կառուցում են տեքստը
  • «Ստորադաս ընթերցանության» մեջ լսարանը ընդունում է ընդհանուր հաշվով բոլոր իմաստները, արժեքները և տեսակետները, որոնք կառուցում են տեքստը[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Danesi, Marcel (2009), Dictionary of Media and Communications. M.E.Sharpe, Armonk, New York.
  • Chandler, Daniel, Semiotics: The Basics, Routledge, London, UK, 2002. 0-415-36375-6
  • Jakobson, Roman, "Language in Relation to Other Communication Systems", pp. 570–579 in Selected Writings, Volume 2, Mouton, The Hague, 1971. 90-279-3178-X
  • Somov, Georgij Yu. (2016). «Interrelations of codes in human semiotic systems». Semiotica. 213: 557–599.