Կոդի Սմիթ-Մաքֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոդի Սմիթ-Մաքֆի
անգլ.՝ Kodi Smit-McPhee
Kodi Smit-McPhee by Gage Skidmore.jpg
Ծնվել էհունիսի 13, 1996(1996-06-13)[1][2][3] (23 տարեկան)
ԾննդավայրԱդելաիդա, Ավստրալիա[1]
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Կոդի Էնդրյու Յոհան Սմիթ (անգլ.՝ Kodi Andrew Johan Smit, (անգլ.՝ Kodi Smit-McPhee, հունիսի 13, 1996(1996-06-13)[1][2][3], Ադելաիդա, Ավստրալիա[1]), ավստրալացի դերասան՝ առավել հայտնի «Ճանապարհ» ֆիլմում Մալչիկի, «Ներս թող ինձ։ Սագա» ֆիլմում Ոուենի, «Պարանորման կամ ինչպես ընտելացնել զոմբիին» մուլտֆիլմում Նորման Բեբկոկի և «Կապիկների երկիր։ Հեղափոխություն» ֆիլմում Ալեքսանդրի դերերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթ-Մաքֆին ծնվել է Հարավային Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում, Սոնա և Էնդի Մաքֆիների ընտանիքում։ Նրա հայրը դերասան է և նախկին պրոֆեսիոնալ մարտիկ[4]։ Քույրը՝ Սիանոա Սմիթ-Մաքֆին, նույնպես դերասանուհի է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթ-Մաքֆին իր առաջին լիամետրաժ դերը խաղացել է «Մոռացված ցանկություններ» ֆիլմում, որի համար 2007 թվականին արժանացել է AACTA կինոմրցանակին լավագույն երիտասարդ դերասան, ինչպես նաև տղամարդու լավագույն դեր անվանակարգերում։ «Ճանապարհ» ֆիլմում խաղացած դերը լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում նրան բերել է Critic's Choice Movie Awards մրցանակը, իսկ 2010 թվականին լավագույն միջազգային դերասան անվանակարգում արժանացել է AACTA կինոմրցանակին։ Հաջորդ տարի նկարահանվել է «Ներս թող ինձ։ Սագա» ֆիլմում, որի ցուցադրումից հետո 2010 թվականի Critics Choice Awards-ում նա արժանացել է լավագույն երիտասարդ դերասան անվանակարգին։ 2012 թվականին նկարահանվել է «Կոնգրես» ֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականին հեղինակավոր Կաննի կինոփառատոնում։

Ավելի ուշ Սմիթ-Մաքֆին դեր է ստացել «Մեռած Եվրոպա» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2012 թվականին Տորոնտոյի կինոփառատոնում։ «Ջեյմսի վայրի բնույթը» ֆիլմում խաղացել է Ջեյմսի, իսկ «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմում Բենվոլիոյի դերը։ Նկարահանվել է նաև 20th Century Fox հեռուստաալիքի «Կապիկների երկիր։ Հեղափոխություն» (2014) ֆիլմում, որի նախագիծը վերամիավորել է նրան և ռեժիսոր Մեթ Ռիվզին, որի հետ նա աշխատել էր «Ներս թող ինձ։ Սագա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

2013 թվականին Սմիթ-Մաքֆին նկարահանվել է «Երիտասարդություն» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարին Սանդենսի կինոփառատոնում։ Մարտին նա դարձել է Nine Network հեռուստաընկերության «Հալիպոլի» ութ սերիայից բաղկացած հեռուստասերիալի դերասանական կազմի անդամ, որը հեռարձակվել է 2015 թվականին․ տարի, երբ նշվում էր Հալիոպոլիի վայրէջքի 100-ամյակը[5]։ 2015 թվականի փետրվարի 17-ին Բրայան Սինգերը հայտարարել է, որ Սմիթ-Մաքֆին «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում խաղալու է գիշերային օձի դերը[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթ-Մաքֆին ապրում է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Ներկա պահին հնադիպում է Ռեբեկա Ֆիլիպոուի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 Անօգնականը Stranded Թեդի
2006 Մահացու կապ Fatal Contact: Bird Flu in America Թոբի Քոնելի
2007 Մոռացված ցանկություններ Romulus, My Father Ռայմոնդ
2009 Ճանապարհ The Road Տղա
2010 Ներս թող ինձ։ Սագա Let Me In Օուեն
2013 Կոնգրես The Congress Ահարոն Ռայթ
2013 Ռոմեո և Ջուլիետ Romeo and Juliet Բենվոլիո
2014 Երիտասարդություն Young Ones Ջերոմ Հոլմ
2014 Ջեյմսի վայրի բնույթը All the Widerness Ջեյմս Մեդսոն
2014 Կապիկների երկիր։ Հեղափոխություն Dawn of the Planet of the Apes Ալեքսանդր
2016 Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս X-Men: Apocalypse Գիշերային օձ
2018 Ալֆա Alpha Կեդա
2018 Դեդփուլ 2 Deadpool 2 Գիշերային օձ
2019 Իքս մարդիկ: Խավարի փյունիկ Dark Phoenix Գիշերային օձ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #141389214 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. «Acting game is a family affair»։ Sydney Morning Herald։ 18 October 2010։ Վերցված է 20 October 2010 
  5. Knox David (3 March 2014)։ «Nine announces Gallipoli cast»։ TV Tonight։ TV Tonight։ Վերցված է 4 March 2014 
  6. Shawn S. Lealos (February 18, 2015)։ «X-Men Apocalypse Casts Kodi Smit-McPhee as Nightcrawler»։ Renegade Cinema։ Վերցված է February 18, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]