Կոդավորում (նշանագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոդավորումը նշանագիտության մեջ հաղորդագրության ստեղծումն է՝ ուղարկողից ստացողին փոխանցելու նպատակով։ Հակառակ՝ հաղորդագրությունը մեկնաբանելու գործընթացը կոչվում է ապակոդավորում։

Քննարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդագրության փոխանցման գործընթացը կամ սեմիոզիսը մարդկային կյանքի գլխավոր առանձնահատկություններից է, որը կախված է մեր իմացած կոդերից, որոնք, մեծ մասամբ, ինքնաբերաբար տանում են դեպի անհատների միջև իմաստի փոխանակման։ Այս մեկնաբանելի կաղապարները Ռոլան Բարտը (1915–1980) կոչել է «միֆեր»։

Վաղ ժամանակների տեսաբաններից Սոսյուրը (1857–1913) առաջադրել է մի տեսություն, ըստ որի երբ հասցեատերը ցանկանում է հաղորդագրություն փոխանցել, նախատեսված իմաստը պետք է փոխակերպել բովանդակության, այնպես որ հնարավոր լինի այն մատուցել։ Ռոման Յակոբսոնը (1896–1982)առաջադրել է ստրուկտուրալիստական տեսությունը, ըստ որի հաղորդագրության փոխանցումը և պատասխանը չեն ապահովում արդյունավետ դիսկուրս (տրամասություն), քանի դեռ հաղորդակցվողները չեն օգտագործում միևնույն կոդերը համապատասխան հասարակական համատեքստում։ Սակայն, Բարտը փոփոխեց շեշտադրումը լեզվի նշանագիտությունից դեպի նշանագիտությունը՝ որպես լեզվի ուսումնասիրությանը։

Ինչպես Դանիել Չանդլերն է պնդում, չկոդավորված հաղորդագրություն գոյություն չունի. ամեն ինչ կոդավորված է։ Այսինքն երբ հասցեատերը նախատեսում է որոշակի հաղորդագրություն փոխանցել, և՛ դենոտատիվ և՛ կոննոտատիվ իմաստները արդեն իսկ կցվում են տվյալ հաղորդագրության բոլոր նշանակիչներին։ Շարահյուսական և իմաստաբանական կոդերի լայն շրջանակում, հասցեատերը ընտրում է այն նշանակիչները, որոնք տվյալ համատեքստում ամենաճիշտ կերպով կներկայացնեն իր հաղորդագրության նպատակը։ Սակայն հաղորդակցության երևույթը չեզոք չէ, և հաղորդագրությունը ստացողի՝ ճշգրիտ կերպով հաղորդագրությունը ապակոդավորելու կարողությանը կարող են ներգործել մի շարք գործոններ։ Հասցեատերը պետք է փորձի ի հայտ եկող խնդիրները լուսաբանել, երբ կառուցում է հաղորդագրության վերջնական տարբերակը և պետք է հույս ունենա, որ իր նախատեսած իմաստները ճիշտ կընկալվեն այն ստացողի կողմից։ Այս ամենին հասնելու մեթոդներից մեկը իրենից ենթադրում է հաղորդագրությունն այնպես կառուցել, որ որոշ ասպեկտներ առաջին պլանում լինեն և համոզեն լսարանին՝ մեկնաբանել ողջ հաղորդագրությունը այդ ասպեկտների ներքո։ Այն կապվում է Գեշտալտ հոգեբանության և Մաքս Վերտհայմերի(1880–1943) հետ, ովքեր ուսումնասիրել են այն գործոնները, որոնք սահմանում են ճանաչողական գործընթացներում խմբավորումները.

  1. Նշանները խմբավորելու փաստը համոզում է լսարանին ընկալել այդ նշանները՝ որպես ծանոթ նշաններ
  2. Լսարանը շրջափակում է նախընտրում, այսինքն նրանք նախընտրում են, որ հասկացման գործընթացը լինի ինչքան հնարավոր է ամբողջական
  3. Լսարանը նախընտրում է Օկկամի ածելու տարբերակը, այսինքն այն իրենից ենթադրում է ամենապարզ բացատրությունները և լուծումները։ Իրական կյանքում այն նշանակում է, որ ենթադրությունները, եզրակացությունները և նախապաշարմունքները կարող են հաճախ լրացնել տարակարծությունները։ Եթե եզրակացությունը հասանելի փաստերի հետ համընկնում է, այլ հնարավորությունները չեն դիտարկվում։

Եթե հասցեատերը խոսք է գրում, կարող են հռետորական այլաբերություններ օգտագործվել՝ շեշտելու համար այն տարրերը, որոնց վրա լսարանը հիմնվում է որոշակի եզրակացության գալու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barthes, Roland. Elements of Semiology. (Translated by Annette Lavers & Colin Smith). London: Jonathan Cape. ([1964] 1967)
  • Barthes, Roland. Mythologies. London: Paladin. (1972)
  • Chandler, Daniel. (2001/2007). Semiotics: The Basics. London: Routledge.