S-76-ի վթար Կալաբասասի մոտակայքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոբի Բրայանտի մահից)
S-76-ի վթար Կալաբասասի մոտակայքում
Աղետի հետևանքները
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում
Թվական2020 թվական
Ժամանակհունվարի 26
ՊատճառՀողի ազդեցությունը վերահսկվող թռիչքի ժամանակ
ՎայրԿալաբասաս[1][2], ,  ԱՄՆ[1][2]
Թռիչքի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կալաբաբաս
Վերջնական կետCamarillo Airport?[1][2]
Մասնակիցներ9[1][2]
Զոհվածներ9 (բոլորը)
Վիրավորներ0
Օդանավ
ՄոդելSikorsky S-76 Spirit[1][2]
Կողային համարN72EX
Կենդանի մնացած0[1][2]
 2020 Calabasas helicopter crash Վիքիպահեստում

S-76-ի վթար Կալաբասասի մոտակայքում ուղղաթիռի վթար, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 26-ին։ Sikorsky S-76B ուղղաթիռը Օրանժից թռչել է Կամարիլո, բայց թռիչքից 41 րոպե անց բախվել է Կալաբասասի մոտակայքում գտնվող բլրին։ Աղետի հետևանքով զոհվել է 9 մարդ` օդաչուն և 8 ուղևորները, այդ թվում գտնվում էր նախկին 41-ամյա բասկետբոլիստ Կոբի Բրայանտը և նրա 13-ամյա դուստրը։

Sikorsky S-76B (գրանցման համարը` N72EX, կոդը` 760379) ուղղաթիռը պատկանել է ոչ միայն Island Express Holdings-ին, այլ նաև անձամբ Կոբի Բրայանտին, ով գտնվում էր ինքնաթիռի մեջ, դրանում էին նաև նրա դուստրը՝ Ջանան, ընտանիքի 6 ընկերները և օդաչուն[3][4]։

Աղետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 26-ին, ժամը 17։06-ին, Բրայանտը մեկնել է Օրինջ շրջանի Ջոն Ուեյն (SNA) օդանավակայանից, 1991 թվականի N72EX թողարկման Sikorsky S-76 Spirit ուղղաթիռով՝ իր 13-ամյա դստեր՝ Ջաննայի, նրա 13-ամյա թիմակիցների՝ Ալիսա Ալտոբելիի, Փեյթոն Չեստերի և նրանց ծնողների՝ Քերի և Ջոն Ալտոբելիի, Սառա Չեստերի, Քրիստինա Մաուզերի և օդաչու Արա Զոբայանի հետ[5][6][7][8][9][10]։ Թռիչքային ձայնագրությունները ցույց են տվել, որ ուղղաթիռը նույն թռիչքն է կատարել նախօրեին՝ առանց միջադեպի[11]։

Ուղղաթիռի ռադիոհաղորդումները մինչև բախման պահը(անգլերեն)

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայանտը Լոս Անջելես Լեյքերսի մարզաշապիկով, 2015

Մոտ 200 մարդ է հավաքվել աղետի վայրից ոչ հեռու գտնվող բլրի ստորոտին, նրանցից ոմանք հագել էին Բրայանտի մարզաշապիկները և բասկետբոլի գնդակներ էին պահում[12]։

Բրայանտին մի քանի անգամ հիշատակել են այդ երեկո Գրեմմի 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ Շոուի ընթացքում հաղորդավար Ալիշա Քիզ ու Boyz II Men-ը կատարել են «It 's s So Hard to Say Goodbye to Yesterday» երգը՝ ի պատիվ Բրայանտի, իսկ մյուս կատարողները, այդ թվում՝ Lil Nas X-ը, Լիզզոն, H.E.R.-ը և DJ Khaled-ը, իրենց ելույթներում ներառել են Բրայանտի հարգանքի տուրքը[13][14][15][16]։ Հնարավոր պատճառները`

  • Եղանակային վատ պայմաններ։
  • Այրումը (որոշ ականատեսներ ասում են, որ վթարից առաջ լսել են շարժիչի սուլոցը)։
  • Օդաչուի սխալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.tmz.com/2020/01/26/kobe-bryant-killed-dead-helicopter-crash-in-calabasas/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 III F. A., Vera A. Kobe Bryant dies at 41NYC: 2020.
  3. Barnes, Mike; Kilkenny, Katie (2020 թ․ հունվարի 26). «Kobe Bryant, NBA Superstar and Oscar Winner, Dies in Helicopter Crash». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  4. Beacham, Greg (2020 թ․ հունվարի 26). «Los Angeles Lakers legend Kobe Bryant dies at 41 in helicopter crash». NBA.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  5. Bonesteel, Matt (2020 թ․ հունվարի 27). «Remembering the nine victims in the Kobe Bryant helicopter crash». The Washington Post. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  6. «Kobe Bryant: Basketball legend dies in helicopter crash». BBC News Online. 2020 թ․ հունվարի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  7. «Kobe Bryant and 13-year-old daughter among 5 killed in California helicopter crash, reports say». KSBY. 2020 թ․ հունվարի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  8. «Kobe Bryant, daughter among 9 killed in California helicopter crash», WMUR-TV (անգլերեն), 2020 թ․ հունվարի 26, Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին
  9. Ormseth, Matthew (2020 թ․ հունվարի 26). «Kobe Bryant's helicopter was like a limousine and had a strong safety record, NBA star's former pilot says». Los Angeles Times. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  10. Hays, Graham; MacMahon, Tim; Friedell, Nick; Wright, Chris (2020 թ․ հունվարի 26). «Sources: Kobe, daughter die in helicopter crash». ESPN. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  11. Cohen, Ben; Ailworth, Erin (2020 թ․ հունվարի 27). «The Last Flight of Kobe Bryant's Life». The Wall Street Journal. New York: Dow Jones & Company, Inc. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  12. Hermann, Adam (2020 թ․ հունվարի 26). «Kobe Bryant fans gather at Lower Merion High School for touching tributes». NBC Sports Philadelphia. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  13. Whitten, Sarah (2020 թ․ հունվարի 27). «'Heartbroken in the house that Kobe Bryant built': Lakers legend remembered at Grammys». CNBC (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  14. «Kobe Bryant's death: Live updates and remembrance». Los Angeles Times. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  15. «Kobe Bryant fans and Grammy attendees mourn together at Staples Center». Los Angeles Times. 2020 թ․ հունվարի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  16. Cash, Meredith. «Madison Square Garden glows purple and gold to honor the late Kobe Bryant». Business Insider. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1991 Sikorsky S76B, N761LL». State of Illinois. Property Surplus. Auction and pictures of N761LL, the original registration of the helicopter involved