Կոբանյան մշակույթ, բրոնզի դարից երկաթի դարին անցման ժամանակաշրջանի (մ. թ. ա. II հազարամյակի վերջ — մ. թ. ա. I հազարամյակի կես) հնագիտական մշակույթ Հյուսիսային Կովկասում։ Կոչվել է Կոբան (Հյուսիսային Օսեթիա) գյուղի անունով, որի մոտ 1869-ին գտնվել են բրոնզե իրեր, կացիններ, գոտու ճարմանդներ, ապարանջաններ, զենքեր, արմնկազրահներ, անոթներ, երկրաչափական նախշերով և կենդանակերպ պատկերներով խեցեղեն։