Կնքամայրը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնքամայրը
անգլ.՝ Bella Mafia
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ և դրամա
Թվական1997
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Գրին
ԴերակատարներՎանեսա Ռեդգրեյվ
Տևողություն117 րոպե

Կնքամայր (անգլ.՝ Bella Mafia), ամերիկյան կրիմինալ դրամա, նկարահանված է 1997 թվականին։ Հեռուստատեսային ֆիլմ է, որը բաղկացած 2 մասից։ Նկարահանվել է ռեժիսոր Դևիդ Գրինի կողմից Լինդա Լա Պլանտայի «Մաֆիայի լավագույն կեսը» վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել CBS (Սի Բի Ես) ալիքում 1997 թվականի նոյեմբերի 16-ին և 17-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուչիանոյի մաֆիոզական կլանը համարվում էր ամենամեծը։ Այնպես է պատահում, որ կլանի բոլոր տղամարդկանց և տղա երեխաներին սպանում են, և խաղի մեջ են մտնում ընտանիքի կանայք, քույրերը և դստրերը։ Սոֆիայի երեխաններին սպանող Լուկան, փորձում է շահել նրա հավատարմությունը։ Սակայն Սոֆիան չգիտի, որ Լուկան նրա որդին է, որին նա թողել էր դեռ մանուկ հասակում։ Վերջ ի վերջո Սոֆիան հասկանում է, որ Լուկան է սպանել կլանի տղամարդկանց, և դանակահարում է նրան։ Դանակահարելուց հետո Սոֆիան տեսնում է Լուկայի վզից կախված մի մեդալիոն, որը նա տվել էր իր տղային ծննդյան օրը, և հարցնում է, թե ով է նրան տվել այդ մեդալիոնը, Լուկան պատասխանում է, թե իր մայրը։ Սոֆիան դառնում է ընտանիքի գլխավոր անձը, իր եղբոր աղջկան ամուսացնում է մի ազդեցիկ մաֆիոզի հետ, և գտնելով իր մեջ վրեժխնդրության ուժ, նա սկսում է մեկը մյուսի հետևից վերացնել իր թշնամիներին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարի կարգախոսն է. Hell hath no fury like the women of… [Bella Mafia]
  • Ֆիլմի օրիգինալ անվանումը հենց վեպի անվանումն է «Գեղեցիկ մաֆիա» (Ռուսաստանում վեպը հրատարակվել է «Մաֆիայի լավագույն կեսը» անվանումով), սակայն ռուս ներկրողները փոխել են անունը, դարձնելով «Կնքամայրը»։ Ինչ ել որ լինի անվանումը, քննադատների մեծ մասը ֆիլմը համարում են «Կնքահայրը» ֆիլմի կանացի տարբերակը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]