Կնուդ Եսպերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կնուդ Եսպերսեն
դան․՝ Knud Jespersen
Knud Jespersen.jpg
Ծնվել էապրիլի 12, 1926(1926-04-12)
Մահացել էդեկտեմբերի 1, 1977(1977-12-01) (51 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՖոլկետինգի անդամ
Քաղաքական կուսակցությունԴանիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան

Կնուդ Եսպերսեն (Jespersen), դանիական բանվորական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնուդ Եսպերսենը ծնվել էր 1926 թվականի ապրիլի 12-ին՝ Դանիայի Սկուլստեդե ավանում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի կոմունիստական կուսակցության (ԴԿԿ) անդամ՝ 1942 թվականից։ Գերմանա-ֆաշիստական զավթիչների կողմից Դանիայի օկուպացիայի տարիներին (1940-1945 թվականներ) մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1953 թվականին երկրի խոշորագույն արհմիության՝ Պահեստային և նավահանգստային բանվորների միության Օլբորգի մասնաճյուղի նախագահն էր։ 1951 թվականին ընտրվել է ԴԿԿ հյուսիսուտլանդյան մարզային կազմակերպության նախագահ, 1952 թվականին՝ ԴԿԿ ԿԿ-ի անդամ։ 1958 թվականից ԴԿԿ նախագահն էր։ 1976 թվականին պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 525 CC-BY-SA-icon-80x15.png