Կնոջ երեք տարիքները
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գուստավ Կլիմտ |
տարի | 1905 |
բարձրություն | 180 սանտիմետր |
լայնություն | 180 սանտիմետր |
ժանր | այլաբանություն և նյու |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ |
https://opac.lagallerianazionale.com/gnam-web/bio/detail/IT-GNAM-ST0004-048275/il-capolavoro-klimt-torna-al-museo-e-galleria-nazionale-lo-annuncia-tik-tok.html?currentNumber=20&startPage=0 կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Կնոջ երեք տարիքները, ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկարը։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավը նկարվել է 1905 թվականին։ 1908 թվականին Կլիմտի այս և 15 այլ նկարներ ցուցադրվեցին, ինչից հետո Կնոջ երեք տարիքները ձեռք բերեց ժամանակակից արվեստների պատկերասրահը Հռոմում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավը խորհրդանշում է կյանքի շրջապտույտը, որը հանդիսանում է Կլիմտի արվեստի գլխավոր շարժառիթներից մեկը։ Երիտասարդության և ծերության հակադրումը նա արտահայտել է ոճային երանգներով և իրականության ընդունման տարբերություններով։ Մի կողմից կինը` քնող երեխան ձեռքին, աշխարհիկ Մադոննան է, ով ինքը ընկղմված է երազի նման կարգավիճակի մեջ` պասիվ, ոճականացված և կտավի ֆոնի հետ միաձուլված։ Մյուս կողմից` նկարում մի պառավ է պատկերված, ով հուսահատությունից փակել է դեմքը։ Այդպիսով, երիտասարդ կնոջ ոճականացված կերպարի և պառավի բնականացված կերպարի միջև հակադրությունը խորհրդանշական իմաստ է ձեռք բերում. կյանքի առաջին շրջանը իր հետ անսահմանափակ հնարավորություններ և կերպարանափոխություններ է տանում, իսկ վերջինը` անփոփոխ մշտականություն և կոնֆլիկտ իրականության հետ...
Ինչպես և Համբույրի մեջ, լիության մեջ պատկերված կերպարները ֆալլուսային խորհրդանշանն են միավորում։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին Իտալիայում 50 եվրո արժեքով մետաղադրամներ են հատվել։ Դրանց ավերսում պատկերված է եղել հատված Կլիմտի «Կնոջ երեք տարիքները» կտավից[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հուշադրամներ թանկարժեք մետաղներից(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կնոջ երեք տարիքները Archived 2016-04-20 at the Wayback Machine.