Կնոջ բույրը (ֆիլմ, 1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնոջ բույրը
անգլ.՝ Scent of a Woman
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3], պատմություն հասունացման մասին և վեպի էկրանավորում
Թեմահարբեցողություն
ՀիմքScent of a Woman? և Կնոջ բույրը
Թվական1992 և մարտի 4, 1993[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտին Բրեսթ[2][3][5][…]
ՊրոդյուսերՄարտին Բրեսթ
Սցենարի հեղինակԲո Գոլդման, Ջովաննի Արպինո և Դինո Ռիզի
ԴերակատարներԱլ Պաչինո[1][3][5][…], Քրիս Օ'Դոննել[1][5][6][…], Ջեյմս Ռեբհորն[5][6][7], Գաբրիել Անվար[6][7], Ֆիլիպ Սեյմուր Հոֆման[7], Բրեդլի Ուիթֆորդ[7], Թոդ Լուիսո[7], Ֆրենսիս Քոնրոյ[7], Ռոն Էլդարդ[7], Ջուն Սքուիբ[7], Ռիչարդ Վենչուր[7], Նիքոլաս Սեդլեր[7] և Ան Դուոնգ[8]
ՕպերատորԴոնալդ Ի. Թորին
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժՄայքլ Թրոնիք և Ուիլյամ Սթեյնքամփ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն150 րոպե
Բյուջե31 000 000 $[9]
 Scent of a Woman Վիքիպահեստում

Կնոջ բույրը (անգլ.՝ Scent of a Woman), 1992 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ։ Իտալական համանուն ֆիլմի (1974) ռեմեյքն է։

Ֆիլմը նկարահանվել է Ջովանի Արպինոյի «Խավար և մեղր» (1969) վեպի հիման վրա։ Ֆիլմում կատարած դերակատարման համար Ալ Պաչինոն արժանացել է Օսկարի և Ոսկե Գլոբուսի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտական դասարանի աշակերտ Չարլի Սիմսը տոնական օրերին աշխատանքի է անցնում որպես խնամակալ. նա պիտի խնամեր հանգստի մեկնող զույգի կույր ազգականին։ Վերջինս պաշտոնաթող փոխգնդապետ է, որ կուրացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Նա կոպտորեն է դիմավորում Չարլիին։ Երիտասարդը ցանկանում է հրաժարվել աշխատանքից, բայց վերջիվերջո համաձայնում է մնալ։

Ընտանիքի անդամների մեկնումից հետո պարզվում է, որ փախգնդապետն իր ծրագրերն ունի ազատ օրերի վերաբերյալ։ Նա որոշել է տանը մնալու փոխարեն մեկնել Նյու Յորք, տեղավորվել «Ուոլդորֆ-Աստորիա» շքեղ հյուրանոցում, ընթրել ռեստորանում, ծանոթանալ մեկ կամ մի քանի կանանց հետ ու նրանց հետ զվարճանալ հյուրանոցի իր համարում։ Այս ամենին վերջ էր դնելու կրակոցը, որով նա ուզում էր վերջ տալ իր կյանքին, որովհետև այլևս չի ցանկանում հաշտվել իր անօգնականության ու միայնակության հետ։

Չարլին, չիմանալով փոխգնդապետի ծրագրի մանրամասները, նրա հետ մեկնում է Նյու Յորք։ Ճանապարհին նրանք մտերմանում են, և Չարլին պատմում է, որ դպրոցի տնօրենն իրեն երկընտրանքի առաջ է կանգնեցրել. կամ Չարլին պիտի մատնի իր ընկերներին, կամ էլ նա կզրկվի դպրոցի տնօրինության հովանավորությունից, իսկ դրա հետ էլ նաև իր երազած բուհն ընդունվելու հեռանկարից։ Սակայն Չարլին ընտրությունն արդեն կատարել է. ինքը չի մատնի ոչ ոքի։ Փոխգնդապետը տղային փորձում է ու համոզվում, որ նա իսկապես չի մատնի իր ընկերներին։

Ֆրենկն ու Չարլին ուրախ ժամանակ են անկացնում, զբոսնում են թանկարժեք մեքենայով, այցելում Նյու Յորքի տեսարժան վայրերը։ Սակայն Չարլին հասկանում է, թե ինչ նպատակ ունի փոխգնդապետի այս ուրախ զբոսանքը։ Նա Ֆրենկին գտնում է հյուրանոցի իր համարում. փոխգնդապետը համազգեստով է ու ձեռքին պահել է ատրճանակ։ Չարլին համոզում է հրաժարվել ինքնասպանության մտքից։

Չարլին ու Ֆրենկը վերադառնում են Բոստոն։ Կարգապահական հարցերի գծով հանձնաժողովի նիստի ժամանակ Չարլին հրաժարվում է մատնել իր ընկերներին, սակայն տղայի համադասարանցիներից մեկը մատնում էնրանց։ Տեսնելով, որ տղան համառում է, տնօրենը սպառնում է հեռացնել նրան դպրոցից։ Անսպասելիորեն հայտնվում է Ֆրենկը, որ սոցիալ-քաղաքական թեմայով իր ելույթով օգնում է տղային դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալ Պաչինո - փոխգնդապետ Ֆրենկ Սլեյդ
  • Քրիս Օ'Դոննել - Չարլի Սիմս
  • Ֆիլիպ Սեյմուր Հոֆման - Ջորջ-Ուիլլիս Կրտսեր
  • Ջեյմս Ռեբհորն - դպրոցի տնօրեն, Տրասկ
  • Բրեդլի Ուիտֆորդ - Ռենդի
  • Գաբրիել Անվար - Դոննա
  • Ռիչարդ Վենտուրե - Վ. Սլեյդ
  • Ռոշել Օլիվեր - Գրեթխեն
  • Մարգարետ Էջինտոն - Գեյլ
  • Թոմ Ռիիս Ֆերել - Հարրի
  • Նիկոլաս Սեդլեր - Հարրի Հևմեյեր
  • Թոդ Լուիզո - Տրենտ Փոթեր
  • Ջին Կենֆիլդ - Մեննի
  • Ֆրենսիս Քոնրոյ - Քրիստիան Դաունս
  • Ջուն Սկուիբ - միսս Հանսեկեր
  • Ռոն Էլդարդ - սպա Գոր

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - Նյու Յորքի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (Ալ Պաչինո, 3-րդ տեղ)
  • 1993 - «Օսկար» տղամարդու լավագույն դերակատարման համար (Ալ Պաչինո), ինչպես նաև երեք անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Մարտին Բրեստ), լավագույն հարմարեցված սցենար (Բո Գոլդմեն)
  • 1993 - «Ոսկե Գլոբուս» երեք մրցանակ՝ լավագույն ֆիլմ-դրամա, տղամարդու լավագույն դերակատարում դրամայում (Ալ Պաչինո), լավագույն սցենար (Բո Գոլդմեն), ինչպես նաև անվանակարգ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատար (Քրիս Օ'Դոննել)
  • 1993 - Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ ամենախոստումնալից դերասանին (Քրիս Օ'Դոննել), ինչպես նաև անվանակարգ՝ տղամարդու լավագույն դերակատարման համար (Ալ Պաչինո)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնոջ բույրը (ֆիլմ, 1992)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնոջ բույրը (ֆիլմ, 1992)» հոդվածին։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են