Կնևենագելի ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կնեվենագելի ռեակցիաից)

Կնևենագելի ռեակցիա, էթիլենի ածանցյալների ստացում։ Ռեակցիան իրականացնում են հիմքերի առկայությամբ ալդեհիդները կամ կետոնները կոնդենսացնելով ակտիվ մեթիլեն — խումբ պարունակող միացությունների հետ։ Օրինակ, պիպերիդինի առկայությամբ բենզալդեհիդը (I) մալոնաթթվի դիէթիլէսթերի (II) հետ կոնդենսացնելիս ստացվում է դարչնաթթվի ածանցյալը (III)՝

Կնևենագելի ռեակցիան լայնորեն կիրառվում է լաբորատոր օրգանական սինթեզման, ինչպես նաև քիմիա-դեղագործական և օծանելիքի արդյունաբերության մեջ։ Ռեակցիան հայտնագործել է գերմանացի քիմիկոս Է. Կնևենագելը 1896 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 495