Կյուրեղ Տուրովցի
Կյուրեղ Տուրովցի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ ապրիլի 28, 1130 |
Ծննդավայր | Տուրով, Կիևյան Ռուսիա |
Մահացել է | մոտ 1182 |
Մահվան վայր | Տուրով, Principality of Turov and Pinsk |
Քաղաքացիություն | Principality of Turov and Pinsk |
Կրոն | ուղղափառություն և ուղղափառություն |
Մասնագիտություն | գրող, քարոզիչ և stylite |
Զբաղեցրած պաշտոններ | Eastern Orthodox bishop? |
![]() |
Կյուրեղ Տուրովցի (եկեղեցասլավոնական լեզվով՝ Кѷриллъ Туровськiй, բելառուս․՝ Кірыла Тураўскі, ռուս.՝ Кирилл Туровский, մոտ ապրիլի 28, 1130, Տուրով, Կիևյան Ռուսիա - մոտ 1182, Տուրով, Principality of Turov and Pinsk), ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս և սուրբ, Կիևյան Ռուսիայի առաջին և լավագույն աստվածաբաններից մեկը։ Ապրել է Տուրովի իշխանությունում, որը գտնվել է ներկայիս Բելառուսի հարավային մասում[1]։ Ուղղափառ եկեղեցին սահմանել է նրան նվիրված տոն, որը նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 28-ին։ Հռոմի Պողոս VI պապի օրոք նա 1969 թվականին դասվել է նաև կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին[2]։
Դարեր շարունակ Կյուրեղ Տուրովցին հեղինակություն ու համբավ է վայելել ոչ միայն որպես եկեղեցական գործիչ, այլև իբրև գրող, որի ստեղծագործությունները շարունակաբար ընդօրինակվել ու բազմացվել են։ Նրա գրական ժառանգության մասին Զենկովսկին գրել է. «Եպիսկոպոս Կյուրեղ Տուրովցին ուղղափառ եկեղեցու թերևս ամենահմուտ աստվածաբանն էր, որն իր գրվածքներով կարող էր մրցակցել բյուզանդացի աստվածաբանների հետ։ Նա հիանալի տիրապետում էր հունարենին և իր գրական նվաճումներով գերազանցել է իր ժամանակակից բոլոր ռուսներին... Նրա ստեղծագործություններից ամենասիրվածն ու մեծ ժողովրդականություն վայելողը գարնան հաղթական գալուսը նկարագրող քարոզն է, որն այլաբանորեն պատկերում է Քրիստոսի հարությունը»[3]։ Սուրբի գրական վարպետությունը բարձր են գնահատել թե՛ ժամանակակիցները և թե՛ հետագա սերունդները։ Նրա «Խոսք» խորագրով հայտնի ստեղծագործությունն ընդգրկված է բազմաթիվ ժողովածուներում՝ բյուզանդացի աստվածաբանների ու քարոզիչների երկերի հետ միասին[4]։
Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյուրեղ Տուրովցու հուշարձանները կանգնեցված են Տուրովում, Գոմելում, Մինսկում, նրա անունով է կոչվել Մինսկի հոգևոր ակադեմիան։ Նա, Եֆրոսինյա Պոլոցկցու հետ մեկտեղ, համարվում է բելառուսների ամենապաշտելի սուրբերից մեկը։
Բելառուսում սուրբ Կյուրեղին են նվիրված մի շարք ուղղափառ եկեղեցիներ Մինսկում[5], Տուրովում[6], Գոմելի մարզի Սվետլոգորսկ քաղաքում[7]։ Բացի այդ, Կյուրեղ Տուրովցու անունը շնորհվել է բելառուսական սփյուռքի ուղղափառ և կաթոլիկ մի քանի եկեղեցիների, այդ թվում՝ Լոնդոնում[8], Տորոնտոյում[9], Բրուքլինում[10]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Franklin Simon (1991)։ Sermons and Rhetoric of Kievan Rus'։ Harvard Library of Early Ukrainian Literature. English Translations V։ Cambridge, MA: Distributed by Harvard University Press for the Ukrainian Research Institute of Harvard University։ ISBN 9780916458416
- Lunde Ingunn (2000)։ Ingunn Lunde, ed.։ Kirill of Turov; Bishop, Preacher, Hymnographer։ Slavica Bergensia 2։ Bergen: Department of Russian Studies, IKRR University of Bergen։ ISBN 9788290249279
- MacRobert C. M. (2000)։ «In Search of a Canon»։ in Ingunn Lunde։ Kirill of Turov; Bishop, Preacher, Hymnographer։ Slavica Bergensia 2։ Bergen: Department of Russian Studies, IKRR University of Bergen։ ISBN 9788290249279
- Nadson Alexander (1968)։ «Spiritual writings of St Cyril of Turaŭ»։ Eastern Churches Review 1 (4): 347–358
- Zenkovsky Serge A. (1974)։ Medieval Russia's Epics, Chronicles, and Tales։ New York: Dutton։ ISBN 9780525483663
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ (Nadson 1968)
- ↑ http://www.therealpresence.org/dictionary/calendar.htm
- ↑ (Zenkovsky 1974, էջ. 90)
- ↑ Кирилл, епископ Туровский (Институт русской литературы (Пушкинского Дома) РАН)
- ↑ Минск. Церковь Кирилла Туровского при Соборном доме
- ↑ Кафедральный собор святителей Кирилла и Лаврентия Туровских
- ↑ Храм святителя Кирилла Туровского, г. Светлогорск
- ↑ Belarusian Church in London (անգլ.)
- ↑ Приходы Белорусской Автокефальной Православной церкви
- ↑ St. Cyril's of Turau Orhtodox Cathedral, Brooklyn (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կյուրեղ Տուրովցի Վիքիպահեստում |
---|
- История Беларуси IX-XVIII веков: Life Archived 2018-06-27 at the Wayback Machine.
- История Беларуси IX-XVIII веков: Works Archived 2018-07-11 at the Wayback Machine.
- Кирилл Туровский. [Собрание из 68 сочинений]. || По изд.: Мельнікаў А.А. Кірыл, епіскап Тураўскі. Жыццё, спадчына, светапогляд. 2-е выд., Мн., 2000. - Эл. версия: О.Лицкевич, 2002-2003.
|