Կյուրասաոյի պատմություն
Կյուրասաո — Նիդերլանդական Անտիլներ կղզիախմբի ամենամեծ կղզին։ Կյուրասաո կղզու պատմությունը սկսվում է կղզում արավակի հնդիկների բնակեցմամբ։ Կղզին հայտնաբերած առաջին եվրոպացիները իսպանացիներն էին։
Առաջին հիշատակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյուրասաո կղզու բնակեցման պատմությունը սկսվում է արավակի հնդիկների կողմից դրա հայտնաբերմամբ, ովքեր ոտք են դրել այս հողի վրա Քրիստափոր Կոլումբոսից շատ առաջ։ Նրանց կղզում ներկայության հետքերը թվագրվում են մ.թ.ա. 2500 թվականին, ինչը, ընդհանուր առմամբ, խոսում է վեց հազար տարվա պատմության մասին։ Հենց այդ ժամանակ էր, որ արավակիները նոր հողեր փնտրելու համար ճանապարհ ընկան և բնակություն հաստատեցին այսպես կոչված «ԱԲԿ» կղզիներում՝ Արուբա, Բոնեյրե, Կյուրասաո[1][2]: Որոշ պատմաբաններ հակված են կարծելու, որ կղզու «Կյուրասաո» անվանումը ծագում է Արավակի ցեղի ճյուղերից մեկի՝ Կայքետիոսների անունից[3]
Գաղութային ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանական գաղութ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլումբոսը իր ճանապարհորդության ընթացքում 15-րդ դարի վերջին քարտեզագրեց Կարիբյան ավազանը, այդպիսով հարթելով ճանապարհը եվրոպական գաղութացման համար։ Կղզին հայտնաբերած առաջին եվրոպացիները իսպանացիներն էին։ Կան ապացույցներ, որ իսպանացի հրամանատար Ալոնսո դե Օխեդայի լնդախտով տառապող զինվորները ափ են իջել այս կղզում։ Առաջին անգամ նրանք հանդիպեցին բնիկների, որոնց Օխեդան նկարագրեց որպես «անսովոր բարձրահասակ», իսկ կղզին՝ որպես «հսկաների կղզի»։ Երկու տարի անց արշավախմբի վերադարձից հետո հրամանատարը կղզում գտավ իր զինվորներին հիվանդությունից ողջ և առողջ։ Ամերիգո Վեսպուչիի պահած նշումներում նա նկարագրել է դեղաբույսեր և դեղամիջոցներ, ինչպես նաև այն մեթոդները, որոնցով Կյուրասաոյի բնիկները բուժում էին տարբեր տեսակի հիվանդություններ[4]։ Տուն վերադառնալուց և լուրը տարածելուց հետո, մեծ թվով իսպանացի հետախույզներ ուղևորվացին դեպի կղզի։ 1499 թվականի հուլիսի 26-ին ափ իջնելով, իսպանացի նավաստիները առաջին հերթին այս տարածքը հայտարարեցին «իսպանական թագի հավերժական տիրապետություն»։ Սակայն նրանք կարողացան այստեղ հիմնել առաջին գործող բնակավայրը միայն երեսուն տարի անց։ 16-րդ դարի սկզբին պարզ դարձավ, որ կղզին բավարար քանակությամբ քաղցրահամ ջուր չուներ խոշոր ֆերմաները պահելու համար, և կղզում ոսկու հետքեր չեն նկատվել։ Արդյունքում, իսպանացիները հրաժարվեցին Կյուրասաո կղզում մշտական կայազոր պահել, ինչից հետագայում օգտվեցին հոլանդացիները[5]։
Հոլանդական գաղութ
[խմբագրել | խմբագրել կոդը]
17-րդ դարը Կարիբյան ավազանում ազդեցության համար թեժ պայքարներ սկսվեցին։ Անգլիան վերադարձրեց իսպանական Ճամայկան, հոլանդացիները գրավեցին Կյուրասաոն և մի քանի այլ փոքր կղզիներ[6]։ 1634 թվականին Հոլանդական «Վեստ-Հնդկական» ընկերությանը կողմից հանձնարարական տրվեց իսպանացիներից վերադարձնել Կյուրասաո կղզին, որն իրականացվեց Յան վան Վալբեկի և Պիեռ Լեգրանի ռազմական արշավախմբի կողմից։ Հոլանդական ծառայության մեջ հավաքագրված ծովահեն Կոռնելիս Կոռնելիսզուն Յուլեն ոչ միայն հարձակվել է իսպանական նավերի վրա Կարիբյան ծովում, այլև ծառայել է որպես կապող օղակ կղզու և «Վեստ-Հնդկական» ընկերության միջև։ Նրա միջոցով նորաբնակներին հրաման փոխանցվեց Կյուրասաոն վերածել ծովային հենակետի և առևտրային նավահանգստի[7]։ Իր կենտրոնական դիրքի, խորը բնական նավահանգստի և բնական ափամերձ պաշտպանական կառույցների շնորհիվ Կյուրասաոն իդեալական վայր էր մի քանի խոշոր ամրոցներ կառուցելու համար։ Շուտով այլ երկրներ գիտակցեցին կղզու ռազմավարական դիրքը և կարևորությունը, ինչը հանգեցրեց անգլիացիների և ֆրանսիացիների հարձակումներին քաղաքի վրա, ինչպես նաև նրա ջրերում առևտրի վերահսկողությանը[8]։ Միայն 1815 թվականի Փարիզի հաշտությամբ է այս տարածքը վերջնականապես ամրագրվել Բատավյան Հանրապետության կազմում։
1621 թվականին հիմնադրվել է հոլանդական «Վեստ-Հնդկական» ընկերությունը (Nederlandsche West-Indische Compagnie):Այն ստացավ գաղութացման և առևտրի մենաշնորհային իրավունք Ամերիկայում 24 տարով, և Կյուրասաոն դարձավ ստրկավաճառության կենտրոն 1639 թվականին, երբ ընկերությանը հանձնարարվեց Աֆրիկայից ստրուկներ ներմուծել։ Հոլանդացի առևտրականներն ու նավաստիները չէին ծանրաբեռնվում Նոր Աշխարհում հոլանդական նշանակալի ունեցվածքի հայտնվելուն սպասելով։ Ստրկավաճառության ողջ ընթացքում հոլանդացիները հանդես էին գալիս որպես առևտրային միջնորդներ՝ վերավաճառելով Կյուրասաո և Արուբա կղզիների ստրուկներին այլ երկրների գաղութարարներին։ Միաժամանակ, բարբառների բազմազանության ազդեցության տակ ձևավորվեց պապիամենտո լեզուն՝ պորտուգալերենի, իսպաներենի, հոլանդերենի և աֆրիկյան լեզուների խառնուրդ, որը դարձավ ստրուկների և ստրկատերերի միջև հաղորդակցության միջոց։ Հետևյալ փաստը խոսում է Կյուրասաո կղզում ստրկավաճառության մասշտաբների մասին։ 18-րդ դարում ստրկավաճառները բողոքում էին ստրուկների պակասից։ Դրա պատճառը «ապրանքների» պակասը չէր, այլ տրանսպորտային նավերի անբավարար քանակը։ Կյուրասաո կղզու շուրջը, որտեղ բոլոր գաղութների ֆերմերները գնում էին ստրուկներ, 18-րդ դարում միաժամանակ կարող էին հավաքվել ստրուկներով լի 60-70 տրանսպորտային նավեր[9]։ Այս գործընթացն ավարտվեց 1863 թվականին ստրկության վերացմամբ։
Անգլիական գաղութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի, ինչպես նաև Բատավյան Հանրապետության դաշինքը Ֆրանսիայի հետ մեծապես խաթարեց Անգլիայի դիրքերը համաշխարհային ասպարեզում։ Իհարկե, բրիտանացիները նախագծեր ունեին Կարիբյան ավազանի գաղութային տարածքների նկատմամբ, ինչը հանգեցրեց Փոքր Անտիլյան կղզիները գրավելու ծրագրի մշակմանը, որի նպատակն էր վերահսկել Կուբայի և Հայիթիի առևտուրը։ 1796 թվականին անգլիացի գեներալ Ռալֆ Աբերքրոմբին զորքերի հետ ասպատակություն է իրականացնում Կարիբյան ավազանում։ Առաջին հարվածը հասավ Տրինիդադին, ապա եղավ Պուերտո Ռիկոյի հարձակումը, որը, ի տարբերություն առաջինի, անհաջող էր։ 1800 թվականին անգլիական զորքերը գրավեցին Կյուրասաո կղզին։ Ամիենի հաշտության համաձայն՝ Անգլիան պարտավորվում էր վերադարձնել Կարիբյան ավազանում նվաճած բոլոր տարածքները (բացառությամբ Տրինիդադի), իսկ Կյուրասաո կղզին 1802 թվականին կրկին անցավ հոլանդացիների իրավասության տակ։ 1803 թվականին այս պայմանագրի դադարեցումից և ռազմական գործողությունների վերսկսումից հետո Կյուրասաոն կրկին նվաճվեց բրիտանացիների կողմից 1807 թվականին[10]։
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1863 թվականին ստրկության վերացումից հետո Կյուրասաո կղզին երկարատև տնտեսական լճացման մեջ հայտնվեց։ Շոգենավերի ի հայտ գալու և նավերի ինքնավարության մեծացման հետ մեկտեղ կղզու արժեքը որպես միջանկյալ նավահանգիստ զգալիորեն նվազեց։ Միայն Պանամայի ջրանցքի կառուցումը կղզուն որոշ չափով օգտագործեց որպես վերբեռնման և պահեստավորման կետ։ Տնտեսական լճացումը տևեց մինչև Վենեսուելայում նավթահանքերի հայտնաբերումն ու զարգացումը մոտավորապես 1900-ական թվականներին։ Կղզում կառուցվում է տարանցիկ նավթային տերմինալ, ինչպես նաև չոր նավամատույց՝ Արևմտյան կիսագնդի ամենամեծերից մեկը (մինչև 155 հազար տոննա ջրատարողություն ունեցող նավեր սպասարկելու հզորությամբ)[11]։ Ռոյալ Դաթչ Շելը և ամերիկյան ընկերությունները խոշոր նավթավերամշակման գործարաններ կառուցեցին Կյուրասաոյում և Արուբայում։ Կղզին նաև առևտուր էր անում դիվիդիվի ծառի պտուղներով, նարնջի կեղևով, ալոեով, այծի կաշիներով և աղով։ Շատ ավելի ուշ Կյուրասաոն զգալի եկամուտ ստացավ Արուբայից ֆոսֆատային կրաքարի և չզտված ոսկու արտահանումից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հոլանդական Ֆիլիփս ընկերությունը տեղափոխեց իր արտադրական և իրավաբանական հասցեն կղզի[12]։
Անկախություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդիկ ընտրելու իրավունք ստացան 1936 թվականին։ Համաձայն 1954 թվականի դեկտեմբերի 29-ի Նիդեռլանդական Անտիլյան կղզիների կանոնադրության՝ Կյուրասան դարձավ Նիդեռլանդների Թագավորության ինքնավար մաս։ Օրենսդիր մարմինը ներկայացված է միապալատ նահանգներով, որոնք բաղկացած են Նիդեռլանդների իրավասության տակ գտնվող բոլոր կղզիների ներկայացուցիչներից (Կյուրասաո կղզին ունի 14 ընտրված պատգամավոր)[11]։
Կյուրասաո կղզին պետք է դառնար ինքնավար պետություն Նիդեռլանդների Թագավորության կազմում 2007 թվականի հուլիսի 1-ին, սակայն 2006 թվականի նոյեմբերին կղզու կառավարությունը մերժեց այս հուշագիրը և այն ուղարկեց վերանայման։ Կղզու նոր կառավարությունը 2007 թվականի հուլիսի 9-ին հաստատեց նախորդ տարի մերժված համաձայնագիրը և հրամանագիր կնքեց, որ Կյուրասաոն 2008 թվականի դեկտեմբերի 15-ին կդառնա անկախ պետություն Նիդեռլանդների Թագավորության կազմում։ Սակայն այս հուշագիրը նույնպես չիրականացվեց[13]։
Կյուրասաո կղզին Նիդեռլանդների Թագավորության կազմում ստացավ ինքնավար պետության կարգավիճակ՝ զգալի ինքնավարությամբ (status aparte) 2010 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ իրավաբանորեն հաստատվեց Նիդեռլանդական Անտիլների գոյության դադարեցումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В оригинале, с английского языка, эти острова называются АВС islands — Aruba, Bonaire, Curaçao.
- ↑ Ken Albala Food Cultures of the World Encyclopedia [4 volumes] – [Four Volumes]. — Greenwood, 2011. — С. 101. — 1434 с. — ISBN 9780313376276
- ↑ Lynne Sullivan Pocket Adventures Aruba, Bonaire and Curacao (High points of history). — Hunter Publishing, Inc, 2007. — 374 с. — ISBN 9781588436474
- ↑ С. С. Мирнова, Е. Г. Серебренникова Путешествия и открытия. — Полная энциклопедия. — М: Эксмо, 2016. — С. 55. — 208 с. — ISBN 978-5-699-88688-3
- ↑ Алексей Александров Застывшая птица Кюрасао (русский) // Журнал «Вокруг света». — 1978. Архивировано из первоисточника 17 օգոստոսի 2016.
- ↑ Е.В.Тарле Политика: История территориальных захватов. XV–XX века. — М: Эксмо-Пресс, 2001. — С. 301. — ISBN 5-04-006620-1
- ↑ Виктор Кимович Губарев 100 великих пиратов. — М: Вече, 2011. — ISBN 978-5-9533-5774-6
- ↑ James B. Minahan Ethnic Groups of the Americas: An Encyclopedia. — ABC-CLIO, 2013. — С. 39. — 411 с. — ISBN 9781610691642
- ↑ Абрамова С.Ю. Африка: четыре столетия работорговли. 2-е изд., испр., доп.. — История экономики. — М: Наука, 1992. — 298 с. — ISBN 5-02-017493-9
- ↑ Мэхэн А. Влияние морской силы на французскую революцию и империю 1793-1812. — Directmedia, 2015. — С. 109—110. — 708 с. — ISBN 9785447532581
- ↑ 11,0 11,1 Коллектив авторов Энциклопедия стран мира / ред. Симония М. А.. — М: Экономика, 2004. — С. 1152—1153. — 1329 с. — ISBN 5-282-02318-0
- ↑ Г. А. Шахотина-Мордвинцева История Нидерландов. — Высшее образование. — М: Дрофа, 2007. — С. 181, 292, 319, 321. — 515 с. — ISBN 978-5-358-01308-3
- ↑ Governor-General of the Netherlands Antilles The Europian Times. Curaçao(անգլ.). — С. 9. Архивировано из первоисточника 13 ապրիլի 2014.