Կյուլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կյուլար, գյուղ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Նփրկերտ գավառում։ Ավերվել է XI դարում։ Գյուղատեղիի շրջակայքում կան խոյ պատկերող հսկա կոպտատաշ ժայռաքանդակներ։ Դրանք վկայում են, որ Հայաստանի տարածքում հնում եղել է ոչխարի պաշտամունք։ Գյուղատեղիի ավերակներում պահպանվել են նաև հին ամրոցի պարիսպները և մի քանի խաչքարեր։ Կյուլարի հետ կապված է մի հին ավանդություն, ըստ որի Սասունցի Դավիթը ամեն գիշեր նստած իր հրեղեն ձին այցելում է Կյուլար և իր Թուր Կայծակին սրում գյուղի մերձակա ժայռի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 490