Կյուիտի Տոկուդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կյուիտի Տոկուդա
ճապ.՝ 徳田球一
Kyuichi Tokuda speech 1946.jpg
Ծնվել էսեպտեմբերի 12, 1894(1894-09-12)[1][2]
ԾննդավայրՆագո, Օկինավա, Ճապոնիա
Մահացել էհոկտեմբերի 14, 1953(1953-10-14)[1][2] (59 տարեկանում)
Մահվան վայրՊեկին, Չինաստան
ՔաղաքացիությունՃապոնիա
ԿրթությունՆիհոն համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ
Քաղաքական կուսակցությունՃապոնիայի կոմունիստական կուսակցություն
Kyūichi Tokuda Վիքիպահեստում

Կյուիտի Տոկուդա (1894-1953), Ճապոնիայի բանվորական շարժման գործիչ, Ճապոնիայի կոմունիստական կուսակցության (ՃԿԿ) հիմնադիրներից։ Ծնվել է տպագրիչ-բանվորի ընտանիքում։ Մասնակցել է Տոկիոյում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ելույթներին («Բրնձային խռովություններ», 1918)։ Տոկիոյի Նիհոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց (1920) հետո քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալել։ Մասնակցել է 1922 թ. հունվար-փետրվարին Մոսկվայում կայացած Հեռավոր Արևելքի կոմունիստական և հեղափոխական կուսակցությունների 1-ին համագումարին։ ՃԿԿ 1-ին համագումարում (1922) ընտրվել է ՃԿԿ ԿԿ անդամ։ Կյուիտի Տոկուդա 1923-1927 թթ. ՃԿԿ այլ ղեկավարների հետ գլխավորել է աջ օպորտունիստական լիկվիդատորական և ձախ օպորտունիստական աղանդավորական թեքումների դեմ կուսակցության պայքարը։ 1926-1927 թթ. երկու անգամ անլեգալ մեկնել է Ճապոնիայից և մասնակցել Կոմինտերնի գործկոմի աշխատանքներին։ 1928 թ. ձերբակալվել է և մոտ 7 տարվա դատական քաշքշուկից հետո դատապարտվել 10 տարվա բանտային կալանքի։ Ազատվել է միայն 1945 թ.՝ երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո։ 1945 թ. դեկտեմբերին ընտրվել է կուսակցության ԿԿ գլխավոր քարտուղար։ 1946 թվականից Ճապոնիայի պառլամենտի անդամ էր։ Նոր ձերբակալումից խուսափելով՝ 1950 թվականի ամռանն անցել է ընդհատակ և, չնայած առողջական ծանր վիճակին, շարունակել է ղեկավարել ՃԿԿ։ Մահացել է Չինաստանում, ուր մեկնել էր բուժման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000