Կյոկուտեյ Բակին
| Կյոկուտեյ Բակին ճապ.՝ 曲亭馬琴 | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 4, 1767[1] |
| Ծննդավայր | Fukagawa, Tokugawa shogunate |
| Մահացել է | դեկտեմբերի 1, 1848[2] (81 տարեկան) |
| Մահվան վայր | Yotsuya, Tokugawa shogunate |
| Գերեզման | Jinkō-ji Temple |
| Քաղաքացիություն | Tokugawa shogunate |
| Մայրենի լեզու | ճապոներեն |
| Ազդվել է | Santō Kyōden? |
| Երկեր | Nansō Satomi Hakkenden?, Chinsetsu Yumiharizuki?, Keisei Suikoden? և Kinse-setsu Bishōnen-roku? |
| Մասնագիտություն | վիպասան և բժիշկ-գրող |
| Աշխատատու | Tsutaya Jūzaburō? |
| Անդամություն | Toen-kai? |
Կյոկուտեյ Բակին (ճապ.՝ 曲亭 馬琴, հուլիսի 4, 1767[1], Fukagawa, Tokugawa shogunate - դեկտեմբերի 1, 1848[2], Yotsuya, Tokugawa shogunate), Էդոյի ժամանակաշրջանի ճապոնացի գրող[3]։ Գրել է ֆանտաստիկ պատմվածքների և մեծահասկաներ համար վեպեր։ Իրական անունը Տակիզավա Օկիկունի է (ճապ.՝ 滝沢興邦): Ունեցել է բազմաթիվ կեղծանուններ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյոկուտեյ Բակինը ծնվել է 1767 թվականի հուլիսի 4-ին Էդոյի Ֆուկագավա թաղամասում, սամուրայների ընտանիքում։ Նրա հայրը՝ Տակիզավա Օկիյոշին, Հատամոտո Մացուդաիրա Նոբունարիի մտերիմն էր, իսկ ավագ եղբայրը՝ Տակիզավա Օկիմունեն, հայկուի հայտնի վարպետ։ 10 տարեկանում Բակինը դարձավ Տակիզավա կլանի ղեկավարը և սկսեց ծառայել Մացուդաիրա կլանին։ Սակայն նա ատում էր իր տիրակալին և 14 տարեկանում լքում է տունը՝ որոշելով իրեն նվիրել գրականությանը։
Բակինը սկսել է ուսումնասիրել հայքու Կոսիգա Գոդզանովի առաջնորդությամբ, իսկ 23 տարեկանում ընդունվել է պալատական բժիշկ Յամամոտո Մունեհիդեի մասնավոր դպրոցը՝ պլանավորելով բժիշկ դառնալ։ Նա նաև մասնակցել է Կամեդա Հոսայի կոնֆուցիականության մասին դասախոսություններին։
1790 թվականին Բակինը գրել է իր առաջին պատմվածքը՝ «Կրկնակի կիոգեն» ( ճապ.՝ 尺用二分狂言), որը հրատարակվել է հաջորդ տարի։ Այդ ժամանակվանից նա աշխատել է մեծահասակների համար պատմվածքների ժանրում մինչև 1797 թվականը։ Այնուամենայնիվ, գրական գործունեությունը բավարար շահութաբեր չի եղել, ուստի Բակինը միաժամանակ սկսել է առևտուրը: 1802 թվականին նա մեկնել է Կիոտո, որտեղ հանդիպել է բազմաթիվ ճապոնացի գրողների: Տեսածի ազդեցությամբ Բակինը ստեղծել է «Լուսնային սառույցի տարօրինակ հեքիաթներ» ֆանտաստիկ պատմվածքը ( ճապ.՝ 月氷奇縁), որը նրան բերել է իր առաջին հաջողությունը։ Արդյունքում նա լրջորեն զբաղվել է իր ստեղծագործությունները գրելով՝ հղկելով իր ոճը։
1808 թվականին Բակինը հրատարակեց «Չորս երկնային թագավորների գրառումները» ( ճապ.՝ 四天王剿盗異録), «Ճանապարհորդություն երեք երկիր մեկ գիշերում» ( ճապ.՝ 三国一夜物語), «Բարիի հավերժական լույսի լեգենդը» (ճապ.՝ 勧善常世物語), «Ձյուն նոտաների պարտեզում» (ճապ.՝ 標注園の雪), «Լեդի Մացուրի Սայոյի միանվագի գրառումները» (ճապ.՝ 松浦佐用姫石魂録), «Սիրահարների Սանկացու և Հանշիչիի երազանքը» ( ճապ.՝ 三七全伝南柯夢), «Ծխոտ լուսնի հազվագյուտ հեքիաթներ» (ճապ.՝ 椿説弓張月): Վերջին երկու պատմվածքները նկարազարդել է հայտնի փորագրիչ Կացուշիկա Հոկուսայը:
1814 թվականին Բակինը սկսել է հրատարակել Ճապոնիայում իր ամենամեծ և ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Սատոմիի ութ շների պատմությունը Հարավային Ավայից» պատմական գեղարվեստական վեպը, որի վրա գրողը աշխատեց հաջորդ 28 տարիների ընթացքում: Աշխատանքը մեծ հաջողություն ունեցավ, ինչի շնորհիվ Բակինը սկսեց ավելի հաճախ զբաղվել պատմական հետազոտություններով։ 1839 թվականին Բակինի աչքերը ախտահարվում են և նա սկսում է ավելի քիչ ժամանակ տրամադրել իր ստեղծագործելուն և ավելի շատ` երիտասարդ սկսնակ հեղինակներին օգնելուն:
Կյոկուտեյ Բակինը մահացավ 1848 թվականի դեկտեմբերի 1-ին։ Նա թաղվել է Ջինկո-ջի վանքում, ժամանակակից Տոկիոյի Բունկիո թաղամասում: Բակինի ստեղծագործությունները հայտնի մնացին մինչև 20-րդ դարի սկիզբը և նպաստեցին ժամանակակից ճապոնական գրականության զարգացմանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рубель В. А. Японська цивілізація: традиційне суспільство і державність. — Київ: «Аквілон-Прес», 1997.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118801228 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ Zolbrod, Leon (1966). «Yomihon: The Appearance of the Historical Novel in Late Eighteenth Century and Early Nineteenth Century Japan». The Journal of Asian Studies. 25 (3): 485–498. doi:10.2307/2052003. ISSN 0021-9118. JSTOR 2052003. S2CID 162540508.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Бакин Киокутеи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Кёкутэй Бакин. Биография» (ճապոներեն). Վերցված է 2011-01-08-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - «Печати Бакина» (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-17-ին. Վերցված է 2011-01-08-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյոկուտեյ Բակին» հոդվածին։ |
| ||||||||||||