Կյարի Պամյու Պամյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կյարի Պամյու Պամյու
Kyary Pamyu Pamyu 20120707 Japan Expo 01.jpg
Բնօրինակ անուն ճապ.՝ きゃりーぱみゅぱみゅ
Ծնվել է հունվարի 29, 1993(1993-01-29) (25 տարեկան)
Նասիտոկյո
Երկիր Flag of Japan.svg Ճապոնիա[1]
Ժանրեր Ջեյ փոփ[2], սինթիփոփ, էլեկտրոփոփ, Denpa song, Հաուս երաժշտություն, glitch և բաբըլգամ փոփ
Մասնագիտություն երգչուհի, բլոգեր, fashion model և մոդել
Լեյբլ Warner Bros. Records, Unborde և Sire Records
Կայք kyary.asobisystem.com

Կյարի Պամյու Պամյու (ճապոներեն՝ きゃりーぱみゅぱみゅ), ճապոնացի երգչուհի, բլոգեր, մոդել[3]։ Իսկական անունը՝ Կիրիկո Տակեմուրա (ճապոներեն՝ 竹村 桐子)։ Նրա լուսանկարները կարելի է վերագրել ճապոնական «Կավայ» և «Դեկորա» ոճերին։ Նրա երգերը գրում է Յասուտակա Նակատան՝ Capsule էլեկտրոնային երաժշտական դուետից։

Կյարին հայտնի է դարձել շնորհիվ «PonPonPon» (2011) սինգլի։ Այս պահին նա ունի երեք լիարժեք ալբոմ «Pamyu Pamyu Revolution» (2012), «Nanda Collection» (2013) և «Pika Pika Fantajin» (2014)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում նա ստեղծում է մոդայի մասին բլոգ։ Այս հետաքրքրությունը նրա մոտ զարգանում է Հարադզյուկու ոճում դրսևորվող մոդելների հետ ամսագրերի համար աշխատելիս։ Հասնելով սկանդալային հայտության և դառնալով ճանաչված, որպես մոդել նա անգամ ստեղծում է արհեստական թարթիչների իր սեփական բրենդը։ Հետո Perfume խմբի պրոդյուսեր Յասուտակա Նակատայի և «%6 Doki Doki Fashion» բրենդի հիմնադիր Սեբասիան Մասուդի հետ սկսում է աշխատել իր մենակատարային երաժշտական նախագծերի վրա։ Նրա առաջին երգը՝ «Pon Pon Pon»-ը («Moshi Harajuku» մինի ալբոմից), որի համար MTV Iggy կայքի հավաստիացմամբ նկարահանվել է «սարսափ տեսահոլովակ», ցնցել է աշխարհը[3], և հենց այդ նույն վեբկայքի բառերով երգը «ոտքից գլուխ շրջել է ջեյ-փոփի աշխարհը»[4]։ Նրա տեսահոլովակը դառնում է «վիռուսային»։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թողարկման ամսաթիվ ամենաբարձր
հորիզոնական
Oricon
Weekly
Singles
Chart
[5]
1 «PON PON PON» 20 հուլիսի 2011
2 «Tsukematsukeru» (ճապ.՝ つけまつける) 11 օգոստոսի 2012 7
3 «CANDY CANDY» 4 ապրիլի 2012 8
4 «Fashion Monster» (ճապ.՝ ファッションモンスター) 17 հոկտեմբերի 2012 5
5 «Kimi ni 100 Percent / Furisodeshon»
  (ճապ.՝ キミに100パーセント/ふりそでーしょん)
30 հունվարի 2013 3
6 «Ninjya Re Bang Bang» (ճապ.՝ にんじゃりばんばん) 20 մարտի 2013 3
7 «Invader Invader» (ճապ.՝ インベーダーインベーダー) 15 մայիսի 2013 6
8 «Mottai Night Land» (ճապ.՝ もったいないとらんど) 6 նոյեմբերի 2013 8
9 Կաղապար:Нихонго 26 փետրվարի 2014 11
10 «Family Party» (ճապ.՝ ファミリーパーティー) 16 ապրիլի 2014 2
11 «Kira Kira Killer» (ճապ.՝ きらきらキラー) 11 հունիսի 2014
12 «Mondai Girl» (ճապ.՝ もんだいガール) 18 մարտի 2015 6
13 «Crazy Party Night (Pumpkin no Gyakushū)» (ճապ.՝ Crazy Party Night ~ぱんぷきんの逆襲~) 2 սեպտեմբերի 2015 12

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թողարկման ամսաթիվ Ամենաբարձր
հորիզոնական
Հավաստագրում
Oricon
Weekly
Albums
Chart
[6]
Moshi Harajuku (ճապ.՝ もしもし原宿)
  • Մինի-ալբոմ
17 օգոստոսի 2011 18
1 Pamyu Pamyu Revolution
(ճապ.՝ ぱみゅぱみゅレボリューション)
23 մայիսի 2012 2 JP: Ոսկե
2 Nanda Сollection (ճապ.՝ なんだこれくしょん) 26 հունիսի 2013 1 JP: Պլատինե
3 Pika Pika Fantajin (ճապ.՝ ピカピカふぁんたじん) 9 հուլիսի 2014 1 JP: Ոսկե

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ռեժիսոր
2011 «PONPONPON» Ձյուն Տամուկայ
2012 «Tsukematsukeru»
«CANDY CANDY»
«Fashion Monster»
2013 «furisodeshon»
«Ninjya Re Bang Bang»
«Invader Invader»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]