Կյանք (նկար, Պիկասո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կյանք (Պիկասո)ից)
Կյանք
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1903
բարձրություն196,5 սանտիմետր[1]
լայնություն129,2 սանտիմետր[1]
ստեղծման վայրԻսպանիա
ստեղծման երկիր Իսպանիա
ուղղությունՊիկասոյի կապույտ շրջան
ժանրայլաբանություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՔլիվլենդի գեղարվեստի թանգարան
հավաքածուՔլիվլենդի գեղարվեստի թանգարան
սեփականատերJustin K. Thannhauser?, Theodore Schempp?[1], Étienne Bignou?[1], Lefevre Gallery?, Jacques Seligmann & Company?, Rhode Island School of Design Museum? և Քլիվլենդի գեղարվեստի թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Կյանք (ֆր.՝ La Vie, Zervos I 179), իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը՝ ստեղծված 1903 թվականին։ Աշխատանքը համարվում է Պիկասոյի «երկնագույն շրջանի» գագաթնակետը[2][3][4]։ Պահպանվում է Քլիվլենդի գեղարվեստի թանգարանում։

Նկարագրություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքը (La Vie) նկարվել է 1903 թվականի մայիսին Բարսելոնայում։ Նկարում պատկերված է մերկ զույգ՝ կանգնած երեխան ձեռքերում բռնած մոր առջև[5], իսկ հետին պլանում, թվում է, ստուդիայում տեղադրված են երկու նկար․ վերևինը պատկերում է մերկ և գրկախառնված զույգ, իսկ ներքևինը՝ միայնակ մերկ մարդ և շատ նման է Վինսենթ վան Գոգի «Վիշտ» նկարին։ Կտավը նկարվել է այլ մոտիվի վրա (թռչնորսի, որը հարձակվում է պառկած մերկ կնոջ վրա), որի հետքերը անզեն աչքով նկատելի են։ Նախապատրաստական էսքիզները պահվում են տարբեր հավաքածուներում և թանգարաններում․ Zervos մասնավոր հավաքածու` ինվ.№ XXII 44, Բարսելոնայում Պիկասոյի թանգարան` ինվ.№ MPB 101.507, ինվ.№ MPB 101.508 և ՓարիզիՊիկասոյի թանգարան` ինվ.№ MPP 473։

Կտավը ստեղծվել է այն ժամանակ, երբ Պիկասոն ֆինանսական հաջողության դեռ չէր հասել։ Այն ավարտից մեկ ամիս հետո վաճառվել է ֆրանսիացի արտ-դիլեր Ժան Սեն-Գոդենին և վաճառքի մասին հիշատակվել է բարսելոնյան «Liberal» թերթում[5]։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդավոր կոմպոզիցիայի մեկնաբանությունները բազմաթիվ քննարկումների տեղիք են տվել[6]։ Տղամարդու կազմվածքը ակնհայտորեն նման է Պիկասոյի ընկերոջը՝ Կարլոս Կասագեմասին, որը ինքնասպանություն է գործել Պիկասոյի՝ «Կյանք»-ը ստեղծելուց որոշ ժամանակ առաջ։ Նկարի ռենտգենյան սկանավորումը ցույց է տվել, որ Պիկասոն սկզբում նկարել էր իր ինքնանկարը, որը հետագայում փոխարինվել է ընկերոջ դիմանկարով[7]։ Այս փաստը և այն հանգամանքը, որ երկու զույգերի դիմակայությունը տեղի է ունենում ստուդիայում, մատնանշում է այն, որ կտավում նկարիչը փորձում է լուծել ռեֆլեքսային հարցեր[8]։ Քննադատները համաձայնվում են, որ վճռորոշ պահ է հանդիսանում կոմպոզիցաիայի կենտրոնի խորհրդավոր ժեստը։

Մի դիպչիր ինձ, Կոռեջո

2003 թվականին Բեհթ Յորդնեսը և Վեհմեյերը որպես այդ ժեստի հնարավոր աղբյուր են համարել Կոռեջոյի՝ Պրադո թանգարանում պահպանվող հայտնի «Մի դիպչիր ինձ» (Noli me tangere) գլուխգործոցը[9] և առաջարկել են հետևյալ մեկնաբանությունները։ Նախ՝ կենսագրական, որը վերաբերում է մոր և երեխայի միջև դիադիկ հարաբերություններին և «հոգեկան վնասվածքի և մեղքի զգացումից բխող անխուսափելի հակամարտությունների» հետևանքով առաջացած ուրացման, և երկրորդ՝ ժամանակակից նկարչի մեսիական առաքելությանը Նիցշեի տեսանկյունից․ «նրա դերը կյանքում […] արվեստի էությունն է»։ Երկու մեկնաբանությունները «իրար հետ կապված են Պիկասոյի մոր խաղացած կարևոր դերով», որը պաշտպանում և պաշտում էր իր երեխային, այդպիսով ստեղծելով մի տեսակ աստվածային երեխայի պաշտամունք, հիանալով իր որդով և նրա առաջին փորձերով «դրդել է նրան հետևել իր ուղուն» և ամրապնդել այն իրեն որպես հանճար ընկալելու մեջ։ Այդ պատճառով էլ մորը կարելի է դիտարկել որպես նկարչի «առաջին լսարան», որը հիացած է նրա ակադեմիական արվեստի վաղ վարպետությամբ։ Սակայն Պիկասոյին անձի անկախության և ժամանակակից նկարչի առաքելությունը կատարելու համար անհրաժեշտ էր հրաժարվել ինչպես մորից, այնպես էլ իրեն չհասկացող լսարանից, որը մերժել էր ժամանակակից արվեստին ուղղված նրա դիմումը։ «Ի պատախան իր առճակատմանը այդ դժվարություններին՝ Պիկասոն, կիրառելով քրիստոնեական արվեստից վերցված ավանդական լրացուցիչ տարրեր, օրինակ՝ Վերջին Ընթրիքը, հարությունը, աջը, ներկայացնում է իրեն որպես Նոր արվեստի ստեղծողի և նրա Մեսիայի, որը եկել է մեղմացնելու տառապանքը և փրկագնելու աշխարհը որպես նոր Փրկիչ, որպես նոր տեսակի տեսության ուսուցիչ, որն ազատում է իրականության սահմանափակումներից։ Այսպիսով, «Կյանք» նկարը կարելի է հասկանալ որպես պատասխան երիտասարդ Պիկասոյի ինքնակենսագրական փորձի, որպես սեփական մեկնաբանության նկարիչի իր դերի մասին և որպես անոտացիա իր սկզբունքորեն նոր արվեստի»[10]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reyes Jiménez de Garnica, Malén Gual (Edd.), Journey through the Blue. La Vie (Catalogue of the exhibition celebrated at Museu Picasso, Barcelona, October 10, 2013 to January 19, 2014). Institut de Cultura de Barcelona: Museu Picasso, Barcelona 2013. ISBN 978-84-9850-494-1
  • William H. Robinson: Picasso and the Mysteries of Life: La Vie (Cleveland Masterworks 1). Giles, London 2012, 978-1-907804-21-2[11]
  • Johannes M. Fox: Vie, La. In: Johannes M. Fox: Picassos Welt. Ein Lexikon. Projekte-Verlag Cornelius, Halle 2008, vol. 2, pp. 1297—1299. 978-3-86634-551-5
  • Raquel González-Escribano (Ed.), Picasso — Tradition and Avant-Garde. 25 years with Guernica (6 June — 4 September 2006 Museo Nacional del Prado, Museo Nacional Centro de Arte Reina Sofía). Museo Nacional del Prado, Museo Nacional Centro de Arte Reina Sofía, Madrid 2006, pp. 76-83. 978-84-8480-092-7
  • Gereon Becht-Jördens/ Peter M. Wehmeier: ‘Touch me not!’A gesture of detachment in Picasso’s La Vie as symbol of his self-concept as an artist, in: artnews.org
  • Gereon Becht-Jördens/ Peter M. Wehmeier: Picasso und die christliche Ikonographie. Mutterbeziehung und künstlerisches Selbstverständnis. Reimer Verlag, Berlin 2003. 978-3-496-01272-6
  • William H. Robinson: The Artist’s Studio in La Vie. Theater of Life and Arena of Philosophical Speculation. In: Michael FitzGerald (Ed.): The Artist’s Studio (Katalog Hartford, Cleveland 2001), Hartford 2001, pp. 63−87.
  • Gereon Becht-Jördens/Peter M. Wehmeier: Noli me tangere! Mutterbeziehung, Ablösung und künstlerische Positionsbestimmung in Picassos Blauer Periode. Zur Bedeutung christlicher Ikonographie in «La Vie». In: Franz Müller Spahn/Manfred Heuser/Eva Krebs-Roubicek (Edd.): Die ewige Jugend.Puer aeternus (Deutschsprachige Gesellschaft für Kunst und Psychopathologie des Ausdrucks, 33. Jahrestagung, Basel 1999), Basel 2000, pp. 76–86.
  • Mary Mathews Gedo: The Archaeology of a Painting. A Visit to the City of the Dead beneath Picasso’s La Vie. In: Mary Mathews Gedo: Looking at Art from the Inside Out. The psychoiconographic Approach to Modern Art. Cambridge University Press, Cambridge u. a. 1994, pp. 87-118. 0-521-43407-6
  • Marilyn McCully: Picasso und Casagemas. Eine Frage von Leben und Tod. In: Jürgen Glaesemer (Ed.): Der junge Picasso. Frühwerk und Blaue Periode (Catalogue Bern 1984), Zurich 1984, pp. 166–176.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.clevelandart.org/art/1945.24
  2. Litt, Steven (2012 թ․ դեկտեմբերի 21). «The Cleveland Museum of Art probes the mysteries of Pablo Picasso's "La Vie" in its first special "Focus" exhibition». The Plain Dealer. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. «Picasso: The Early Years, 1892-1906». National Gallery of Art. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Halle, Howard (2016 թ․ փետրվարի 12). «The 10 best Picasso paintings and sculptures, ranked». Time Out. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. 5,0 5,1 McNeese, Tim (2006). Pablo Picasso. New York: Infobase Publishing. pp. 36-37. ISBN 978-0-7910-8843-2
  6. Cf. Becht-Jördens, Gereon & Wehmeier, Peter M.: Picasso und die christliche Ikonographie. Mutterbeziehung und künstlerische Position. Dietrich Reimer, Berlin 2003, pp. 14-180, esp. pp. 14-19; pp. 44-45. 3 496 01272-2
  7. Cf. Marilyn McCully & Robert McVaugh, New light on Picasso’s La Vie, in: The Bulletin of the Cleveland Museum of Art, February 1978, pp. 67-71; Marilyn McCully, Picasso und Casagemas. Eine Frage von Leben und Tod, in: Jürgen Glaesemer (Ed.), Der junge Picasso. Frühwerk und Blaue Periode. Pro litteris, Zurich 1984, pp. 166—176; fig. d, p. 169.
  8. Cf. Michael C. Fitzgerald (Ed.), Picasso. The artist’s Studio. Yale University Press, New Haven 2001.
  9. Cf. Becht-Jördens, Gereon & Wehmeier, Peter M.: Picasso und die christliche Ikonographie. Mutterbeziehung und künstlerische Position. Dietrich Reimer, Berlin 2003, pp. 40-41; pp. 132—133; fig. 1-3, cf. Correggio, Noli me tangere, Museo del Prado, ca. 1518.
  10. All citations from Becht-Jördens, Gereon & Wehmeier, Peter M.: ‘Touch me not!’ A gesture of detachment in Picasso’s La Vie as symbol of his self-concept as an artist Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
  11. Rezension: The Cleveland Museum of Art probes the mysteries of Pablo Picasso’s «La Vie» in its first special «Focus» exhibition.