Կյանքի փուլերը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանքի փուլերը
տեսակգեղանկար
նկարիչԿասպար Դավիդ Ֆրիդրիխ
տարիմոտ 1834[1]
բարձրություն72,5 սանտիմետր
լայնություն94 սանտիմետր
ուղղությունռոմանտիզմ
ժանրայլաբանություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼայպցիգի կերպարվեստի թանգարան
հավաքածուԼայպցիգի կերպարվեստի թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 Die Lebensstufen Վիքիպահեստում

«Կյանքի փուլերը» (գերմ.՝ Die Lebensstufen), գերմանացի նկարիչ, վաղ ռոմանտիզմի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի այլաբանական նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1835 թվականին՝ մահվանից հինգ տարի առաջ։ Յուղաներկով կտավի չափերն են 72.5 × 94 սմ։ «Կյանքի փուլերը» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Կերպարվեստի թանգարանում (Լայպցիգ, Գերմանիա

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Կասպար Դավիդ Ֆրիդրիխի շատ այլ նկարներ, «Կյանքի փուլերը» ստեղծագործությունը նույնպես իրենից ներկայացնում է հեղինակի խորհրդածությունը մահվան և կյանքի վաղանցիկության մասին։

Նկարում պատկերված է ծովափ[2]։ Առաջին պլանում տարիքով տղամարդ է նկարված, որը թիկունքով է կանգնած դիտողին։ Նա քայլում է դեպի նկարում պատկերված մյուս մարդկանց մոտ՝ երկու միջին տարիքի մարդկանց և երկու երեխաների։ Այդ չորս անձինք գտնվում են փոքրիկ բլրակի ափին՝ ծովախորշի ափին։

Նկարի բոլոր մարդկանց համապատասխանում է հետին պլանում նկարված մեկական առագաստանավ, որոնցից յուրաքանչյուրը որոշակի հեռավորության վրա է գտնվում ծովափից։ Այդ հեռավորությունը խորհրդանշում է մարդկային կյանքի տարբեր փուլերը և շարժումը դեպի վերջ, դեպի մահը։

«Կյանքի փուլերը» ստեղծագործությունում պատկերված անձինք Կասպար Դավիդ Ֆրիդրիխի ընտանիքի անդամներն են։ Նկարի ծեր մարդը՝ թիկունքով պատկերված հենց ինքը հեղինակն է, նստած տղան՝ նրա կրտսեր որդին՝ Գուստավ Ադոլֆը։ Փոքր աղջիկը նրա դուստր Ագնես Ադելհայդն է, իսկ մեծահասակ աղջիկը՝ նույնպես դուստրը՝ Էմման, ցիլինդրով տղամարդը զարմիկն է՝ Յոհան Հայնրիխը[3]։

Կասպար Դավիդ Ֆրիդրիխի մեծ թվով կտավներում ինչ-որ հատուկ տեղանք նկարված չէ։ Սակայն այս մի կտավում հեղինակը վրձնել է Ուտկեյկը՝ Գրայֆսվալդից ոչ հեռու, որը հեղինակի ծննդավայրն է ու գտնվում է ժամանակակից Գերմանիայի հյուսիս-արևելքում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Բալթիկ ծովի մի նավահանգիստ մայրամուտի պահին։ Հետին պլանում, ծովում նկատվում են երեք առագաստանավեր, որոնք հետ են վերադառնում դեպի նավահանգիստ։ Մեծ նավը, որը կենտրոնում է նկարված՝ իջեցնում է առագաստները։ Երկու փոքրիկ նավակները գրեթե հասել են ծովափին, դրանցից աջը լողում է դեպի մարդկանց խումբը։

Անձանց հագուստներից դատելով երևում է, որ վերջիններս քաղաքացիներ են։ Նրանցից մեկը՝ փոքրիկ տղան գլխավերևում պահել է շվեդական դրոշակ, իսկ նրա մոտ գտնվող աջնակը ձգվում է դեպի դրոշակը։ Երեխաներից աջ կողմ նկարված է կիսապառկած մի կին, որը հակվել է դեպի երեխաները և բարձրացրել է աջ ձեռքը։

Պատկերված անձինք կազմել են կիսաշրջան, որի կենտրոնում պատկերված են երեխաները, իսկ նրանցից աջ ու ահյակ՝ տղամարդ ու կին։ Բոլորից ձախ, մի փոքր հեռու նկարված է կանգնած ծերունազարդ մի տղամարդ՝ թիկունքով (թիկունքով պատկերված ևս մեկ հերոսի է նկարել Դավիդ Կասպարը «Ճամփորդը ծով մշուշի առջև» կտավում)։ Բոլոր մարդիկ, բացառությամբ ծերունու, հագնված են ամառային հանդերձանք, իսկ ծերունին՝ անձրևանոց և բոլորագլխարկ։

Ինչպես նշվեց վերևում բոլոր անձանց մեկական առագաստանավ է համապատասխանում։ Կենտրոնում նկարված նավը խորհրդանշում է մորը, ափին մոտ գտնվող երկու փոքրիկ նավակները՝ երեխաներին. այդ նավակները նոր-նոր են սկսել լողալ մաքուր ու սակավ ջրերում։ Հորիզոնում երևացող նավերը խորհրդանշում են տղամարդկանց կյանքի ավելի ուշ փուլերը։ Ամենահեռավոր նավը կարծես անհետանում է հորիզոնից. այն խորհրդանշում է ծերունուն, որը սպասում է իր մահվանը[4]։

Շվեդական դրոշակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրայֆսվալդը Կասպար Դավիդի հարազատ քաղաքն է, որը պատկանում էր Պոմերանիայի հերցոգությանը մինչև 1630 թվականը։ Իսկ դրանից հետո մինչև 1815 թվականը Շվեդիայի տիրապետության տակ էր։ Նկարում պատկերված տղայի ձեռքին Շվեդիայի դրոշն է. նկարը ստեղծելուց 20 տարի առաջ Գրայֆսվալդը հանձնվեց Պրուսիայի թագավորությանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Börsch-Supan, Helmut & Jähnig, Karl Wilhelm, 1973: Caspar David Friedrich. Gemälde, Druckgraphik und bildmäßige Zeichnungen. Munich: Prestel Verlag. 3-7913-0053-9
  • Schmied, Wieland, 1992. Caspar David Friedrich. Cologne: DuMont. 3-8321-7207-6
  • Schmied, Wieland, 1999: Harenberg Museum der Malerei. 525 Meisterwerke aus sieben Jahrhunderten. Dortmund: Harenberg Lexikon Verlag. 3-611-00814-1
  • Siegel, Linda, 1978: Caspar David Friedrich and the Age of German Romanticism. Branden Publishing Co. 0-8283-1659-7.
  • Vaughan, William, 1994: German Romantic Painting (2nd edn). Yale University Press. 0-300-06047-5
  • Vaughan, William, 2004: Friedrich. London: Phaidon Press. 0-7148-4060-2
  • Wolf, Norbert, 2003: Friedrich. Cologne: Taschen. 3-8228-2293-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://mdbk.de/sammlungen/#online-collection
  2. Vaughan, 297
  3. Börsch-Supan (1973), p. 629-30
  4. 100 Meisterwerke. «Die Lebensstufen von Caspar David Friedrich (1774—1840).» In: TV Hören und Sehen, 29 2011, p. 130

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]