Կյանքի պար (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կյանքի պար
Edvard Munch - The dance of life (1899-1900).jpg
տեսակգեղանկար[1]
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1899
բարձրություն129 սանտիմետր և 125 սանտիմետր[1]
լայնություն191 սանտիմետր[1]
ուղղությունէքսպրեսիոնիզմ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱրվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1]
հավաքածուԱրվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1]
http://samling.nasjonalmuseet.no/en/object/NG.M.00941 կայք

Կյանքի պար (նորվ.՝ Livets dans), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարը։ Այն նկարվել է 1899-1900 թվականներին։ Կտավը համարվում է Մունկի «Կյանքի ֆրիզ» շրջանի գլխավոր ստեղծագործություններից մեկը։ 1910 թվականից գտնվում է Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է ամառային տոնակատարություն։ Երիտասարդներն ու աղջիկները զույգերով պարում են ծովի ափին լուսնկա գիշերին (կտավում ճանաչելի է իրական վայրը՝ Օսգորստրանը, որտեղ պարբերաբար կազմակերպում էին պարեր)[2]։ Տոնախմբության մասնակիցների մեջ առանձնանում են երեք աղջիկների ֆիգուրներ՝ սիմվոլիկ գույներով զգեստներով՝ սպիտակ, կարմիր և սև։ Ճերմակ զգեստով աղջիկը կանգնած է ձախից, մի փոքր հեռու պարողներից․ նրա ձեռքը ձգված է դեպի բարձր ցողունի վրա գտնվող ծաղիկը։ Կարմիր զգեստով կինը պարում է տղամարդու հետ, որին հեղինակը տվել է իր իսկ սեփական կերպարանքը[3]: Նրանք պատկերված են յուղաներկի կենտրոնում։ Իսկ սևազգեստ կինը նկարում կանգնած է աջ ծայրում։ Վերջինս, ինչպես որ սպիտակազգեստ կինը, նույնպես չունի պարընկեր և խանդոտ հայացքով նայում է պարողներին։ Սյուժեի առումով այս կտավը նման է Մունկի «Կնոջ երեք տարիքները» ստեղծագործությանը (սա հայտնի է նաև «Սֆինքս» անվանումով)[2][3]։

Ներշնչման աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Մունկի արվեստի հետազոտողները ենթադրում են, որ նոր կտավի սյուժեն նկարչին հուշել է դանիացի սիմվոլիստ Հելգե Ռոդեի «Վալսի հոսանքը» պիեսի սյուժեն[3][4]։ Նկարիչը ինքը հաստատել է, որ «Կյանքի պար» կտավի հիմքում ընկած են նրա առաջին սիրո հիշողությունները Միլի Տուլլայի հետ.

Aquote1.png Մեծ նկարի կենտրոնում՝ վրձնած այս ամռանը, ես պարում եմ իմ առաջին սիրո հետ․ այս նկարը հիշողություն է նրա մասին։ Ձախից ճերմակազգեստ աղջիկ է, ժպտալով ձգտում է հասնել սիրո ծաղկին։ Աջից սգավոր մի կին է կանգնած, որը տագնապով հետևում է պարող զույգին...[2]։ Aquote2.png

Մունկի կենսագիր Ատլե Նեսը գրում է, որ նկարի սպիտակազգեստ կինը երիտասարդ Միլի Տուլլան է, որը դեռևս հույս ունի սիրուն հասնելու․․․Սևազգեստ կինը, ով ավելի մեծահասակ է, Տուլան է՝ սեփական պարտությունը ընդունած[3]։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://samling.nasjonalmuseet.no/en/object/NG.M.00941
  2. 2,0 2,1 2,2 Ульрих Бишофф. Эдвард Мунк. TASCHEN/Арт-родник, 2008
  3. 3,0 3,1 3,2 3,3 Атле Нэсс. Эдвард Мунк: Биография художника. Издательство «Весь Мир», 2007.
  4. Livets dans, 1899–1900 на сайте Национальной галереи Осло (норв.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]