Կյանքի պատուհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանքի պատուհանը Գերմանիայում

Կյանքի պատուհան, «բեյբի բոքս» (անգլ.՝ Baby hatch), հատուկ սարքավորում բժշկական հաստատությունում՝ մետաղապլաստմասե պատուհանի տեսքով փողոցի կողմից և մահճակալ-օրորոց՝ հաստատության ներսից։ Բացելով «կյանքի պատուհանը»` մարդիկ (սովորաբար մայրերը) իրենց երեխային դնում են օրորոցի վրա, որից հետո փակում են պատուհանը, կամ այն փակվում է ավտոմատ կերպով 1 րոպեի ընթացքում։ Պատուհանի փեղկը արգելափակվում է 30 վայրկյան հետո, որից հետո հաստատության դրսի կողմից այն հնարավոր չի լինում բացել[1]։ «Կյանքի պատուհանի» շրջակայքում չկան պահակներ և տեսաձայնագրող սարքեր։ Թողած երեխայի մասին հաստատության ներսում տեղեկանում են տագնապային զանգով կամ էլեկտրական լամպի թարթելուց հետո։

«Բեյբի բոքսը» Չեխիայում

Երեխային զննում են մասնագետները և կատարում են նախնական վերլուծություն. հենց այդ նպատակով «բեյբի բոքսերը» տեղադրվում են բժշկական հաստատություններում։ Թողնված երեխայի մասին հայտնում են ոստիկանությանը և խնամակալությամբ զբաղվող մարմիններին։ Մայրը, ով թողել է իր երեխային «բեյբի բոքսում», չի կրում քրեական պատասխանատվություն, եթե երեխայի վրա չի հայտնաբերվել ֆիզիկական բռնության հետքեր, հակառակ դեպքում նրան կսկսեն հետախուզել։ Եթե «բեյբի բոքսում» երեխային թողնելուց հետո ծնողը զղջա իր քայլի համար, ապա նա ունի առավելագույնը կես ժամ ժամանակ երեխային հետ վերցնելու համար, իսկ կես ժամ հետո երեխան կանցնի հաստատության բուժաշխատակիցների խնամակալության տակ։ Այս ժամկետը որոշ երկրներում տարբեր է։ Բուժզննումից հետո երեխային ուղարկում են խնամակալական հաստատություն, որտեղից նրան կարող են որդեգրել։

Եթե կարճ ժամանակ անց ծնողը զղջում և ցանկանում է երեխային հետ վերցնել, ապա կատարվում է համապատասխան ԴՆԹ փորձաքննություն, որի հաստատման դեպքում երեխային հանձնում են ծնողին. դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ երեխան տվյալ պահին այլ անձանց կողմից որդեգրված չէ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]