Jump to content

Կյանքի ճանապարհ (ռազմա-պատմական կենտրոն)

Կյանքի ճանապարհ
Լադոգա լճի հատակից բարձրացված իսկական ԳԱԶ-ԱԱ («Պոլուտորկա») մեքենա Կոբոնա գյուղի Ռազմա-պատմական կենտրոնի տարածքում
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿիրովսկի շրջան
ՎայրԿոբոնա
Հիմնադրվել է2014
60°1′26.695″N 31°32′54.928″E / 60.02408194°N 31.54859111°E / 60.02408194; 31.54859111
Քարտեզ
Քարտեզ
Կատամարան՝ վերհան ճախարակով, որն օգտագործվել է ջրում հայտնաբերված պատերազմական ժամանակաշրջանի արտեֆակտները դուրս բերելու համար

«Կյանքի ճանապարհ», ռազմա-պատմական կենտրոն, բացօթյա թանգարան, որը նվիրված է Լենինգրադի պաշարմանը և Կոբոնո-Կարեջա նավահանգստի նշանակությանը որպես Հայրենական մեծ պատերազմի և պաշարման ժամանակ «Կյանքի ճանապարհ» անունը ստացած ջրային ուղու երկու նավահանգիստներից մեկը[1]:

Թանգարանը գտնվում է նախկին Կոբոնո-Կարեջա նավահանգստի տարածքում, որը կառուցվել է հատուկ «Կյանքի ճանապարհը» սպասարկելու համար։ Նավահանգստի շենքերը չեն պահպանվել։

2010-ական թվականների սկզբին այս վայրում կառուցվել է «Ջոլի Ռոջեր» հանգստի կենտրոնը (հետագայում՝ Պորտ Կոբոնա), որի տարածքում գտնվում է թանգարան[2]: Իր գոյության առաջին տարիներին թանգարանը կոչվում էր «Կյանքի ճանապարհ։ Կոբոնո-Կարեջի նավահանգիստ»[3]: Թանգարանի ղեկավարը Սերգեյ Մարկովն է[4][5]:

Այս թանգարանը չպետք է շփոթել Կոբոնա գյուղում գտնվող և նույն ժամանակաշրջանին թեմատիկորեն կապված մեկ այլ թանգարանի՝ «Կոբոնա. Կյանքի ճանապարհ» թանգարանի հետ[3]:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական պատմության կենտրոնը Լենինգրադի պաշարմանը նվիրված ամենաերիտասարդ թանգարաններից մեկն է. այն հիմնադրվել է 2014 թվականի մայիսի 8-ին[6]: Սա բացօթյա թանգարան է, որի տարածքում ներկայացված են սարքավորումների և զենքի օրինակներ, որոնք օգտագործվել են «Կյանքի ճանապարհով» ապրանքներ և մարդկանց տեղափոխելու, ինչպես նաև պաշտպանության համար։ Թանգարանի ցուցադրությունը ներառում է մեքենաների պահպանված հատվածներ և վերականգնված «ԶԻՍ-5» և «ԳԱԶ-ԱԱ» «Պոլուտորկա»[6] մեքենաներ, ինչպես նաև գերմանական «Հեյնկել 111»(Heinkel He 111) ռմբակոծիչի բեկորներ, որը խփվել էր «Կյանքի ճանապարհի» վրա ավիահարված հասցնելու ժամանակ։ Բոլոր այդ մուշները բարձրացվել են Լադոգա լճի հատակից[1]:

Բացի այդ, ցուցահանդեսում ներկայացված է «Լ» շարքի դիզելային շոգեքարշի մի հատված, ճիշտ նույնատիպ շգեքարշներ են երթևեկել «Կյանքի ճանապարհի» երկաթուղային երթուղով (սխալմունք է. «L» շարքի շոգեքարշները արտադրվել են 1945 թվականի վերջից, իսկ կոնկրետ 4351-ը կառուցվել է 1951 թվականին): Նեղուղի երկաթուղին, որի շինարարությունը ղեկավարում էր ինժեներ Իվան Զուբկովը, անցնում էր Վոյբոկալո-Կոբոնա-Կոսա երթուղով և օգտագործվում էր քաղաք սննդամթերքի ցամաքային փոխադրման և բնակիչների տարհանման համար[7]: Թանգարանի տարածքում կան բազմաթիվ ցուցասրահներ, որոնք նվիրված են պատերազմի և շրջափակման տարիներին երկաթուղային աշխատակիցների աշխատանքին և սխրանքներին[8][1]:

Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվում է Լադոգա լճում աշխատող ջրասուզորդների գտածոներով[4][1]: Թանգարանի աշխատակիցների օգնությամբ ջրից բարձրացված սարքավորումները վերականգնվում են տեղում՝ նախքան տեղադրումը[4]:

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն մասնակցել է թանգարանի ցուցանմուշներից մեկի՝ երեք տոննա քաշով ԶԻՍ-5-ի Լադոգա լճի հատակից բարձրացմանը։ Միաժամանակ, գտնված մեքենան տեղադրվել է թանգարանում իր ներկայիս տեղում[8]: Թանգարանի աշխատակիցների մասնակցությամբ բարձրացված և վերականգնված մեքենաներից մեկը հետագայում մասնակցել է Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած Հաղթանակի շքերթին[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 «Кобоно-Кареджский порт — необычный блокадный музей под открытым небом». Рамблер/новости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  2. Недаром Ладога — родная! Archive copy Wayback Machine-ի միջոցով: kupsilla.ru
  3. 1 2 «Два музея в одной деревне». spbvedomosti.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  4. 1 2 3 4 «О защитниках Дороги жизни расскажут в музеях». spbdnevnik.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  5. «Сохранение памяти о блокаде: новые музеи и современные формы работы». ТАСС. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  6. 1 2 lenobl.ru. «Со дна Ладоги подняли «трехтонку»». SyasNews - новости г. Сясьстрой и Волховского района (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  7. «Два музея в одной деревне». spbvedomosti.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  8. 1 2 lenobl.ru. «Со дна Ладоги подняли «трехтонку»». SyasNews - новости г. Сясьстрой и Волховского района (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյանքի ճանապարհ (ռազմա-պատմական կենտրոն)» հոդվածին։