Կյանքի ճակատամարտը։ Սիրո պատմություն
Կյանքի ճակատամարտ։ Սիրո պատմություն անգլ.՝ The Battle of Life: A Love Story | |
|---|---|
| Ենթավերնագիր | A Love Story |
| Հեղինակ | Չարլզ Դիքենս |
| Տեսակ | նովել |
| Թեմա | Սուրբ Ծնունդ |
| Բնօրինակ լեզու | անգլերեն |
| Լեզու | անգլերեն |
| Ստեղծման տարեթիվ | 1846 |
| Նախորդ | Ծղրիդը օջախի ետևում |
| Հաջորդ | Pictures from Italy? |
| Երկիր | |
| Հրատարակիչ | Bradbury and Evans? |
| Հրատարակման տարեթիվ | 1846[1] |
Կյանքի ճակատամարտը։ Սիրո պատմություն (անգլ.՝ The Battle of Life: A Love Story), Չարլզ Դիկենսի վեպերից է, որն առաջին անգամ հրատարակվել է 1846 թվականին։ Սա նրա Ծննդյան տոների գրքեր շարքի չորրորդ գիրքն է, որին նախորդել է Ծղրիդն վառարանի ետևում գիրքը[2]։ Դեպքերը կատարվում են անգլիական մի գյուղում, որը պատմական ճակատամարտի վայր է։ Հերոսներից ոմանք փոխաբերական իմաստով ճակատամարտին առնչվում են կյանքի պայքարով։ Այստեղից էլ առաջացել է վեպի վերնագիրը։
Ճակատամարտը Սուրբ Ծննդյան գրքերից միակն է, որը գերբնական կամ բացահայտ կրոնական տարրեր չունի (տեսարաններից մեկը տեղի է ունենում Ծննդյան տոների ժամանակ, բայց դա վերջին տեսարանը չէ)։ Պատմությունը նմանություն ունի The Cricket on the Hearth-ին՝ երկու առումներով․ այն չի կատարվում քաղաքային վայրում և, ինչպես բնորոշ է Դիկենսին, վեպն ունի երջանիկ ավարտ։ Սա Դիկենսի առավել քիչ հայտնի գործերից է, որն առավել հայտնի դառնալու միտում երբեք չի ունեցել։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու քույրեր երջանիկ ապրում են Անգլիական մի գյուղում՝ իրենց երկու ծառաներ Քլեմենսի Նյուքամի և Բեն Բրիթընի, իրենց բարեհոգի, ամուրի հոր՝ դոկտոր Ջեդլերի հետ միասին։ Դոկտոր Ջեդլերի փիլիսոփայությունը կյանքին որպես ֆարսի վերաբերվելու մեջ էր։ Մարիոնը, փոքր քույրը նշանված է Ջեդլերի խնամակալ Ալֆրեդ Հեթֆիլդի հետ, ով լքում է գյուղը՝ ուսումը շարունակելու նպատակով։ Նա Մարիոնին վստահում է Գրեյսին և խոստանում է վերադառնալ ու խնդրել նրա ձեռքը։
Իրավաբաններ Սնիչին և Քրեգսը կարծում են, որ Մայքլ Ուորդենը, մի ազատամիտ մարդ, ով պատրաստվում է լքել երկիրը, փորձում է համոզել փոքր քրոջը փախչել երկրից։ Մի գիշեր Քլեմենսին լրտեսում է Մարիոնին Ուորդենի հետ թաքուն հանդիպման ժամանակ։ Այնուամենայնիվ, Ալֆրեդի վերադարձի օրը պարզվում է, որ Մարիոնը փախել է։ Նրա ենթադրյալ փախուստը մեծ վիշտ է պատճառում թե՛ հորը, և թե՛ քրոջը։
Վեց տարի անց։ Քլեմենսին ամուսնացել է Բրիթընի հետ և նրանք գյուղում պանդոկ են հիմնել։ Ալֆրեդը Մարիոնի փոխարեն ամուսնանում է Գրեյսի հետ, որը նրան Մարիոն անունով դուստր է պարգևում։ Մարիոնի ծննդյան օրը Գրեյսն Ալֆրեդին խոստովանում է, որ Մարիոնը խոստացել է անձամբ բացատրել իր այսպես կոչված փախուստի պատճառը։
Այդ երեկո, մինչ արևի մայր մտնելը, Մարիոնն իսկապես հայտնվում է և բացատրում իր անհետանալը։ Պարզվում է, որ Մարիոնը չի «փախել», այլ ապրում էր իր հորաքույր Մարթայի տանը, որպեսզի Ալֆրեդը սիրահարվի Գրեյսին։ Արցունքներ են թափվում, երջանկությունը և ներողամտությունն են թագավորում, քանզի կորած քույրը վերամիավորվել է մյուսների հետ։ Ուորդենը նույնպես վերադառնում է և դոկտոր Ջեդլերի թույլտվությամբ ամուսնանում Մարիոնի հետ։
Փուլային ադապտացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Ռիչարդ Սմիթը վերանշակել է Կյանքի ճակատամարտը, որը 1846 թվականին հաջողությամբ ներկայացվել է Սուրեյ թատրոնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ «The Battle of Life». Loyal Books. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյանքի ճակատամարտը։ Սիրո պատմություն» հոդվածին։ |
| ||||||