Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1921
Հրատարակվել է1922
ՎիքիդարանԿյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի

«Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի», Հովհաննես Թումանյանի քառյակներից, հեղինակն այն գրել է 1921 թվականի սեպտեմբերի 5-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի № 109 և № 110 ֆոնդերում պահվում է երկու ինքնագիր։ Ինքնագրերից մեկի (№ 110) վերջում բանաստեղծը գրել է՝ «Պոլիս և հիվանդություն»։

Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Նվարդ Թումանյանը հիշում է հոր հետևյալ խոսքերը. «...Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1922 թվականին Կ. Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 64-րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 215-րդ էջում։

Արտատպվում է «Բանաստեղծություններ» ժողովածուից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նվարդ Թումանյան, էջ 305
  2. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 528.