Jump to content

Կկու մեղուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nomada ցեղի կկու մեղուներ

Կկու մեղուներ (անգլ.՝ Cuckoo bee), մեղուներ են, որոնք իրենց սերնդի պահպանման համար օգտագործում են կեպտոպարազիտիզմը։ Մի քանի հազար տեսակները մեղուների տարբեր ընտանիքներից են[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր անվանումն ստացել է կկուների վարքի նմանության պատճառով։ Էկոլոգիական այս խմբի մեղուները ներխուժում են այլ ցեղի կամ տեսակի մեղուների բների մեջ, որտեղ ձվադրում են։ Ձվից դուրս եկած մակաբույծի թրթուրը սնվում է տեր-տեսակի հավաքած պաշարներով։ Չեն կառուցում իրենց բները։ Մյուս մեղուներից արտաքնապես տարբերվում են ծաղկափոշի հավաքելու ապարատի բացակայությամբ,որոնք վերածվել են կարճացած մազային վերջավորության։ Օրինակ՝ Nomada ցեղի մեղուների այդ վերջավորությունը այնքան փոքր է, որ նրանք հիշեցնում են կրետներին[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական այս խմբի ներկայացուցիչները առաջացել են իրարից անկախ տարբեր ընտանիքների և ենթաընտանիքների մեղուներից։ Ամերիկացի ապիոլոգ Չարլզ Միչեները (C. D. Michener, 2000) սոցիալական մեղուների մոտ հաշվառել է այդ տեսակ մակաբուծության առնվազն 16 ճյուղ (գլխավորապես Apidae ընտանիքում), նաև մենակյաց մեղուների մոտ մակաբուծության առաջացման 31 դեպք (գլխավորապես Apidae, Megachilidae և Halictidae ընտանիքների մոտ)։ Ընդհանուր առմամբ այս տեսակները մի քանի հազարն են, ինչը մեղուների տեսակների բազմազանության մեջ համեմատաբար մեծ մասնաբաժին է հանդիսանում։ Տիպիկ ներկայացուցիչ է հանդիսանում Nomadinae ենթաընտանիքը։ Nomada ցեղի ավելի քան 700 տեսակ մակաբույծ են այլ տեսակի մեղուների մոտ, օրինակ՝ Andrena, Lasioglossum, Eucera, Melitta и Panurgus ցեղերի մոտ[1]։

Կկու-մեղուները դեռևս չեն հայտնաբերվել Andrenidae, Melittidae и Stenotritidae ընտանիքներում և հավանաբար, Colletidae ընտանիքում. Կան չհաստատված տվյալներ Hylaeinae ենթաընտանիքի հավայան տեսակների վերաբերյալ, որոնք կքրող են լինել մակաբուծ[1]։

Կկու կրետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Psithyrus (անգլ.՝ Cuckoo bumblebees; 29 Bombusտեսակի կրետների ենթացեղ) խմբում առանձնացված ցեղի ներկաացուցիչները հանդիսանում են այդ էկոլոգիական խմբի տիպիկ ներկայացուցիչ։ նրանք մակաբուծվում են Bombus ցեղի կրետների բներում և կորցրել են ծաղկափոշի հավաքելու ունակությունը[2]։

Ծանոթագրութուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Радченко В. Г., Ю. А. Песенко. Биология пчёл (Hymenoptera, Apoidea) / Отв. ред. Г. С. Медведев. — СПб.: ЗИН РАН, 1994. — 350 с. — 600 экз.
  2. Williams, P.H. 1994. Phylogenetic relationships among bumblebees (Bombus Latr.): A reappraisal of morphological evidence. Systematic Entomology 19: 327—344.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Радченко В. Г., Ю. А. Песенко. Биология пчёл (Hymenoptera, Apoidea) / Отв. ред. Г. С. Медведев. — СПб.: ЗИН РАН, 1994. — 350 с. — 600 экз.
  • Michener, C.D. (2000). The Bees of the World. — Johns Hopkins University Press. — 913 pp.