Կլոր սեղանի ասպետները։ Արքա Արթուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոր սեղանի ասպետները։ Արքա Արթուր
անգլ.՝ King Arthur: Legend of the Sword
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ[1], ֆենթեզի ֆիլմ, դրամա և միջնադարի մասին ֆիլմ
ԹեմաԱրթուր
Հիմքպատմվածքներ Արթուր թագավորի մասին
Թվականմայիսի 11, 2017[2] և մայիսի 12, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳայ Ռիչի[3][1][4][…]
ՊրոդյուսերԱկիվա Գոլդսման
Սցենարի հեղինակՋոբի Հարոլդ, Գայ Ռիչի և Լայոնել Ուիգրեմ
ԴերակատարներՉարլի Հանեմ[3][5][6], Ջիմոն Հոնսու, Էյդան Գիլեն, Ջուդ Լոու, Էրիկ Բանա, Ասթրիդ Բերժե-Ֆրիսբի, Անաբել Ուոլիս[7], Հերմայն Քորֆիլդ[7], Քեթի ՄաքԳրաթ[7], Դևիդ Բեքհեմ[7], Միքայել Պերսբրանդտ[7], Ֆրեդի Ֆոքս[7], Նիլ Մեսքել[7], Փիթեր Գինես[7], Մայքլ Մաքելհաթոն[7], Փիթեր Ֆերդինանդո[7], Էլայն Փաուել[7], Ջորջինա Քեմփբել[7], Ջեոֆ Բել[7], Քինգսլի Բեն-Ադիր, Լորեյն Բրյուս, Միլի Բրեյդի, Փոփի Դելևին, Թոմ Վու և Քրեյգ ՄակԳինլեյ
ՕպերատորՋոն Մեթիսոն
ԵրաժշտությունԴանիել Փեմբերթոն
ՄոնտաժՋեյմս Հերբերտ
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԼևեսդենի Warner Bros. Studios ընկերություն[8], Վինձորի մեծ այգի, Էրիրի[8], Quiraing? և Ուեսթեր Ռոս
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն127 րոպե
Պաշտոնական կայքէջ
 King Arthur: Legend of the Sword Վիքիպահեստում

«Կլոր սեղանի ասպետները։ Արքա Արթուր» (անգլ.՝ King Arthur: Legend of the Sword), ռեժիսոր Գայ Ռիչիի ֆենթեզի արկածային ֆիլմը՝ նկարահանված արքա Արթուրի մասին լեգենդի մոտիվներով։ Արթուրի դերը կատարում է Չարլի Հանեմը, իսկ մյուս գլխավոր դերերում հանդես են գալիս Աստրիդ Բերժե-Ֆրիսբին, Ջիմոն Հոնսուն և Ջուդ Լոուն։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2017 թվականի մայիսի 12-ին[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցային պատանյակ Արթուրը ղեկավարում է իր բանդային, որը հետախուզում է Լոնդինիումի նրբանցքներում։ Նա չէր հասկանում, թե ինչպիսի կյանքի համար է ծնվել, մինչև որ իր ձեռքերում չհայտնվեց Էկսկալիբուր թուրը, իսկ թրի հետ միասին նաև իր ապագան։ Կանչելով Էկսկալիբուրի ակնթարթային ուժը՝ Արթուրը ստիպված է ընդունել մի քանի բարդ որոշումներ։ Հանդիպելով դիմադրության և Գվինևրա անվամբ հանելուկային երիտասարդ կնոջը՝ նա պետք է սովորեր տիրապետել թրին, դեմ առ դեմ հանդիպեր իր դևերին և համախմբի ժողովրդին, որպեսզի հաղթի բռնապետ Վորտիգերնին և դառնա թագավոր։ Վերջինս նրանից խլել էր թագը, սպանել ծնողներին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Չարլի Հանեմ Արթուր արքա Արթուր
Աստրիդ Բերժե Ֆրիսբի Գվինևրա Գվինևրա
Ջուդ Լոու Վորտիգերն Վորտիգերն
Ջիմոն Հոնսու Բեդիվեր Բեդիվեր
Էրիկ Բանա Ուտեր Պենդրագոն արքա Ուտեր Պենդրագոն
Միքայել Պերսբրանտ Կյարտան Կյարտան
Գերմիոնա Կորֆիլդ Սիրենա Սիրենա
Անաբել Վոլիս[10] Մեգգի դևա Մեգգի
Էյդան Գիլեն «Սագի յուղ» Բիլլ «Սագի յուղ» Բիլլ
Դևիդ Բեքհեմ խաբեբաների առաջնորդը խաբեբաների առաջնորդը
Էեթի Մակգրատ Էլզա Էլզա
Մայքլ ՄաքԷլհաթոն Ջեքի աչքը Ջեքի աչքը

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 27-ին Warner Bros.-ը Գայ Ռիչիին առաջարկեց Ջոբի Հարոլդայի սցենարի հիման վրա նկարահանել նոր ֆիլմ՝ Արթուր արքայի լեգենդի հիման վրա։ Պլանավորվում է, որ ֆիլմը կդառնա պլանավորված ֆիլմերի հեքսալոգիայի առաջին մասը[11]։ 2014 թվականի ապրիլի 10-ին հայտարարվեց, որ ֆիլմի շնորհանդեսը ԱՄՆ-ում կկայանա 2016 թվականի հուլիսի 22-ին[12]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 21-ին Իդրիս Էլբան սկսեց բանակցություններ վարել Բեդիվերայի՝ Արթուրի հոր աջ ձեռքի դերի համար, ով պատրաստվում էր մարզել նրան[13]։ 2014 թվականի օգոստոսի 27-ին հայտնի դարձավ, որ Չարլի Հաննեմը խաղալու է Արթուրի դերը[14], իսկ Էլիզաբեթ Օլսենը՝ դիտարկվում է որպես գլխավոր կնոջ դերակատար։ Արթուր արքայի դերի համար առաջարկվել էին նաև Հենրի Կավիլլը և Ջայ Կորտնին[15]։ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Deadline.com-ը հայտարարեց, որ Աստրիդ Բերժե-Ֆրիսբին խաղալու է Գվինևրայի դերը[16]։ Գվինևրայի դերի թեկնածուներն են եղել նաև Ֆելիսիտի Ջոնսը և Ալիսիա Վիկանդերը (բացառությամբ Օլսենի)[17]։ 2014 թվականի նոյեմբերի 14-ին Variety-ն հայտարարեց, որ Ջուդ Լոուն բանակցություններ է վարում գլխավոր չարագործի դերի համար, իսկ Իդրիս Էլբան պայմանագիր չի կնքել ֆիլմի նկարահանումների վերաբերյալ և Գայ Ռիչին Արթուրի ուսուցչի համար փնտրում է ուրիշ դերասանի[18]։ 2014 թվականի նոյեմբերի 19-ին Ջիմոն Հոնսուն Արթուրի ուսուցչի դերի համար սկսեց բանակցություններ վարել[19]։ 2015 թվականի փետրվարի 11-ին Էրիկ Բանան միացավ դերասանական կազմին՝ Ուտերի՝ Արթուր արքայի հոր դերով։ Ուտերի դերը սկզբում պլանավորված էր Լիամ Նիսոնի համար[20]։ 2015 թվականի մարտի 6-ին Միքայել Պերսբրանդտը ստացավ Կյարտան չարագործի՝ վիկինգների արքայի ներկայացուցչի դերը[21][22]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներն սկսեցին 2015 թվականի մարտի 10-ին Մեծ Բրիտանիայում՝ Warner Bros. Studios, Leavesden կինոստուդիայում։ Ֆիլմը նաև նկարահանվել է Ուելսում և Շոտլանդիայում[23]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 21-ին Warner Bros.-ը ֆիլմի թողարկումը տեղափոխեց 2017 թվականի փետրվարի 17-ին[24]։ 2016 թվականի հունվարի 21-ին Warner Bros.-ը հայտարարեց, որ թողարկումը կրկին տեղափոխվում է 2017 թվականի մարտի 24[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt3496992/
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 http://www.filmaffinity.com/es/film772364.html
  4. http://www.filmstarts.de/kritiken/178855.html
  5. http://www.imdb.com/title/tt3496992/fullcredits
  6. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178855.html
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,0 8,1 http://www.imdb.com/title/tt3496992/locations?ref_=tt_dt_dt
  9. Gonzalez, Umberto (2016 թ․ դեկտեմբերի 6). «'King Arthur' Shuffled to May 2017, 'CHiPs' Bumped From Summer» (անգլերեն). thewrap.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. Tartaglione, Nancy (2015 թ․ մարտի 17). «Annabelle Wallis Joins Guy Ritchie's 'Knights Of The Roundtable: King Arthur'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  11. Fleming Jr, Mike (2014 թ․ հունվարի 27). «Will Guy Ritchie Pull Sword From Stone After All And Make King Arthur Movie At Warner Bros?» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  12. McNary, Dave (2014 թ․ ապրիլի 10). «Guy Ritchie's 'King Arthur' Set for July 2016 Release» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  13. Sneider, Jeff; Ge, Linda (2014 թ․ հուլիսի 21). «Idris Elba in Talks to Star in Guy Ritchie's 'Knights of the Roundtable: King Arthur'» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Fleming Jr, Mike (2014 թ․ օգոստոսի 27). «'Sons Of Anarchy's Charlie Hunnam Is Guy Ritchie's Choice For King Arthur» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  15. McNary, Dave (2014 թ․ օգոստոսի 27). «Charlie Hunnam to Play King Arthur for Guy Ritchie» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  16. Fleming Jr, Mike (2014 թ․ սեպտեմբերի 18). «'King Arthur' Crowns Its Guinevere» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  17. Kroll, Justin (2014 թ․ սեպտեմբերի 18). «'I Origins' Actress to Play Female Lead in 'King Arthur'» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  18. Kroll, Justin (2014 թ․ նոյեմբերի 14). «Jude Law Circling Villainous Role in Guy Ritchie's King Arthur Film (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  19. Kroll, Justin (2014 թ․ նոյեմբերի 19). «Djimon Hounsou Eyes Merlin-Like Role in 'Knights of the Round Table' (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  20. Kroll, Justin (2015 թ․ փետրվարի 11). «Eric Bana to Play King Arthur's Father in 'Knights of the Round Table' (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  21. Ford, Rebecca (2015 թ․ մարտի 6). «Guy Ritchie's 'King Arthur' Adds Swedish Actor Mikael Persbrandt» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  22. Madison, Charles (2015 թ․ մարտի 6). «Mikael Persbrandt cast as Viking bad guy in Guy Ritchie's King Arthur movie» (անգլերեն). Film Divider. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  23. «Director Guy Ritchie's New King Arthur Movie Now in Production» (անգլերեն). Warner Bros. 2015 թ․ մարտի 10. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  24. D'Alessandro, Anthony (2015 թ․ դեկտեմբերի 21). «Guy Ritchie's King Arthur Film Gallops To 2017, 'Lights Out' Set For Summer» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  25. McNary, Dave (2016 թ․ հունվարի 21). «Charlie Hunnam's King Arthur Movie Pushed Back to March 2017» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.