Jump to content

Կլոդ Շապպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոդ Շապպ
ֆրանսերեն՝ Claude Chappe
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1763(1763-12-25)[1][2][3][…]
ԾննդավայրBrûlon[4]
Մահացել էհունվարի 23, 1805(1805-01-23)[2][3][5][…] (41 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԱզգային ռազմական ուսումնարան և Պիեռ Կոռնելի դպրոց
Մասնագիտությունգյուտարար և ճարտարագետ
Ծնողներհայր՝ Ignace Chappe?
ԱնդամությունQ86669983?
 Claude Chappe Վիքիպահեստում

Կլոդ Շապպ (ֆրանսերեն՝ Claude Chappe, դեկտեմբերի 25, 1763(1763-12-25)[1][2][3][…], Brûlon[4] - հունվարի 23, 1805(1805-01-23)[2][3][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի մեխանիկ, օպտիկական հեռագրի եղանակներից մեկի գյուտարար։

1793 թվականին Կլոդը ստեղծԵլ է օպտիկական հեռագրի գիծ։ Ազդանշանը փոխանցվում էր սարքերով, որոնք Կլոդն անվանել էր «տախիգրաֆներ»․ արտաքինից դրանք հսկայական ժամացույցի ցուցատախտակներ էին հիշեցնում։ Հենց որ մի տախիգրաֆի վրա սլաքը տեղափոխվում էր որոշակի նշանի վրա, ապա հաջորդ տախիգրաֆի օպերատորը, տեսնելով դա, պետք է կրկներ ազդանշանը։ Այսպիսով, ազդանշանը գնում էր մի սարքից մյուսը։ Երբ Կլոդ Շապը սկսեց տախիգրաֆներ տեղադրել Փարիզում, զայրացած քաղաքացիների բազմությունը ոչնչացրեց այդ սարքերը[6]։

Աբրահամ-Լուի Բրեգեի (Abraham-Louis Bréguet) մասնակցությամբ Կլոդը մշակեց հաղորդագրությունների փոխանցման նոր եղանակ շարժական ձողերով աշտարակների համակարգի միջոցով[6]։ Շապպը 1792 թվականին ներկայացրեց իր մեթոդի նկարագրությունը՝ «սեմաֆոր» անվամբ, ազգային ժողովին, որի որոշմամբ 1793-1794 թվականներին կառուցվեց օպտիկական հեռագրի առաջին գիծը Փարիզի և Լիլի միջև՝ 225 կմ երկարությամբ։ Նախատեսվում էր նաև կառուցել 22 կայան, իրականացնել համալրում և ուսուցում սպասարկող անձնակազմի համար։ Աշխատողները օրական ստանում էին 25 սու և կարող էին հեշտությամբ բանտ ընկնել անփութության համար։ Յուրաքանչյուր կայան կահավորված էր ուղղահայաց կայմով, որը հիշեցնում էր երկաթուղային սեմաֆորը։

Ձողի ծայրին ամրացված էին շարժական գծագրեր: Պարանների և բլոկների օգնությամբ գծագրերը կարող էին ընդունել 196 տարբեր դիրքեր՝ պատկերելով ոչ միայն բոլոր տառերը, այլև ամենահաճախ օգտագործվող բառերը: Յուրաքանչյուր կայան սպասարկվում էր մեկ կամ երկու աշխատողներով: Նրանք դիտարկում էին հարևան կայանը հեռադիտակով և վերարտադրում էին իրենց ձողի վրա այն ազդանշանները, որոնք նրանց փոխանցում էր հարևանը: Այնուհետև ազդանշանները փոխանցվում էին առաջ, և տառ առ տառ, բառ առ բառ հեռագրերը փոխանցվում էին մի կայանից մյուսը ամբողջ գծով[7]։

Շապպը ստացել է հեռագրական ինժեների կոչում (1793) և նշանակվել ֆրանսիական հեռագրային գծերի տնօրեն (1794): Դրանից հետո կառուցված գծերի հետ մեկտեղ սկսեցին կառուցել նորերը, հիմնականում ռազմական նպատակներով: Սեպտեմբերի 1, 1794-ին Փարիզում ստացվեց առաջին հաղորդագրությունը Շապպի նոր օպտիկական հեռագրով: Լիլից տեղեկացվում էր Ազգային կոնվենցիային՝ ֆրանսիական հանրապետության բանակը հաղթանակ է տարել ավստրիացիների նկատմամբ[7]։

Շապպի հեռագիրը, իհարկե, ուներ բազմաթիվ թերություններ. կայանները պետք է կառուցվեին շատ մոտ միմյանց, հեռու հեռահաղորդման դեպքում տեքստը աղավաղվում էր: Բայց օպտիկական հեռագրի հիմնական թերությունը նրա կախվածությունն էր եղանակից. հեռագիրը աշխատում էր միայն պարզ օրերին[7]։

Claude Chappe-ի օպտիկական հեռագրի պատճենը Լիտերմոնտում՝ Նալբախի մոտ, Գերմանիայում։

Հետագայում Շապպի հեռագրային համակարգը կատարելագործվեց Ա. Էդելկրանցի կողմից։ Համակարգը պահպանեց իր նշանակությունը մինչև XIX դարի կեսերին էլեկտրական հեռագրի ներդրումը։ 1805 թվականին, քանի որ շատերը սկսեցին վիճարկել նրա հայտնագործության առաջնությունը, Շապպը ընկավ մելամաղձության մեջ և զրկեց իրեն կյանքից։

1893 թվականին նրա համար կառուցվել է հուշարձան Սեն Ժերմենի բուլվարում (ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[8])։

Նրա եղբայրը՝ Իգնատիոսը (1760–1823), ով օգնել էր նրան հեռագրային համակարգի ստեղծման աշխատանքներում, եղել է ֆրանսիական հեռագրերի գլխավոր տնօրենը և հայտնի է իր «Histoire de la télégraphie» (հեռագրության պատմություն) աշխատությամբ (1824)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 3 4 Шапп Клод // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 1 2 GeneaStar
  6. 1 2 Huurdeman, Anton A. The Worldwide history of telecommunications. — Hoboken, NJ: John Wiley & Sons, Inc, 2003. — С. 19—20. — ISBN 0-471-20505-2
  7. 1 2 3 «Музей Истории Телефона - Оптический телеграф Клода Шаппа». Музей Истории Телефона. telhistory.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  8. ↑ Liste des statues publiques disparues de Paris(ֆր.) // Wikipédia.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Շապպ» հոդվածին։