Կլոդ Էստեբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոդ Էստեբան
Ծնվել էհուլիսի 26, 1935(1935-07-26)[1]
ԾննդավայրՓարիզ[2]
Վախճանվել էապրիլի 10, 2006(2006-04-10)[3] (70 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[2]
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ և գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԲարձրագույն նորմալ դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Պարգևներ

Կլոդ Էստեբան (հուլիսի 26, 1935(1935-07-26)[1], Փարիզ[2] - ապրիլի 10, 2006(2006-04-10)[3], Փարիզ[2]), ֆրանսիացի բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն և աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թ. հուլիսի 26-ին՝ Փարիզում ապաստանած իսպանացի հանրապետական ծնողներից։ Հեղինակ է բանաստեղծությունների, էսսեների և թարգմանությունների բազմաթիվ ժողովածուների։ Զբաղվել է հրատարակչությամբ՝ զուգահեռ դասավանդելով Սորբոնի Իսպանական գրականության բաժնում։ 1974-81 թթ. գլխավորել է Maeght հրատարակչության «Կավ» շքեղ ամսագիրը, իսկ 1984-93 թթ. հիմնադրել և գլխավորել է Flammarion հրատարակչության Պոեզիայի բաժինը։ Նմանապես 1998-2004 թթ. ղեկավարել է Գրողների տունը։ 2001 թ. արժանացել է Պոեզիայի Գոնկուր մրցանակին՝ իր «Մի պատառ երկինք, գրեթե ոչինչ» բանաստեղծությունների ժողովածուի համար։ Արժանացել է և մի շարք այլ մրցանակների՝ Մալլարմեի ակադեմիայի մրցանակին (1984), Ֆրանսիական Մշակույթի մրցանակին (1991), Գրականագետների միության Պոեզիայի մեծ մրցանակին ( 1997)։

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ավարառության եղանակը» լույս է տեսել 1968 թ., որին հաջորդում են նրա բանաստեղծությունների մյուս ժողովածուները՝ «Երկրներ, սրտի աշխատանքներ» (1979), «Մարմնի և պարտեզի իրադրություն» (1983), «Անուն և կացարան» (1985), «Բիրտ մահվան էլեգիա» (1989), «Ինչ-որ մեկը սկսում է խոսել» (1995), «Օտարականը դռան առջև» (2001), «Վերջին հողակտորի վրա» (2001) և այլն։

Նրա արձակն ու էսսեները մեծիմասամբ նվիրված են լեզվին, պոեզիային կամ նկարչությանը. «Ամենայն տեղից դուրս մի տեղ» (1979), «Հետքեր, պատկերներ, ճանապարհորդություններ» (1985), «Բանաստեղծական բանականության քննադատություն» (1987), «Ընթերցված իրեր» (1988), «Բառերի մասնատումը» (1990), «Արև` դատարկ սենյակում» (1991), «Այն, ինչը վերադառնում է ի լռություն» (2004) և այլն։

Կատարել է և բազմաթիվ թարգմանություններ՝ դասականներից կամ իսպանալեզու ժամանակակիցներից (Խորխե Լուիս Բորխես, Ֆրանցիսկո Քևեդո, Լուիս դը Գոնգորա, Անտոնիո Մաչադո, Օկտավիո Պաս և այլն)։

Իր վերջին ժողովածուն՝ «Ճիգով գրված մի օր, 1967-1992» (2006), բաղկացած է 1967-1992 թթ. միջև հրատարակված չորս հիմնական ժողովածուների ընտրանուց։

Մահացել է 2006 թ. ապրիլի 10-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #119263785 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908