Jump to content

Կլոդ Դյուրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոդ Դյուրան
Ծննդյան անունֆրանսերեն՝ Claude Ernest Durand[1]
Ծնվել էնոյեմբերի 9, 1938(1938-11-09)[2][3][4][…]
ԾննդավայրԼիվրի-Գարգան[3][1]
Վախճանվել էմայիսի 6, 2015(2015-05-06)[3][1] (76 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ[1]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Գրական անունFrançois Thuret
Մասնագիտությունխմբագիր, թարգմանիչ, գրող և հրատարակիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Պարգևներ
 Claude Durand-Nancy Վիքիպահեստում

Կլոդ Էռնեստ Դյուրան (ֆրանսերեն՝ Claude Ernest Durand, նոյեմբերի 9, 1938(1938-11-09)[2][3][4][…], Լիվրի-Գարգան[3][1] - մայիսի 6, 2015(2015-05-06)[3][1], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[1][6],[7][8]), ֆրանսիացի գրահրատարակիչ, որը 30 տարի ղեկավարել է «Fayard» հրատարակչությունը, գրող, թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրանը ակտիվ կյանք է մտել 14 տարեկանում և 19 տարեկանում դարձել է ուսուցիչ՝ ավարտելով Վերսալի մանկավարժական դպրոցը[9]։ Նրա ավանդական մանկավարժական մեթոդներից մեկը յուրաքանչյուր աշակերտի ուսումնական տարվա ընթացքում վեպ գրելու հանձնարարություն տալն էր: Իր երիտասարդության տարիներին աջակցում էր ձախակողմյան քաղաքական գործիչ Պիեռ Մենդես-Ֆրանսին և մարդու իրավունքների անդամ է[10]։

1958 թվականին ձեռագիրն ուղարկում է «Սեյ» հրատարակչություն և արդյունքում հայտնվում այնտեղ աշխատանքի՝ զբաղվելով ձեռագրերի սրբագրմամբ: 1965 թվականին դառնում է «Écrire» շարքի խմբագիր, հետագայում ստեղծում է «Combats» շարքը, որտեղ հրատարակում է Լատինական Ամերիկայի և Արևելյան Եվրոպայի ձախ հեղինակներին։ 1967 թվականին ֆրանսիացի ընթերցողի համար բացահայտում է Գաբրիել Գարսիա Մարկեսին․ կնոջ՝ Կարմենի հետ թարգմանում և հրատարակում է «Հարյուր տարվա մենությունը»: 1973 թվականին թողարկում է Ալեքսանդր Սոլժենիցինի «Գուլագ արխիպելագը»։ 1978 թվականին դառնում է «Գրասե» հրատարակչության գլխավոր տնօրեն, որից հեռանում է 1980 թվականին՝ ղեկավարելու ֆրանսիական խոշորագույն «Fayard» հրատարակչությունը։ Նա հրատարակչությունը ղեկավարել է 30 տարի, մինչև 2009 թվականին ղեկավարությունը թողնելը[11]:

Իր հրատարակչական գործունեության ընթացքում հրատարակել է այնպիսի պոլեմիկ գործեր, ինչպիսիք են Պիեռ Պիանի «Ֆրանսիական երիտասարդությունը» և «Աշխարհի հակառակ կողմը», Սերժ Կլարսֆելդի և Ռենո Կամյուի ստեղծագործությունները՝ ի պաշտպանություն արտահայտվելու ազատության: Դյուրանի հրապարակումներից շատերն ընկել են քննադատության տակ, ինչին նա պատասխանել է՝ «Այս երկրում մտավոր կյանքի առանձնահատկություններից մեկն այն է, որ երբ փաստարկները պակասում են ինչ-որ մեկի դեմ, որին, այնուամենայնիվ, ցանկանում են ոչնչացնել, նրանք դիմում են ատոմային ռումբի, մեղադրել հակասեմականության, ռասիզմի և մանկապղծության մեջ, իսկ ավելի լավ է՝ բոլոր երեք բաներում միաժամանակ»[10]։

Իր կարիերայի ընթացքում Դյուրանը ուղեկցել է հարյուրավոր հեղինակների, այդ թվում՝ Ժակ Աթալիին, Մաքս Գալլոնին, Ռեջի Դեբրենին, Ռեջին Դեֆորժին, Հելեն կարեր դ ' Անկոսին, Միշել Ուելբեքին: Նա ֆրանսիացի հրատարակիչ էր այնպիսի քաղաքական գործիչների համար, ինչպիսիք են Ֆրանսուա Միտտերանը, Լեխ Վալենսան, Հիլարի Քլինթոնը, Նելսոն Մանդելան, Շիմոն Պերեսը[10]։

Իր հրատարակչական կարիերայի ընթացքում գրել և հրատարակել է միայն մեկ վեպ՝ «Կենդանաբանական գիշեր», որը, այնուամենայնիվ, ստացել է 1979 թվականի Մեդիչի մրցանակը։ 2010 թվականին, արդեն իր հրաժարականից հետո, հրատարակում է «Ես կցանկանայի հրատարակիչ լինել» վեպը։ Վեպը տպագրվել է կեղծանունով, բայց կեղծանունը պարադոքսալ կերպով բացահայտված է հենց չորրորդ շապիկի վրա։ Բացի այդ, 2010 թվականից վարում է ամենամսյա խորագիր ֆրանսերեն լեզվին նվիրված «La Revue» միջազգային ամսագիրը։

Կլոդ Դյուրանը Գաբրիել Գարսիա Մարկեսի, Իսաբել Ալյենդեի, Խորխե Սեմպրունի, Ալլան Սիլիտուի թարգմանիչն էր։

2014 թվականի ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի կառավարությունը նրան դարձնում է Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր[6]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1963: L’Autre Vie, éditions du Seuil
  • 1979: La Nuit zoologique, éditions Grasset — Մեդիչի մրցանակ
  • 2010: J’aurais voulu être éditeur, Ֆրանսուա Թյուրե կեղծանունով, վերջաբանը՝ Կլոդ Դյուրանի, éditions Albin Michel
  • 2011: Agent de Soljenitsyne, éditions Fayard — prix des Editeurs.
  • 2011: J'étais un numéro un, éditions Albin Michel
  • 2011: Le Pavillon des écrivains, éditions Fallois
  • 2015: Usage de Faux, éditions de Fallois
  • 2015: M’man, éditions Fayard

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Fichier des personnes décédées mirror
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://www.sorbonne.fr/wp-content/uploads/Prix-litt%C3%A9raires-F%C3%A9n%C3%A9on-laur%C3%A9ats-1949-2025.pdf
  6. 6,0 6,1 «Décret du 11 juillet 2014 portant promotion» (ֆրանսերեն). Legifrance. 2014-07-11. Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին. Վերցված է 2016-02-11-ին.
  7. Alain Beuve-Méry (2015-05-07). «Claude Durand, figure de l'édition française» (ֆրանսերեն). Le Monde. Արխիվացված օրիգինալից 2015-12-29-ին. Վերցված է 2016-02-11-ին.
  8. Isabel Malsang, Myriam Chaplain (2015-05-07). «Disparition de Claude Durand, pilier de Fayard et de l'édition française» (ֆրանսերեն). Le Point. Արխիվացված է օրիգինալից 2016-02-07-ին. Վերցված է 2016-02-11-ին.
  9. «Claude Durand» (ֆրանսերեն). Who's Who in France. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2016-02-11-ին.
  10. 10,0 10,1 10,2 Astrid De Larminat (2015-05-07). «Claude Durand, l'éditeur qui n'avait peur de rien» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2016-03-02-ին. Վերցված է 2016-02-11-ին.
  11. Alain Beuve-Méry (2009-03-23). «Claude Durand quitte la présidence des éditions Fayard au profit d'Olivier Nora» (ֆրանսերեն). Le Monde. Արխիվացված օրիգինալից 2015-08-10-ին. Վերցված է 2016-02-11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Դյուրան» հոդվածին։