Կլոդի Գալե
Կլոդի Գալե ֆր.՝ Claudie Gallay | |
---|---|
Ծնվել է | 1961[1][2][3][…] |
Ծննդավայր | Bourgoin-Jallieu |
Մասնագիտություն | գրող և ուսուցչուհի |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
![]() |
Կլոդի Գալե (ֆր.՝ Claudie Gallay, 1961[1][2][3][…], Bourgoin-Jallieu), ֆրանսիացի գրող: Նրա «Լes Déferlantes» վեպը, որը լույս է տեսել 2008 թվականին, արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալեն, որը ծագմամբ ֆերմերների ընտանիքից էր, ծնվել է 1961 թվականին Ֆրանսիայում՝ Իզերում՝ Բուրգուեն Ժալյեում։ Mանկությունն անցկացրել է Սեն-Սավինում (Իզերի դեպարտամենտ)։
Դեռահասություն տարիքից սկսած՝ ստեղծոգործել է: Բայց Կլոդի Գալեն, որը աշխատում է որպես ուսուցչուհի, առաջարկել է բազմաթիվ ձեռագրեր, նախքան իր առաջին վեպի լույս տեսնելը[5]։
2001 թվականին նրա «Office des vivants» ձեռագիրը փոխանցվել է հրատարակիչ Սիլվի Գրասիային։ Սա նրա առաջին հրապարակումն էր[6]։ 2008 թվականին «Les Déferlantes»-ի հրատարակումն ու հաջողությունը իսկապես գրողի նկատմամբ հետաքրքրություն են առաջացրել[7], հաջողությունը հաստատվել է «l ' amour est une île» հրատարակությամբ[7]։
Իր առաջին գրական հաջողություններից հետո Գալեն ավելի շատ է նվիրվել գրելուն՝ դասավանդելով շաբաթական ընդամենը 2 օր[8] Անտոնի Ռեալեի, այնուհետև Ժան Անրի Ֆաբրի տարրական դպրոցներում Սերինյան դյու Կոմտե քաղաքում: «Les Déferlantes»-ի հաջողությունից հետո թողել է աշխատանքը կրթության ոլորտում[9]։ Նա նաև սիրում էր նկարել[8]։ Կլոդին ապրում է Յուշո գյուղում և գնահատում է բնության և եղանակների անդորրն ու գեղեցկությունը[5]։
Նա նշում է, որ հաջողությունն իրեն հնարավորություն է տալիս փախչել տարածաշրջան, որի միջավայրն ու մթնոլորտը նա օգտագործում է իր վեպերի համար[10], ինչպես արել է «Les Déferlantes»-ի համար՝ հեռանալով Կոտանտեն[6]։
Նախքան «Actes Sud» հրատարակչությանը անցնելը, նա հրատարակել է վեց վեպ «Rouergue» հրատարակչությունում։ Գալեի աշխատանքները լույս են տեսնում նաև փափաուկ կազմով և թվային ձևաչափով։
Նրա ոճն առանձնանում է զսպվածությամբ[11]։ Կլոդիի կերպարները շատ զգայուն են, մի փոքր գտնվում են հասարակական կյանքի ծայրամասում։ Նրանք լողում են քնքշության և հեզության մեջ[12]։
Քննադատների մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նրա նուրբ, բարդ և այնքան պարզ բանաստեղծական գրիչը...»[13]։ «Կորած ճակատագրերի դաժանության մասին պատմելու նազելի և պարզ, նրա մերկ շնորհքով նամակը փառաբանում է երազների մաքուր գեղեցկությունը»[14]։
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013՝ «Les Déferlantes» - Էլեոնորա Ֆոշեի հեռուստաֆիլմը՝ հիմնված 2008 թվականի համանուն վեպի վրա[15], սցենարը՝ Էլեոնորա Ֆոշեի և Լորան Վաշոյի, Ֆրանսիա։ Սիլվի Աներուի և Բրունո Տոդեսկինիի մասնակցությամբ (հեռարձակվել է Արտեով 2013 թվականի նոյեմբերի 22-ին)[16][17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 CONOR.Sl
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ Claudie Gallay a reçu le prix France Bleu-Terre de France pour "Une part de ciel" (ֆր.)
- ↑ 5,0 5,1 François Lestavel. Claudie Gallay sur la corde sensible : [фр.] : [арх. 30 հոկտեմբերի 2017] // Paris Match.
- ↑ 6,0 6,1 Eric Collier. Claudie Gallay plein ouest : [фр.] : [арх. 12 ապրիլի 2022] // Le Monde.fr. — ISSN 1950-6244.
- ↑ 7,0 7,1 Rentrée 2013: #2 Claudie Gallay vous offre Une part de ciel, ne passez pas à côté! : [фр.] : [арх. 12 ապրիլի 2022] // Le Huffington Post.
- ↑ 8,0 8,1 «Claudie Gallay (auteur de Les Déferlantes) - Babelio». www.babelio.com. Արխիվացված է օրիգինալից 2017-10-30-ին. Վերցված է 2017-10-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Extrait: Une part de ciel, par Claudie Gallay : [фр.] : [арх. 30 հոկտեմբերի 2017] // LExpress.fr.
- ↑ Manuel Pascual de la rédaction du Dauphiné Libéré. Claudie Gallay : “Ma maison, c’est mon port d’attache !” : [фр.] : [арх. 30 հոկտեմբերի 2017] // Dauphiné Libéré.
- ↑ David Campisi. «Une part de ciel, Claudie Gallay». www.lacauselitteraire.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-10-30-ին. Վերցված է 2017-10-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Marine de Tilly. "Les années cerises" de Claudie Gallay : [фр.] : [арх. 30 հոկտեմբերի 2017] // Le Point.
- ↑ «Encres Vagabondes : Claudie GALLAY, La beauté des jours». www.encres-vagabondes.com. Արխիվացված է օրիգինալից 2017-10-30-ին. Վերցված է 2017-10-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Mon amour ma vie | Actes Sud». www.actes-sud.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին. Վերցված է 2017-10-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Dossier de presse du téléfilm, sur Arte.tv» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-01-20-ին. Վերցված է 2022-04-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Les déferlantes - L'essentiel - Télérama.fr». Արխիվացված է օրիգինալից 2017-10-22-ին. Վերցված է 2017-10-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Casting de Les Déferlantes (TV)». Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին. Վերցված է 2017-10-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդի Գալե» հոդվածին։ |
|