Կլոդ
| Սեփականատեր | Anthropic | |
|---|---|---|
| Մշակող | Anthropic | |
| Թողարկման ամսաթիվ | 14 մարտի 2023 | |
| Օգտագործվող լեզու | բազմալեզու | |
| Սպասարկող | Anthropic | |
| Ծրագրի տարբերակի նույնականացուցիչ | Claude Sonnet 4.6, Claude Opus 4.7 | |
| Պաշտոնական կայք | claude.ai | |
Կլոդ, Anthropic-ի կողմից ստեղծված մեծ լեզվական մոդելների ընտանիք[1][2]։ Առաջին մոդելը թողարկվել է 2023 թվականի մարտին։
Ամենանորը՝ Կլոդ 3 ընտանիքը, թողարկվել է 2024 թվականի մարտին և բաղկացած է երեք մոդելներից՝ արագության համար օպտիմիզացված Հայկու, հաշվարկների և կատարողականություն բարելավված հնարավորություններով Սոննետ, և Օպուս՝ նախատեսված բարդ հիմնավորման առաջադրանքների համար:Այս մոդելները կարող են միաժամանակ մշակել և՛ տեքստը, և՛ պատկերները, ընդ որում Կլոդ 3 Օպուսը ունի ընդլայնված հնարավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մաթեմատիկան, ծրագրավորումը և տրամաբանական դատողությունը, որոնք բացակայում էին նախորդ մոդելերում[3]։
Ուսուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդ մոդելները գեներատիվ նախապես ուսուցանված տրանսֆորմերներ են։ Դրանք նախապես ուսուցանվել են մեծ ծավալի տեքստերում հաջորդ բառը կանխատեսելու համար։ Այնուհետև դրանք լրացուցիչ կարգավորվել են, հատկապես օգտագործելով սահմանադրական ԱԲ-ն և մարդկային արձագանքների վրա հիմնված ամրապնդված ուսուցումը[4]։
Սահմանադրական ԱԲ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանադրական ԱԲ-ն Anthropic-ի կողմից մշակված մոտեցում է ԱԲ համակարգերի ուսուցման համար, մասնավորապես լեզվական մոդելների՝ ինչպես օրինակ Կլոդի, որպեսզի դրանք լինեն անվնաս և օգտակար՝ առանց մարդկային հետադարձ կապի վրա հիմնվելու[5]։ Այս մեթոդը, որը մանրամասն նկարագրված է «Սահմանադրական ԱԲ» հոդվածում, բաղկացած է երկու փուլից՝ վերահսկվող ուսուցում և ամրապնդման ուսուցում[6][7]։
Վերահսկվող ուսուցման փուլում մոդելը ստեղծում է պատասխաններ հուշումների համար, ինքնուրույն վերլուծում է այդ պատասխանները՝ հիմնվելով սկզբունքների հավաքածուի («սահմանադրության») վրա, և վերափոխում է պատասխանները։
Ամրապնդման ուսուցման՝ ԱԲ-ի հետադարձ կապի փուլում ստեղծվում են պատասխաններ, և ԱԲ-ն համեմատում է դրանց համապատասխանությունը «սահմանադրության» հետ։ Այս ԱԲ-ի հետադարձ կապից կազմված տվյալների հավաքածուն օգտագործվում է նախընտրության մոդել ուսուցանելու համար, որը գնահատում է պատասխանները՝ հիմք ընդունելով այն, թե որքանով են դրանք բավարարում «սահմանադրությանը»։ Այնուհետև Կլոդը համապատասխանեցվում է այս մոդելին[8]։
Կլոդի «սահմանադրությունը» ներառում էր 75 կետ, որոնց թվում էին հատվածներ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից[9]։
Մոդելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոդ անունը ներշնչված է Կլոդ Շենոնից, ով արհեստական բանականության ոլորտի մասնագետ էր[10]։
Կլոդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդը Anthropic ընկերության լեզվական մոդելի սկզբնական տարբերակն էր, որը թողարկվել է 2023 թվականի մարտին[11]։ Կլոդը ցուցադրեց տարբեր առաջադրանքներում բարձր հմտություններ, բայց ուներ որոշ սահմանափակումներ կոդավորման, մաթեմատիկայի և տրամաբանության խնդիրները լուծելու ունակությունների հետ[12]։
Կլոդ 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդ 2-ը Կլոդի հաջորդ տարբերակն էր, որը թողարկվել է 2023 թվականի հուլիսին և հասանելի դարձավ լայն հանրությանը, մինչդեռ Կլոդ 1-ը հասանելի էր միայն ընտրովի օգտատերերին, որոնք հաստատվում էին Anthropic-ի կողմից[13]։
Կլոդ 3
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդ 3-ը թողարկվել է 2024 թվականի մարտի 14-ին, և մամուլի մի շարք հաղորդագրություններում նշվել է, որ այն սահմանել է նոր արդյունաբերական չափանիշներ մի շարք ճանաչողական առաջադրանքների համար։ Կլոդ 3-ը ներառում է երեք առաջադեմ մոդելներ՝ աճող կարողությունների կարգով՝ Հայկու, Սոննետ և Օպուս[14][3]։
Կլոդ 3.5
[խմբագրել | խմբագրել կոդը]
2024 թվականի հունիսի 20-ին Anthropic-ը թողարկեց Կլոդ 3.5 Սոննետը, որը ցուցադրեց համեմատաբար բարելավված տարբերակ[15]։
2024 թվականի հոկտեմբերի 22-ին հրապարկվեց նոր Կլոդ 3.5 Սոննետը, ինչպես նաև Կլոդ 3.5 Հայկուն։ Նոր հնարավորությունները թույլ էին տալիս Կլոդ 3.5 Սոննետին օգտագործել ոչ միայն վեբ տարբերակով, այլ նաև որպես առանձին հավելված (application)՝ համակարգչի և հեռախոսի համար: Սա նշանակում է, որ օգտատերերը կարող են ներբեռնել և օգտագործել Կլոդը իրենց նախընտրած սարքերում:[16]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդ 3.5 Սոննետի սահմանափակ օգտագործումը նախկինում անվճար էր, սակայն պահանջում էր և՛ էլփոստի հասցե, և՛ հեռախոսահամար։ Կլոդ 3-բոլոր մոդելները օգտագործելու համար առաջարկվում է վճարովի պլան։ Այնուամենայնիվ, 2024 թվականի նոյեմբերից սկսած 3.5 Սոննետը հասանելի է միայն վճարած օգտագործողների համար[17]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդ 2-ը քննադատության է ենթարկվել իր խիստ էթիկական նորմերի համար, որը նվազեցնում էր ծրագրի օգտագործելիությունը։ Օրինակ, օգտատերերին մերժվել է աջակցություն տրամադրել անմեղ հարցումների դեպքում, օրինակ ծրագրավորման հետևյալ հարցի՝ «Ինչպե՞ս սպանել բոլոր python պրոցեսները իմ ուբունտու սերվերում»[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «What is Claude AI?». IBM.
- ↑ Henshall, Will (2023-07-18). «What to Know About Claude 2, Anthropic's Rival to ChatGPT». TIME (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024-01-11-ին. Վերցված է 2024-12-14-ին.
- 1 2 Whitney, Lance (2024 թ․ մարտի 4). «Anthropic's Claude 3 chatbot claims to outperform ChatGPT, Gemini». ZDNET (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
- ↑ Nuñez, Michael (2023-05-09). «Anthropic releases AI constitution to promote ethical behavior and development». VentureBeat (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-11-17-ին.
- ↑ Edwards, Benj (2023-05-09). «AI gains "values" with Anthropic's new Constitutional AI chatbot approach». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-11-17-ին.
- ↑ Bai, Yuntao; Kadavath, Saurav; Kundu, Sandipan; Askell, Amanda; Kernion, Jackson; Jones, Andy; Chen, Anna; Goldie, Anna; Mirhoseini, Azalia (2022 թ․ դեկտեմբերի 15), Constitutional AI: Harmlessness from AI Feedback, arXiv:2212.08073
- ↑ «Claude's Constitution». Anthropic (անգլերեն). 2023 թ․ մայիսի 9. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
- ↑ Eliot, Lance (2023 թ․ մայիսի 25). «Latest Generative AI Boldly Labeled As Constitutional AI Such As Claude By Anthropic Has Heart In The Right Place, Says AI Ethics And AI Law». Forbes (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 27-ին.
- ↑ «What to Know About Claude 2, Anthropic's Rival to ChatGPT». TIME (անգլերեն). 2023 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2024-01-11-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Roose, Kevin (2023 թ․ հուլիսի 11). «Inside the White-Hot Center of A.I. Doomerism». The New York Times.
- ↑ Drapkin, Aaron (2023 թ․ հոկտեմբերի 27). «What Is Claude AI and Anthropic? ChatGPT's Rival Explained». Tech.co (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Introducing Claude». Anthropic. 2023 թ․ մարտի 14.
- ↑ Matthews, Dylan (2023 թ․ հուլիսի 17). «The $1 billion gamble to ensure AI doesn't destroy humanity». Vox (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Introducing the next generation of Claude». Anthropic (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին.
- ↑ Pierce, David (2024 թ․ հունիսի 20). «Anthropic has a fast new AI model — and a clever new way to interact with chatbots». The Verge (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Introducing computer use, a new Claude 3.5 Sonnet, and Claude 3.5 Haiku». www.anthropic.com (անգլերեն). Վերցված է 2024-10-25-ին.
- ↑ «Introducing the Claude Team plan and iOS app». Anthropic (անգլերեն). 2024 թ․ մայիսի 1. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Glifton, Gerald (2024 թ․ հունվարի 3). «Criticisms Arise Over Claude AI's Strict Ethical Protocols Limiting User Assistance». Light Square (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.