Կլինկեր մետալուրգիայում, դժվարահալ եռակալված զանգված, խողովակաձև պտտվող վառարաններում հանքաքարի և ցինկի, կապարի, անագի կոնցենտրատների մշակման մնացորդ։ Մետալուրգիական հետագա վերամշակման համար օգտագործվում է որպես հումք։
Կլինկեր ճանապարհային, բարձր ջերմաստիճանում թրծված մեծ ամրության աղյուս։ Պատրաստվում է հատուկ (կլինկերային) կավից։ Մուգ դարչնագույն կամ կապտա-կարմրավուն է։ Օգտագործվում է ճանապարհների, փողոցների, արդյունաբերական շենքերի հատակների սալարկման համար։
Կլինկեր ցեմենտի արտադրության մեջ, մինչև եռակալումը թրծված հումքային խառնուրդ (օրինակ, կրաքարի և կավի), օգտագործվում է ցեմենտի պատրաստման համար։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 482)։