Կլեմենտինա Վոլկինշոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեմենտինա Վոլկինշոու
Դիմանկար
Ծնվել էմոտ 1720[1]
Մահացել էնոյեմբեր 1802[1][2]
Մահվան վայրՇվեյցարիա կամ Ֆրիբուր, Շվեյցարիա[3][1]
Քաղաքացիություն Շոտլանդիայի թագավորություն[3],  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ծնողներհայր՝ John Walkinshaw?[5], մայր՝ Katherine Paterson?[5]
ԵրեխաներCharlotte Stuart, Duchess of Albany?[3][1]
 Clementina Walkinshaw Վիքիպահեստում

Կլեմենտինա Մարիա Սոֆիա Վոլկինշոու (անգլ.՝ Clementina Maria Sophia Walkinshaw, մոտ 1720[1] - նոյեմբեր 1802[1][2], Շվեյցարիա և Ֆրիբուր, Շվեյցարիա[3][1]), գեղեցիկ արքայազն Չարլիի սիրուհին։ Կլեմենտինան Ջոն Վոլկինշոու Բարոուհիլի և իր կնոջ՝ Քեթրին Փաթերսոնի տասը դուստրերից ամենակրտսերն էր[6]։ Վոլկինշոուները Բարոուֆիլդի հողերի սեփականատերերն էին և հարստացել էին, երբ ընտանիքի հայրը տեքստիլ ձեռնարկություն էր հիմնել Գլազգոյի Քալտոն շրջանում[7]։ Ջոն Վոլկինշոուն նաև Անգլիական եկեղեցու հետևորդ էր և երդվյալ յակոբինյան, որը մարտնչել էր արքայազնի հոր զորախմբում՝ 1715 թվականի ապստամբության ժամանակ, գերի ընկել Շերիֆմուրի ճակատամարտում, փախել Սթիրլինգ ամրոցից և հանգրվանել Եվրոպայում[7]։ 1717 թվականին նա արժանացավ բրիտանական կառավարության համաներմանը և վերադարձավ Գլազգո, որտեղ էլ, հավանաբար Կամլաչիում, ծնվեց նրա կրտսեր դուստրը՝ Կլեմենտինան։ Այնուամենայնիվ, Կլեմենտինան հիմնականում կրթություն ստացավ Եվրոպայում և հետագայում կաթոլիկություն ընդունեց[7]։ 1746 թվականին Կլեմենտինան ապրում էր մորեղբոր՝ Սըր Հագ Փաթերսոնի տանը՝ Սթիրլինգի մոտակայքում[8]։ 1746 թվականի հունվարին արքայազն Չարլզը այցելում է Սըր Հագի տուն, որտեղ էլ առաջին անգամ հանդիպում է Կլեմենտինային։ Մի քանի օր անց արքայազնը կրկին այցելում է այնտեղ և քանի որ հիվանդացել էր, հավանաբար հարբուխով, Կլեմենտինան խնամում է նրան։ Գտնվելով մորեղբոր խիստ հսկողության տակ, սակայն, Կլեմենտինան չէր կարող որևէ այլ հարաբերություններ զարգացնել Չարլիի հետ և իսկապես, ենթադրվում է, որ նրանք այդ ժամանակ սիրեկաններ չեն եղել[9]։

Կապը Չարլզ Ստյուարտի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1746 թվականի ապրիլին Կալոդենի ճակատամարտում պարտվելուց և ապստամբությունը ձախողելուց հետո Չարլզ Էդուարդ Ստյուարտը Շոտլանդիայից փախչում է Ֆրանսիա, որտեղ նա սկանդալային սիրավեպեր է ունենում, նախ իր քսաներկուամյա զարմուհու՝ Մարիա Լուիզայի հետ, որն իր մտերիմ ընկերոջ կինն էր, ապա Տալմոնի արքայադստեր հետ, որն իր քառասնականներում էր[10]։ 1752 թվականին Չարլզը տեղեկանում է, որ Կլեմենտինան Դյունկերկում է և որ ֆինանսական դժվարությունների մեջ է։ Չարլզը Կլեմենտինային 50 լուիդոր է ուղարկում, ապա բարոնետ Հենրի Գորինգին ուղարկում, որ համոզի նրան տեղափոխվել Գենտ և դառնալ իր սիրուհին։ Գորինգը, որը Կլեմենտինային համարում էր «վատ կին», բողոքում է, որ իրեն օգտագործում են որպես «ոչ ավելի, քան կավատի» և հրաժարվում է կատարել արքայազնի պատվերը[11]։ Այնուամենայնիվ, 1752 թվականի նոյեմբերին Կլեմենտինան սկսում է ապրել Չարլզի հետ և շարունակում է մնալ նրա սիրուհին հետևյալ ութ տարիներին ևս։ Շուտով զույգը տեղափոխվում է Լիեժ, որտեղ 1753 թվականի հոկտեմբերի 29-ին ծնվում է նրանց միակ երեխան՝ Շառլոտը[12] և մկրտվում որպես կաթոլիկուհի՝ Սեն Մարի-դես-Ֆոն եկեղեցում։

Արքայազնի և Կլեմենտինայի հարաբերությունները դժվարին և ողբերգական էին։ Չարլզը դարձել էր հիասթափված, ջղային հարբեցող, երբ նրանք սկսեցին միասին ապրել։ Նա մոլագարի նման խանդում էր Կլեմենտինային[10] և հաճախ էր նրա հետ վարվում ինչպես «էժանագին անառակի»[13]։ Զբոսախնջույքների պատճառով հաճախ բացակայելով տնից, նա գրեթե չէր շփվում դստեր հետ, իսկ երբ նկատում էր երեխային, ապա դիմում էր նրան «այ երեխա» (ye cheild) բառերով[13]։ Փարիզ կատարած մի այցելության ժամանակ արքայազնի լեյտենանտներից մեկն ականատես է լինում մի կոպիտ վեճի՝ Կլեմենտինայի և Չարլզի միջև, այն էլ՝ հանրության առաջ և մտածում, թե արքայազնի հարբեցողությունը և վարքը որքան են ազդում նրա հեղինակության վրա[13]։ 1760 թվականին նրանք Բազելում էին և Կլեմենտինան արդեն ուժասպառ էր եղել սիրեկանի հարբեցողությունը և իրենց թափառական կենցաղը հանդուրժելուց։ Կլեմենտինան կապվում է Չարլզի հոր՝ ավագ հավակնորդ Ջեյմս Ֆրանսիս Ստյուարտի հետ և հայտնում, որ ցանկանում է Շառլոտին կաթոլիկ դաստիարակություն տալ[14]։ Ջեյմսը համաձայնում է նրան տարեկան 10.000 ֆրանսիական լիվր վճարել, իսկ 1760 թվականի հուլիսին օգնում է նրան յոթնամյա դստեր հետ միասին փախչել Չարլզից և ապաստանել Փարիզի Նունս վանական համալիրում։ Կլեմենտինան Չարլզին մի նամակ է թողնում, որտեղ իր նվիրվածությունն էր հայտնում նրան, սակայն բողոքում, որ ստիպված է լքել նրան՝ իր և դստեր կյանքի համար վախենալով։ Գազազած Չարլզը ամենուրեք նրա և դստեր նկարագրություններն է տարածում, սակայն ապարդյուն[15]։

Կյանքը դստեր հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ տասներկու տարիներին Կլեմենտինան և Շառլոտը շարունակում էին ապրել ֆրանսիական տարբեր մենաստաններում՝ ստանալով Ջեյմս Ստյուարտի ուղարկած 10.000 լիվր օժանդակությունը։ Չարլզը երբեք չի ներում Կլեմենտինային՝ իրենից «մանկիկին» զրկելու համար և համառորեն հրաժարվում է նրանց որևէ բանով ապահովել։ 1766 թվականի հունվարի 1-ին մահանում է Ջեյմս Ստյուարտը, սակայն Չարլզը, որ այժմ ինքն իրեն համարում էր Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի «դե յուրե» Չարլզ III արքա, դեռ հրաժարվում էր սիրուհուն դստերը օգնելուց և նույնիսկ սպառնում է Կլեմենտինային օգնության համար չդիմել իր եղբորը՝ Կարդինալ Հենրի Բենեդիկտ Ստյուարտին։ Հենրին նրանց տարեկան 5000 լիվր էր ուղարկում, բայց փոխարենը Կլեմենտինային մի քաղվածք էր ստորագրել տվել, որտեղ նշվում էր, որ նա երբեք օրինական կերպով ամուսնացած չի եղել Չարլզի հետ՝ քաղվածք, որից Կլեմենտինան հետագայում փորձելու էր հրաժարվել[16]։ Այս փոքր գումարը ստիպում է մորը և դստերը ավելի էժան կացարան փնտրել Փարիզի Մո արվարձանի Նոտր Դամ մենաստանում[17]։ 1772 թվականին հիսունմեկամյա արքայազնը ամուսնանում է տասնիննամյա արքայադուստր Մարիա-Լուիզա Ստոլբերգցի Գեդերնի հետ՝ որն ընդամենը մեկ տարով էր մեծ Շառլոտից։ Շառլոտը, որն աղքատության մեջ էր ապրում, շարունակ գրում էր հորը հուսահատ կերպով խնդրելով, որ որդեգրի, աջակցի իրեն և տեղափոխի Հռոմ՝ նախքան ինչ-որ գահաժառանգ կծնվի։ 1772 թվականին Շառլոտը մի հուզիչ, աղաչական նամակ է գրում հորը և Հռոմի «Շոտլանդական քոլեջի» տնօրենի միջոցով ուղարկում նրան։ Նամակն ընթերցելով Չարլզի գութը շարժվում է և նա նամակաբերին պատվիրում է Շառլոտին Հռոմ բերել պայմանով, որ աղջիկը մորը Ֆրանսիայում կթողնի։ Հռոմում Չարլզը ձեռք էր բերել Պալացո Մուտի պալատը և դարձրել այն «աքսորված Ստյուարտների նստավայր»։ Շառլոտը հրաժարվում է կատարել հոր պայմանը և Չարլզը՝ կատաղության մեջ, դադարեցնում է բոլոր քննարկումները[18]։ 1772 թվականի վերջերին Կլեմենտինան և Շառլոտը անսպասելիորեն ժամանում են Հռոմ, որպեսզի անձամբ զբաղվեն իրենց նպատակին հասնելու գործով (այդ ուղևորությունը հետագայում պարտքերի մեջ գցեց Կլեմենտինային)։ Չարլզը հրաժարվում է նույնիսկ հանդիպել նրանց՝ ստիպելով, որ նրանք հուսահատ վերադառնան Ֆրանսիա, որտեղից շարունակվում են գալ Շառլոտի աղերսական նամակները[19]։ Երեք տարի անց Շառլոտը, որ արդեն բոլորել էր իր քսաներկու տարին և որի առողջությունը խաթարվել էր (ըստ երևույթին, նա տառապում էր լյարդի հիվանդությամբ, որ հորից էր ժառանգել), որոշում է, որ իր միակ ելքը շուտափույթ ամուսնությունն է։ Չարլզը, այնուամենայնիվ, ոչ թույլտվություն է տալիս դստերը, ոչ էլ համաձայնում է «քողը բռնել»[20]։ Լինելով ապօրինի և չունենալով հոր համաձայնությունը՝ Շառլոտը չի կարողանում ամուսնություն կնքել։ Այնպես որ, նա ստիպված էր հովանավոր կամ աջակից փնտրել։ Հավանաբար Չարլզից գաղտնի, նա դառնում է Ֆերդինանդ Մաքսիմիլիան Մերիդես դե Ռոհանի սիրուհին։ Ֆերդինանդը Բորդոյի արքեպիսկոպոսն էր և լինելով հոգևորական, իրավունք չուներ ամուսնանալ։ Շառլոտը երեք երեխա է ունենում՝ Մարիա Վիկտորիա, Շառլոտ և Չարլզ Էդուարդ Ստյուարտ։ Երեխաների ծնունդը գաղտնի էր պահվում և նույնիսկ մինչև 20-րդ դար ոչ ոք չգիտեր նրանց գոյության մասին։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեմենտինա Վոլկինշոու: Ալան Ռամսեյի նկարը: Դերբի պատկերասրահ

1783 թվականին Չարլզը որդեգրում և օրինականացնում է Շառլոտին, որը տեղափոխվում է Ֆլորենցիա, հոր հետ ապրելու և 1784 թվականին դառնում հոր խնամակալուհին։ Նրա երեք երեխաները մնում են Կլեմենտինայի խնամքին։ Շառլոտը մահանում է լյարդի քաղցկեղից 1789 թվականի նոյեմբերի 17-ին՝ 36 տարեկան հասակում, Բոլոնիայի Պալացո Վիզանի Սանգինետի պալատում[21]։ Մահվանից ընդամենը երեք օր առաջ գրած կտակի համաձայն, Շառլոտը մորը՝ Կլեմենտինային է թողնում 50.000 լիվր և 15.000 լիվր տարեկան ռենտա[22]։

Մինչդեռ, երկու տարի է անցնում, մինչև կարդինալ Հենրի Ստյուարտը, որը յակոբինների կողմից համարվում էր ապագա Հենրի IX թագավոր, գումարը տալիս է Կլեմենտինային, այն էլ պայմանով, որ վերջինս հրաժարվելու է գահի կամ Ստյուարտների կարողության նկատմամբ իր և իր ժառանգների բոլոր հավակնություններից[23]։ Ենթադրվում է, որ Չարլզը ամուսնացել է Կլեմենտինայի հետ, որպեսզի օրինականացնի Շառլոտի գահի հավակնությունը[17]։ Սակայն այդ ենթադրությունն ապացուցող որևէ գրառում չի պահպանվել և 1767 թվականի մարտի 9-ի Կլեմենտինայի ստորագրած փաստաթուղթը ակնհայտորեն ժխտում է այդ ենթադրության իսկությունը։ Բացի այդ, Չարլզի սկզբնական անհարգալից վերաբերմունքը Շառլոտի նկատմամբ, խոսում է այն փաստի դեմ, որ նա երբեք չի օրինակացրել իր և Կլեմենտինայի՝ Շառլոտի մոր կապը[17]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլեմենտինա Վոլկինշոուն Վալտեր Սքոթի «Ռեդգոնգլետ» (1824 թ.) վեպի կերպարներից է։
  • Շոտլանդացի երգիչ-երգահան Բրայան Մաքնեյլը իր տասներորդ ստուդիական ալբոմում ընդգրկել է «The Baltic tae Byzantium» երգը Կլեմենտինա Վոլկինշոուի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 WikiTree — 2005. — ed. size: 23699588
  2. 2,0 2,1 2,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
  4. Record #55393290 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
  6. «The old country houses of the old Glasgow gentry XCIX. Wolfe's House». Glasgow Digital Library. University of Strathclyde. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 Maver, Irene. «Clementina Walkinshaw». The Glasgow Story. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. Kybett 1988, էջ. 186
  9. Kybett 1988, էջ. 190
  10. 10,0 10,1 Magnusson, Magnus (2000). Scotland: The Story of a Nation. London: HarperCollins. էջեր 628–29. ISBN 0-00-653191-1.
  11. Letter of June 1752, quoted by Kybett 1988, էջ. 269
  12. Kybett 1988, էջ. 269
  13. 13,0 13,1 13,2 Kybett 1988, էջ. 270
  14. Kybett 1988, էջ. 271
  15. Kybett 1988, էջեր. 271–272
  16. Kybett 1988, էջեր. 282–283
  17. 17,0 17,1 17,2 McFerran, Noel S. (2003 թ․ դեկտեմբերի 22). «Charlotte, Duchess of Albany». The Jacobite Heritage. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.
  18. Kybett 1988, էջեր. 283–284
  19. Kybett 1988, էջ. 285
  20. Kybett 1988, էջեր. 287–288
  21. McFerran, Noel. «Bologna: Palazzo Vizzani Sanguinetti». A Jacobite Gazetteer. The Jacobite Heritage. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
  22. «Will of Charlotte, Duchess of Albany». The Jacobite Heritage. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.
  23. Kybett 1988, էջ. 312

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]